Рубрика: Հայոց լեզու 9

Կյանքը ինչպես ֆիլմ

Բոլորս կյանքի ինչ-որ ընթացքում կարծում ենք, որ մեր կյանքը ուղղակի մի ֆիլմ է, որը տևում է մինչև մեր կյանքի վերջ։ Այս ֆիլմում մենք գլխավոր հերոսներն ենք, իսկ մեր շրջապատի մարդիկ երկրորդական դեր են կատարում։ Ամեն օրը նոր տեսարան է լի փորձություններով, դժվարություններով ու անակնկալներով։ Երբեմն մեզ թվում է, թե մենք վերահսկում ենք մեր պատմությունը, բայց իրականում կյանքը հաճախ ինքն է փոփոխում սցենարը։ Կան պահեր, երբ այս ֆիլմը թվում է տխուր ու դժվար, բայց նաև կան պահեր, երբ այն դառնում է անհավանական գեղեցիկ։ Կարևոր է հիշել, որ մեր յուրաքանչյուր որոշում ազդում է հետագա իրադարձությունների վրա։ Մենք պետք է ապրենք այնպես, որ ֆիլմի ավարտին չզղջանք մեր արածների համար։ Պետք է գնահատենք ամեն պահը, քանի որ այն այլևս չի կրկնվելու։ Մեր կյանքը միայն մեկ անգամ է տրվում, և մենք ենք ընտրում՝ այն կլինի՞ ուրախ, հուզիչ ու արժանահիշատակ, թե՞ ոչ։ Ի վերջո, կարևոր է ապրել այնպես, որ մեր կյանքի ֆիլմը բոլորը կհիշեն։