Рубрика: Հայոց լեզու 9

Ժխտական և հաստատական բայեր

1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:

Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:

Ոչ ոք չէր վազում հոսանքի ուղղությամբ։
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:

Այդպիսի երևույթները բավականին հաճախ չեն նկատվում։
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:

Հնարավոր չէ լիովին ուրիշ վայրերում կիրառել նման միջոցառումներ։
Քամին դեռ փչում էր:

Դեռ չեր փչում քամին։
Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:

Ինչ-որ մեկը չէր կպցրել թուղթ լուսամուտներին։
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:

Պատերազմը չէր քայքայել ամբողջ տնտեսությունը։
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:

Այտեղ տարվա բոլոր տեղումները չեն լինում միայն գարնանը։

2. Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատականՈւշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:


Ոչ մի բոլոր հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը: Ոչ մի հնարաոր առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող: բոլորը զբոսնելու ցանկություն չուներ: Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս էր տալու այլ կենդանի էակների: Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին բոլոր մարդկանց: Ոչ ոք հիացած չէր այդ փոշով: Վաղուց չէինք լսել այդ մասին:

Рубрика: Գրականություն 9

Աղավնու վանքը

 Լենկթեմուրն եկավ, հուրն ու սուրն եկավ,
Անօրենն եկավ, եկա՜վ ու եկա՜վ.
Հավաքեց, կիտեց մեր ազգը Հայոց,
Փաթաթեց, պատեց, ինչպես վիշապ-օձ,

Կանգնեց Սևանա ափին հովասուն,
Էնտեղ, ուր ուշքը ու միտքն աստըծուն`
Անհունն է խորհում, մեռնեմ իր զորքին,
Օհաննա վանքը ծովի եզերքին։
Էն վանքում, հայոց ազգին պահապան,

Աղոթք էր անում ծերուկ հայր Օհան.
Աղոթք էր անում իր հոգու համար,
Իր ազգի համար, աշխարհքի համար։
Երբ տեսավ խաղաղ վանքիցը իրեն
Անօրեն մարդու էս գործն անօրեն,

Խըռովեց արդար ծերունու հոգին.
Ճերմակ միրուքով, իր ցուպը ձեռքին,
Դառնացած, դըժգոհ մարդուց ու կյանքից,
Աղոթքը կիսատ դուրս եկավ վանքից,
Իջավ Սևանա երեսը կապույտ,

Խըռովեց արդար ծերունու հոգին.
Ճերմակ միրուքով, իր ցուպը ձեռքին,
Դառնացած, դըժգոհ մարդուց ու կյանքից,
Աղոթքը կիսատ դուրս եկավ վանքից,
Իջավ Սևանա երեսը կապույտ,

Ու քըրթմընջալով, միամիտ, անփույթ,
Էն վետ-վետ, ծըփուն ջըրերի վըրա
Ցամաք ոտներով գընում էր ահա։
        Տեսավ հըրաշքը Լենկթեմուրն ափից,
Տեսավ, սասանեց տեղը սարսափից։

Կանչեց, աղաչեց իշխանը թաթար,
— Ե՛տ արի, ասավ, ե՛տ արի, արդա՛ր,
Ե՛տ արի, ասավ, ո՛վ դու աստծու մարդ։
Ետ եկավ մեր հայր Օհանը հանդարտ,
Իր ցուպը ձեռին, ջըրերի վըրով,

Ու առաջն ելավ թաթարը սիրով։
― Ի՞նչ ես ուզում դու, ո՛վ սուրբ ալևոր,
Գա՞նձ, իշխանությո՞ւն, թե կյանք փառավոր…
— Քո փառքն ու գանձը հարկավոր չեն ինձ,
Իմ ժողովուրդն եմ ուզում ես քեզնից։


Ուզում եմ թողնես՝ գընան ուր կուզեն,
Ու ազատ իրենց կյանքի ձենն ածեն
Էս լեն աշխարհքում, արևի տակին…
Ասավ սուրբ մարդը մեծ ավազակին։
— Ժողովուրդ կուզե՞ս… լա՛վ, լինի էդպես։

Էս վանքովը մին ժողովուրդ տամ քեզ,
Գընա ինձ համար աղոթք արա, ծե՛ր։
Ասավ Լենկթեմուրն ու տըվավ պատվեր,
Որ գերի հայոց ազգը մի թևից
Էն վանքը մըտնի սուրբի ետևից.


