Рубрика: Գրականություն 9

Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ

Մեր դրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր:

Անվեհեր-անվախ,

2. Բացատրի՛ր վերնագիրը:

Նրանք ուխտ էին կազմակերպել դեպի լավ ապագա, այդ իսկ պատճառով վերնագիրը <<Մեր ուխտը>> է:

3. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիքը,  արտահայտած միտքը:

Այստեղ ասում է, որ մարդիկ թափառում էին տարբեր երկրներով, որպեսզի գտնեն իրենց վայրը, այսինքն իրենց համար ստեղծեն լավ ապագա: Այդ ճամփան շատ դժվար էր, բայց նրանք շատ անվեհեր էին և կարողացան անցնել:

4. Ուղտ-ուխտ. ինչպիսի՞ բառեր են, բացատրի՛ր:

Ուղտ-կենդանի
Ուխտ-Որևէ բան անելու կամ չանելու նվիրականացված խոստում` որպես անխախտելի պարտավորություն

Рубрика: Գրականություն 9

Ձևը և հոգին

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ 

Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

― Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, 

արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։

Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան 

Рубрика: Քիմիայի ընտրության գործունեություն

Քիմիան և տիեզերքը

Արեգակ

Արեգակ (Արև), Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից։ Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը), հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը) և չնչին քանակության հետևյալ քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ։ Արեգակի մակերեսի ջերմաստիճանը հասնում է 6000 K, դրա շնորհիվ Արեգակն արձակում է գրեթե սպիտակ լույս, սակայն ավելի ուժեղ ցրման և Երկրի մթնոլորտի կողմից կարճալիք ճառագայթների կլանման պատճառով Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։

Մերկուրի

Մերկուրի կամ Փայլածու, Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակն է։ Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում։ Մերկուրիի ուղեծրի պերիհելին Արեգակի շուրջ պտտվում է (պրեցեսիա) 43 աղեղնային վայրկյանով մեկ հարյուրամյակի ընթացքում, այս ֆենոմենը բացատրվել է 20-րդ դարում Ալբերտ Այնշտայնի Հարաբերականության ընդհանուր տեսությունում։

Քիմիական կազմ42,0 % – Թթվածին
29,0 % – Նատրիում
22,0 % – Ջրածին
6,0 % – Հելիում
0,5 % – Կալիում
0,5 % – մնացածը, (ջուր, ազոտ, քսենոն, կրիպտոն, նեոն, կալցիում, մագնիում)
Մթնոլորտի ջերմաստիճան67 °C (340 K)

Երկիր

Երկիր,Արեգակնային համակարգի մոլորակ, ըստ Արեգակից ունեցած հեռավորության երրորդն է, ըստ մեծության՝ հինգերորդը։ Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա մարդկությանը հայտնի միակ տիեզերական մարմինն է, որի վրա բնակվում են կենդանի օրգանիզմներ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև կապույտ մոլորակ։

Մարս

Մարս կամ Հրատ, Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։ Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես։ Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով։

Յուպիտեր

Յուպիտեր կամ Լուսնթագ, Արեգակից հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը։  Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետ միասին դասվում է գազային հսկաների դասին։ Այս չորս մոլորակները երբեմն միասին նաև անվանվում են յուպիտերյաններ կամ արտաքին մոլորակներ։

Հռոմեացիները մոլորակն անվանել են Հռոմեական աստվածների բարձրագույնի՝ Յուպիտերի անունով։

Յուպիտերը հիմնականում կազմված է ջրածնից, իսկ հելիումը կազմում է նրա զանգվածի քառորդ մասը։ Արտաքին մթնոլորտը տեսանելիորեն բաժանված է մի քանի շերտերի՝ ըստ աշխարհագրաան լայնության, որոնց հատման շերտերում առաջանում են փոթորիկներ և գազային շարժեր։ Դրանց արդյունք է Մեծ կարմիր հետքը (հսկայական պտտահողմ, որը առաջին անգամ աստղադիտակով նկատվել է 17-րդ դարում)։ Իր տրամագծով այն 3 անգամ գերազանցում է Երկիր մոլորակը։ Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, փոթորիկներ, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու հզոր քան Երկրի վրա։ Յուպիտերի շուրջը գոյություն ունի օղակների համակարգ, բացի այդ մոլորակն ունի հզոր մագնիսոլորտ։ Յուպիտերը ունի առնվազն 67 արբանյակ, որոնցից ամենամեծերը՝ Իոն, Եվրոպան, Գանիմեդը և Կալիստոն հայտնաբերվել են դեռևս Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին, որի պատճառով էլ հաճախ կոչվում են Գալիլեյան արբանյակներ։ Ամենամեծ արբանյակը՝ Գանիմեդը, տրամագծով գերազանցում է Մերկուրի մոլորակը։

Рубрика: Քիմիայի ընտրության գործունեություն

Քիմիական նյութերը խաղալիքներում

Գիտնականների կարծիքով, խաղալիքների գրեթե մեկ երրորդը պարունակում է երեխաների համար վտանգավոր, ծանր մետաղներ։ Ուսումնասիրվել է 569 առարկա և պարզվել, որ դրանցից 160-ում ծանր մետաղների և քաղցկեղածին նյութերի չափը մի քանի անգամ գերազանցել է առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան։ Ուսումասիրված խաղալիքներում հայտնաբերվել են կապար, անիմոն, կադմիում, քրոմ և մկնդեղ:

Այսօր, երբ խաղալիքները գնում են առցանց խանութներում, օտարերկրյա ուղեվորությունների ժամանակ կամ հայտնվում են տանը որպես նվեր, մենք չենք կարող փորձարկել դրանց որակը և ապահովել անվտանգությունը: Սակայն մանկական խանութից ձեռք բերված խաղալիքները կարող են թունավոր նյութեր պարունակել։

Կան որոշ ապրանքներ, որոնք ստեղծվում են երեխաների համար, սակայն խաղալիք չեն համարվում: Դրանց թվում են մանկական իմիտացիոն զարդերի և լողային պարագաների կրկնօրինակները, օրինակ՝ լողօղակներ և ակնոցներ: Այս ապրանքները ձեռք բերելու ժամանակ պետք է հատկապես զգույշ լինել, քանի որ վերահիշյալ ապրանքները այնպիսի մանրակրկիտ ստուգումներ չեն անցնում, ինչպես խաղալիքները:

Рубрика: Քիմիայի ընտրության գործունեություն

Ոսկերչություն,արծաթագործություն,ակնագործություն և քիմիան

Ոսկերչությունը թանկարժեք (ոսկի, արծաթ, պլատին), նաև որոշ գունավոր մետաղներից, հաճախ՝ թանկարժեք քարերի (մարգարիտ, փիրուզ, ադամանդ, նռնաքար և այլն) համադրությամբ զարդերի (մատանի, ականջօղ, մանյակ, կրծքազարդ և այլն) և իրերի (անոթներ, սկահակներ, դաշույն և այլն) պատրաստման արվեստն է:

Ոսկերչությունը զարգացման բարձր մակարդակի է հասել դեռևս Հին Եգիպտոսում, որտեղ գերազանցապես օգտագործել են ոսկին, մեղեսիկը, բրոնզը, հասպիսը, օբսիդիանը, նաև այլ նյութեր, կիրառել են դրվագման, փորագրման և «սառն արծնապատման» եղանակները: Միջագետքի ոսկերչությանը բնորոշ էին վառ գունագեղությունը, լազուրիտի հաճախակի օգտագործումը և այլն:

Հին հունական (դասական) ոսկերչության մեջ (մ. թ. ա. V–IV դարեր) կարևորվել է փայլատ ոսկին, իսկ հելլենական և Հին Հռոմի ոսկերչության մեջ կրկին ի հայտ է եկել բազմերանգությունը:

III–VII դարերում Սասանյան Իրանի ոսկերչությանը բնորոշ էին դրվագված, ձուլված և փորագրված պատկերներով ոսկե ու արծաթե առարկաները: Միջին դարերում մանրարուրքի, ընդելուզման, սևադման եղանակներով թանկարժեք մետաղների ու քարերի մշակման փորձը շարունակվել է Մերձավոր և Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում:

Առանձնապես շքեղ ոսկերչական կերտվածքներ են պատրաստել միջնադարի հնդիկ վարպետները. Հնդկաստանում վաղուց տարածված էր նաև ալմաստի նիստավորման արվեստը:

Միջին դարերում Չինաստանում, բացի թանկարժեք մետաղներից, մշակել են նաև այլ նյութեր (մարջան, նեֆրիտ, սաթ): Մշակման նրբագեղությամբ հայտնի են Վերածննդի իտալացի վարպետների գործերը, իսկ XVII դարի ֆրանսիական ոսկերչությունն առաջնակարգ տեղ է գրավել Եվրոպայում:

XIX դարի կեսին ոսկերչական իրերի արտադրությունը մեքենայացվել է:

Ոսկերչական արդյունաբերությունն առավելապես զարգացած է Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում և Լիբանանում. նրանցից յուրաքանչյուրը տարեկան կազմակերպում է առնվազն 1 միջազգային ցուցահանդես:

Հին Հայաստանում նույնպես ոսկերչությունն ունեցել է բարձր մակարդակ. այդ են վկայում Լճաշենի, Կարմիր բլուրի, Գառնիի, Արտաշատի, Սիսիանի, Վանաձորի, ինչպես նաև այլ վայրերի պեղումներից հայտնաբերված իրերը (ոսկե թաս, ոսկե պսակ, ականջօղեր, արձանիկներ, կրծքազարդեր, մեդալիոններ և այլն): Հայ վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, հատիկազարդման, մանրարուրքի և այլ եղանակների: Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել նաև Կիլիկյան Հայաստանում:

Հայկական ոսկերչական արվեստի կենտրոններից էին Դվինը, Անին, Կարսը, Վանը, Արդվինը, Երզնկան, Կոստանդնուպոլիսը, Շուշին, Երևանը և այլ քաղաքներ: Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերվել են X դարի օձագլուխ ապարանջաններ (ձուլածո), ականջօղեր (մանրարուրք), վզնոց (հյուսածո) և ոսկե այլ իրեր: XIX դարում և XX դարի սկզբին տարածված էին արծաթե ոսկեզօծ մանրարուրքի ու սևադման եղանակներով պատրաստված իրեր:

Երևանի ոսկերչական գործարանը (հիմնադրվել է 1964 թ-ին) արծաթից, ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից, նաև թանկարժեք քարերի (ադամանդ, շափյուղա, զմրուխտ և այլն) համադրությամբ արտադրում է մատանիներ, ականջօղեր, մանյակներ, ապարանջաններ, շղթաներ, ժամացույցի պատյաններ, հուշամեդալներ, հուշանվերներ և այլ իրեր:

1998 թ-ին հիմնադրվել է Ոսկեգործների և ակնագործների միությունը:

Նոր Հաճնում գործում է թանկարժեք քարերի մշակման արտադրամաս: Հայկական ոսկերչության զարգացմանը նպաստում են նաև Սփյուռքի հայ ոսկերիչները: