





.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր:
Այնքան երկար էին կառուցել այս շենքը, ինչքան (որքան) կկառուցեին սովորական մարդիկ 5 տարվա ընթացքում:
Այնպես էին աշխատում աշակերտները, ինչպես հանրահայտ խաղերի ստեղծման կազմակերպությունը:
Այնտեղ այնքան շատ մարդ կա, որտեղ (ուր) տեղ չկա:
Երբ արևը բացվեց, հենց այդ ժամանակ էլ արավոտը սկսվեց:
Հենց որ մութն ընկնում է, գնում են քնելու:
Զուլալ ու մաքուր էր լճակը, այնպես որ ձկների խաղն էր երևում:
Նա շտապում էր տուն, մինչդեռ այնտեղ ոչ ոք չկար:
Քանի դեռ կասկածում են ուրեմն դեռ ապրում են:
Դու հիվանդ ես, թե արդեն առողջացար:
Նպատակը․ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախվածության պարզաբանումը:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր․անցքով կամ կեռիկով գնդիկ,թել,ամրակալան՝կցորդիչով և թաթով,վայրկենաչափ կամ վայկենացույց,չափերիզ։
Աշխատանքի ընթացքը․ չափաժապավենով չափեցի 100սմ երկարությամբ թել: Թելից կախեցի կեռիկնով մետաղյա,այն ամրացրեցի ամրակալանի կծորթիչից: (կստացվի թելավոր ճոճանակ),այն կախեցի այնպես, որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի: Չափաժապավենը դրեցի գնդիկի տակ գնդիկը շեղեցի հավասարակշռության դիրքից 10սմ, և բաց թողեցի, այդ պահին միացրեցի վայրկյանաչափը չափեցկ 40 լրիվ տատանումների ժամանակը, բանաձևերով հաշվեցի տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Փորձի արձյունքները`
l=100 սմ,
t=, T
N=40
________________
T, v-?
Փորձը կրկնեցի` կարճացնելով թելը չորս անգամ,տատանումների լայնույթը դարձնելով 2սմ-ից 3սմ:
Նկարագրություն
Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։
Պատճառներ
Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատվածում։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։
Պաթոգենեզ
Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Որպես կանոն՝ նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով։
Ի տարբերություն կրծքային հեղձուկի՝ սրտամկանի ինֆարկտի դեպքում ցավը սովորաբար չի անցնում նիտրոգլիցերինի կրկնակի օգտագործումից։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ ուղեկցվում է էլեկտրասրտագրի բնորոշ փոփոխություններով, որոնք երբեմն հապաղում են և դրսևորվում միայն ուժգին ցավերը մեղմանալուց մի քանի ժամ կամ նույնիսկ օր հետո։ Սակայն սրտագրության փոփոխություններ նկատվում են նաև ցավային նոպաներով ուղեկցվող այլ հիվանդությունների դեպքում, ուստի միայն բժիշկը (հիվանդին լավ հետազոտելուց և ստացված բոլոր տվյալների վերլուծությունից հետո) կարող է ճիշտ ախտորոշել։
Սրտամկանի ինֆարկտը հաճախ առաջանում է սրտի իշեմիկ հիվանդության սրացման շրջանում, որը դրսևորվում է հիմնականում սրտային հեղձուկի նոպաների հաճախացումով և սաստկացումով, նիտրոգլիցերինի ազդեցության արդյունավետության նվազումով։ Այդ շրջանն անվանում են նախաինֆարկտային. տևողությունը մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ է։ Հենց այդ շրջանում են ավելի արդյունավետ սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոցառումները, ուստի անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։
Աթերոսկլերոզը ՍԻ-ի առաջացման միակ պատճառը չէ, այն կարող է բերել կամ ուղեկցել այլ պատճառների։ Սրտամկանի ինֆարկտը կարող է առաջանալ սրտի թթվածնի մատակարարում/պահանջարկ անհամապատասխանության հետևանքով, ինչպես օրինակ՝ տենդի, հաճախացած սրտի կծկումների, հիպերթիրեոզի ժամանակ, արյունահոսքում շատ քիչ էրիթրոցիտների կամ ցածր ԶՃ հետևանքով։
Իշեմիկ կաթվածը առաջանում է գլխուղեղի մի մասի արյան մատակարարման դադարեցման հետևանքով, որը բերում է իշեմիկ կասկադի առաջացմանը։
Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` n :
Նյութի քանակը տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:
Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ):
Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի 12C իզոտոպի 0,012 կգ -ը:
Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ Br2-ին, և’ մեկ մոլ Br-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:
Նյութի քանակ արտահայտության մեջ նյութ բառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:
Ցանկացած նյութի (անկախ ագրեգատային վիճակից) մեկ մոլում պարունակվող կառուցվածքային միավորների թիվը կոչվում է Ավոգադրոյի թիվ և հավասար է 6.02⋅1023
Այն ֆիզիկաքիմիական հաստատունը, որը համապատասխանում է այդ թվին, կոչվում է Ավոգադրոյի հաստատուն`NA (ի պատիվ իտալացի գիտնական Ա.Ավոգադրոյի):
NA=6,02⋅10231մոլ=6,02⋅1023/1մոլ, կամ` NA=6,02⋅1023մոլ−1

Ամեդեո Ավոգադրո
(1776 — 1856)
Ցանկացած նյութի քանակը կարելի է որոշել հետևյալ բանաձևով` n=N/NA (մոլ), որտեղ N-ը նյութի կառուցվածքային մասնիկների թիվն է, NA — ն՝ նյութի մեկ մոլում պարունակվող կառուցվածքային մասնիկների թիվը` Ավոգադրոյի հաստատունը:
Ցանկացած նյութի քանակը կարելի է որոշել նաև նյութի զանգվածի (m) միջոցով, ըստ հետևյալ հավասարման`n=m/M (մոլ), որտեղ M-ը մեկ մոլ քանակով նյութի զանգվածն է` նյութի մոլային զանգվածը:
Նյութի մոլային զանգվածն արտահայտում են կգ/մոլ-ով: Սակայն քիմիական հաշվարկների ժամանակ առավել հաճախ օգտագործում են գ/մոլ-ը:
Եթե հայտնի է տվյալ նյութի զանգվածը(m) և քանակը (n),ապա կարելի է որոշել նյութի մոլային զանգվածը` M−ը
M=m/n
Բարդ նյութի մոլային զանգվածը հաշվելու համար անհրաժեշտ է յուրաքանչուր տարրի նյութաքանակը բազմապատկել այդ տարրի ատոմի մոլային զանգվածով և ստացած տվյալները գումարել: Յուրաքանչյուր տարրի ատոմի նյութաքանակը հաշվելիս անհրաժեշտ է հաշվի առնել տարրի ատոմի ինդեքսը:
Օրինակ՝ M(AaBbCc)=a⋅M(A)+b⋅M(B)+c⋅M(C)
Բարդ նյութի մոլային զանգվածի թվային արժեքը (գ/մոլ-ով) համընկնում է նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածի հետ:
Օրինակ՝ Mr(HCl)=36,5 հետևաբար M(HCl)=36,5 գ/մոլ:
Միատոմանի նյութի մոլային զանգվածի թվային արժեքը համընկնում է տարրի հարաբերական ատոմային զանգվածի հետ:
Օրինակ՝ Ar(He)=4 հետևաբար M(He)=4գ/մոլ:
1. Ի՞նչ բանաձևով են հաշվում նյութի քանակը:
n=N/NA
n=m/M
n=V/Vm
2. Որքան է 9,03103 թվով թթվածնի մոլեկուլների քանակը (մոլ):
n=N/NA=9,03103/6,02⋅1023=1,5⋅10-23
3. Որքան է 0,5 մոլ քանակով ֆոսֆորի ատոմների թիվը:
Ատոմների քանակ=n⋅NA=0.5⋅6.02⋅1023=3.011⋅1023
4. Ռեակցիաների հետևյալ ուրվագրերում տեղադրիր գործակիցները և որոշիր ռեակցիաներին մասնակցող նյութերի քանակների (մոլ) հարաբերությունը.
ա)N₂ + H₂→ NH3,
բ) Fe + Cl2→ FeCl3
https://online.fliphtml5.com/fumf/pzox/ էջ 113-115
Իրանը գտնվում է հարավարևմտյան Ասիայում։ Իրանի տարածը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից ու Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանիստան ու Պակիստան։ Երկիրը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային ու օդային ճանապարհների խաչմերուկում։ Իրանի դրական կողմերից է նավթով հարուստ Պարսիծ ծոցի և Կասպից ծովի ավազաններում գտնվելը։ Իրանի թույլ կողմերը դա տնտեսություն է և ագրեսիվ քաղաքականությունը։
2. Ներկայացրե՛ք Իրանի պետական կարգը, ցո՛ւյց տվեք դրա առանձնահատուկ գծերը:
Ներկայիս Իրանն ունի պետական կառավարման յուրահատուկ համակարգ։ Պետության ղեկավարը, հոգևոր առաջնորդից՝ այաթոլլլայից հետո, երկրի նախագահն է։ Այաթոլլային ենթակա է նաև երկրի բարձրագույնօրենսդիր մարմինը՝ միապալատ խորհրդարանը՝ Իսլամական խորհրդի ժողովը (Մեջլիսը)։ Երկրի նախագահը գործադիր իշխանության՝ կառավարության ղեկավարն է։
3. Գնահատե՛ք Իրանի բնակլիմայական պայմանները՝ տնտեսության տարբեր ոլորտ ների տեսանկյունից:
Իրանի կլիման լեռնային է, զբաղեցված է Իրանական բարձրավանդակով։
4. Նշե՛ք Իրանի՝ համաշխարհային նշանակության օգտակար հանածոները:
Նավթ, բնական գազ, մետաղային պաշարներ, շինանյութ։
5. Ցո՛ւյց տվեք Իրանի կլիմայի ազդեցությունը երկրի բնական ու տնտեսական պայմանների վրա:
Իրանում շոգ է, և դրա պատճառով տեղումներ քիչ են լինում, և երկրում դրա պատճառով անապատտացման վտանգ կա։ Անապատները կազմում են երկրի ընդամենը 11%-ը։
https://www.youtube.com/shorts/TI2Sqv9wFjY
Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։
Իմաստուն ծերունու իմաստուն խոսքը
Ինձ շատ դուր եկավ այս ստեղծագորճությունը, որովհետև այստեղ ծերունին տղային հիշեցնում է կյանքի օրենքի մասին։
Այս պատմությունը յուրահատկուր էր նրանով, որ շարադրության մեջ խորը նկարագրվում է գնահատել հասկացողությունը և օգտագծումը։
Արյան խումբ, արյան ժառանգաբար փոխանցվող իմունային առանձնահատկություններ, որոնց հիման վրա և ըստ պարունակվող նյութերի (խմբային հակածիններ կամ իզոհակածիններ) նմանության արյունը դասվում է որևէ խմբի։ Մարդու պատկանելությունն արյան այս կամ այն խմբին անհատական կենսաբանական առանձնահատկություն է, որը ձևավորվում է սաղմնային զարգացման վաղ շրջանում և չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում։ Առավել գործնական նշանակություն ունեն արյան կարմիր մարմնիկների (էրիթրոցիտներ) A և B իզոհակածինները, ինչպես նաև բնականոն պայմաններում արյան շիճուկում պարունակվող α և β իզոհակամարմինները։ Մարդու արյան մեջ միասին կարող են գտնվել միայն տարասեռ իզոհակածիններ և իզոհակամարմիններ, քանի որ միասեռի դեպքում տեղի է ունենում արյան կարմիր մարմնիկների միակպչում՝ սոսնձում (հեմագլուտինացում)։ Անկախ ռասայից, տարիքից, սեռից, ինչպես նաև արյան մեջ A, B իզոհակածինների և α, β իզոհակամարմինների առկայությունից՝ մարդու արյունը բաժանում են 4 խմբի։

Մարդկանց արյունն ըստ ABO համակարգի ագլյուտինոգենների ու ագլյուտինինների պարունակության բաժանվում է 4 խմբի, որոնք նշվում են հռոմեական թվերով կամ ըստ պարունակած ագլյուտինոգենի անվան։

I խմբի մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլոր խմբերին, ուստի նրանք կոչվում են ունիվերսալ դոնորներ, իսկ IV խմբի մարդիկ կարող են արյուն ստանալ բոլոր խմբերից և կոչվում են ուներսալ ընդունողներ (ռեցիպիենտ)։ II ու III խմբերի մարդիկ կարող են արյուն տալ միայն իրենց խմբի մարդկանց ու IV խմբին։
Անհամատեղելի արյան ներարկման ժամանակ առաջանում է ագլյուտինոգեն-ագլյուտինին ռեակցիա, որը կարող է հանգեցնել մահվան։ Պատճառը սոսնձված էրիթրոցիտների քայքայման հետևանքով էրիթրոցիտներից մակարդման գործոնների անջատումն է, որոնք արյան մեջ առաջացնում են ներանոթային մակարդուկներ։
Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդե-սերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում։ Մարդկանց 40-50 %-ը ունի առաջին խմբի արյուն, 30-40 %-ը՝ երկրորդ, 10-20 %-ը՝ երրորդ, իսկ 5 %-ը՝ չորրորդ խումբ։
Հակածինների տեսակներ
Մարդու օրգանիզմի իզոհակածինային նուրբ առանձնահատկություններն իմանալն անհրաժեշտ է օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման համար։ Ավելի նուրբ եղանակների կիրառմամբ պարզվել է A իզոհակածինի ոչ համասեռությունը, որից ելնելով՝ տարբերում են A1 (դեպքերի 88%-ը) և A2 (12%) ենթախմբերը։ Հնարավոր է դարձել տարբերել արյան կարմիր մարմնիկների դժվար բացահայտվող տարբերակներ. A3, A1, A5, A2 և այլն։ Թեպետ B իզոհակածիևն ավելի համասեռ է քան A-ն, նկարագրվել են դրա հազվադեպ հանդիպող տարբերակներ ևս (B3, Bw, B, և այլն)։
Արյան խմբերի համատեղելիության աղյուսակ

Մենք բոլորս կազմում ենք հասարակության մի մասնիկը, որտեղ բոլորիս հոգեպես հավասարությունը պետք է լինի հավասար։ Այսինքն, եթե ես ունեմ պահանջներ, ազատ խոսքի արտահայտվելու իրավունք, իրավունք՝ ուրեմն բոլորն էլ կարող են և պետք է ունենան։ Բայց նաև կա ֆիզիկական հավասարություն, որտեղ հնարավոր չի, որ մարդիկ լինեն հավասար, որովհետև դա մարդու ձևավորումն է, մարդու մտածելակերպը, կառուցվածքը և այլն։
Քաղաքացիների հավասարությունը պետության, օրենքի և դատարանի առաջ, որովհետև օրենքը և օրենքը խախտելու համար սահմանված պատիժը մնում է նույնը՝ յուրաքանչյուր մարդու համար։
Սոցիալական հավասարություն, սոցիալական հասարակարգի հասկացություն, ըստ որի որոշակի հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություններ և կարգավիճակ, հնարավորինս ներառելով քաղաքացիական, սեփականության իրավունքները, խոսքի ազատությունը, և որոշակի սոցիալական ապրանքների ու ծառայությունների հավասար …
Օրինակ հենց նույն հոգեպես հավասարությունը երբեմն շատ հաճախ խախտվում է։ Մարդիկ կարծում են, որ իրենք կարող են ունենալ իրավունքներ, որոնք չեն կարող ունենալ մյուսները՝ ինչը կարող է հանգեցնել մարդու մոտ շատ լուրջ խնդիրների․ օրինակ՝ ինքնագնահատականի իջեցմանը։