Ինչքան ժողովուրդ մըտնի էն վանքը,
Նրան է բաշխում էնքանի կյանքը։
 Հրաման արավ իրեն զորքերին,
Ու բաց թողեցին հայ ազգի գերին։
Մըտնում է գերին, մըտնում մի ծերից,

Անցել է թիվը հարյուր հազարից,
Չի լըցվում սակայն հասարակ մի վանք…
Ապշում է թաթարն— արմա՜նք ու զարմանք։
— Թողե՜ք, կանչում է իրեն զորքերին,
Հորձանք է տալի նորից հայ գերին։

Գալիս է գերին, գալիս է նորից,
Անցել է թիվը հազար հազարից,
Չի լըցվում սակայն էն վանքը կըրկին,
Չի կանգնում հայի հոսանքն ահագին։
Երրորդ անգամ է կանչում զորքերին։


Գալիս է անցնում մընացած գերին։
Անցնում է գերին, անցնում շարեշար,
Էլ մարդ չըմնաց, գընա՜ց ինչ որ կար,
Դատարկ է սակայն վանքը տակավին…
Թեմուր զարհուրած դառնում է չորս դին.


— Զարթո՞ւն եմ արդյոք, թե երազ տեսա…
Հայտնեցեք ինձ շո՜ւտ, ի՞նչ հըրաշք է սա…
Գընում են տեսնում մարդիկն իր ղըրկած—
Մեր հայր Օհանը՝ աղոթքի չոքած,
Աչքերն երկընքին, միրուքն արցունքոտ.


Ով որ հայ ազգից մըտել է իր մոտ,
Իր սուրբ աղոթքով, կամքով վերինի,
Փոխել է իսկույն, դարձրել աղավնի,
Բաց պատուհանից թողել ամենքին,
Թըռցրել դեպ իրենց լեռները կըրկին,

Ու հիմի վանքում էլ չըկա ոչ ոք,
Ինքն է աղոթում մենակ, ծընկաչոք։


Համացանից պարզի՛ր՝ ինչ է բալլադը: 

Չափածո պատմողական բնույթի ստեղծագործություն։
Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։


Հետազոտական աշխատանք. հայկական որ վանքների կամ եկեղեցիների մասին է այս ավանդույթը: 

Կարդալով վերնագիրը մենք հասկանում ենք, որ բալլադը Աղավնու վանքի մասին է, նաև բալլադում նշվեց Օհաննա վանքը:


Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 


Հովասուն — հով տեղերում սնված՝ մեծացած՝ ապրած
Խորհել- մտածել


Բալլադում պատմական կերպարներ կա՞ն: 

Որպես պատմական կերպար, ես կնշեի Օհանին և Լենկթեմուրին:

Рубрика: Հայոց լեզու 9

Կապ

1. Դուրս գրի՛ր կապերը:

Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:

2. Ընդգծի՛ր կապերը:

Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:

Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:

3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:

Առաջ- ձևի մակբայ

Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:

Առաջ-կապ

Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:

վրա, մեջ-կապ

Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

Երեսից-գոյական

4. Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:

Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ:

լանջի տակ-հետադրություն

Ամպի տակից ջուր է գալիս…

Ամպի տակից-հետադրություն

Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ:

Առանց նրա-նախադրություն

5. Ուղղի՛ր սխալները:

Նվագում է դաշնամուր:

Այդ որոշմանը բոլորը ծանոթացան:

Կանգնել է մայթին:

Ես ոչ մի նորություն չունեմ:

6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:

Պարզ-առ, դեմ, մեջ, մոտ, ըստ:

բարդ-դեպի, նախքան, ընդդեմ, նկատմամբ, իհաշիվ:

7. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:

Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը: Իբրև ճանաչված վիրաբույժ Սուրենի քեռին մրցակից չուներ: Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները որպես անդավաճան եղբայրներ: Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ` իր սրտի ուզածի համաձայն: