Рубрика: Կենսաբանություն

ՍՐՏԱՄԿԱՆԻ ԻՆՖԱՐԿՏ

Նկարագրություն

Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

Պատճառներ

Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատվածում։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։

Պաթոգենեզ

Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Որպես կանոն՝ նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով։

Ի տարբերություն կրծքային հեղձուկի՝ սրտամկանի ինֆարկտի դեպքում ցավը սովորաբար չի անցնում նիտրոգլիցերինի կրկնակի օգտագործումից։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ ուղեկցվում է էլեկտրասրտագրի բնորոշ փոփոխություններով, որոնք երբեմն հապաղում են և դրսևորվում միայն ուժգին ցավերը մեղմանալուց մի քանի ժամ կամ նույնիսկ օր հետո։ Սակայն սրտագրության փոփոխություններ նկատվում են նաև ցավային նոպաներով ուղեկցվող այլ հիվանդությունների դեպքում, ուստի միայն բժիշկը (հիվանդին լավ հետազոտելուց և ստացված բոլոր տվյալների վերլուծությունից հետո) կարող է ճիշտ ախտորոշել։ 

Սրտամկանի ինֆարկտը հաճախ առաջանում է սրտի իշեմիկ հիվանդության սրացման շրջանում, որը դրսևորվում է հիմնականում սրտային հեղձուկի նոպաների հաճախացումով և սաստկացումով, նիտրոգլիցերինի ազդեցության արդյունավետության նվազումով։ Այդ շրջանն անվանում են նախաինֆարկտային. տևողությունը մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ է։ Հենց այդ շրջանում են ավելի արդյունավետ սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոցառումները, ուստի անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։

  1. Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։

Աթերոսկլերոզը ՍԻ-ի առաջացման միակ պատճառը չէ, այն կարող է բերել կամ ուղեկցել այլ պատճառների։ Սրտամկանի ինֆարկտը կարող է առաջանալ սրտի թթվածնի մատակարարում/պահանջարկ անհամապատասխանության հետևանքով, ինչպես օրինակ՝ տենդի, հաճախացած սրտի կծկումների, հիպերթիրեոզի ժամանակ, արյունահոսքում շատ քիչ էրիթրոցիտների կամ ցածր ԶՃ հետևանքով։ 

  1. Ինչպե՞ս է առաջանում գլխուղեղի կաթվածը։

Իշեմիկ կաթվածը առաջանում է գլխուղեղի մի մասի արյան մատակարարման դադարեցման հետևանքով, որը բերում է իշեմիկ կասկադի առաջացմանը։ 

Рубрика: Քիմիա

Նյութի քանակ: Մոլ: Մոլային զանգված

Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ)  ֆիզիկաքիմիական մեծությունը` n :

Նյութի քանակը  տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:

Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ):

Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի 12C իզոտոպի  0,012 կգ -ը:

Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ Br2-ին, և’ մեկ մոլ Br-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:

Նյութի քանակ արտահայտության մեջ նյութ բառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:

 Ցանկացած նյութի (անկախ ագրեգատային վիճակից) մեկ մոլում պարունակվող կառուցվածքային միավորների թիվը կոչվում է Ավոգադրոյի թիվ և հավասար է 6.02⋅1023

Այն ֆիզիկաքիմիական հաստատունը, որը համապատասխանում է այդ թվին, կոչվում է Ավոգադրոյի հաստատուն`NA (ի պատիվ իտալացի գիտնական Ա.Ավոգադրոյի):

NA=6,02⋅10231մոլ=6,02⋅1023/1մոլ, կամ`  NA=6,02⋅1023մոլ−1

avogadro_amedeo.jpg

Ամեդեո Ավոգադրո

(1776 — 1856)

Ցանկացած նյութի քանակը կարելի է որոշել հետևյալ բանաձևով`  n=N/NA (մոլ),  որտեղ N-ը նյութի կառուցվածքային  մասնիկների թիվն է, N— ն՝ նյութի մեկ մոլում պարունակվող կառուցվածքային մասնիկների թիվը` Ավոգադրոյի հաստատունը:

Ցանկացած նյութի քանակը կարելի է որոշել նաև նյութի զանգվածի (m) միջոցով, ըստ հետևյալ հավասարման`n=m/M  (մոլ), որտեղ M-ը մեկ մոլ քանակով նյութի զանգվածն է` նյութի մոլային զանգվածը:

Նյութի մոլային զանգվածն  արտահայտում են  կգ/մոլ-ով: Սակայն քիմիական հաշվարկների ժամանակ առավել հաճախ օգտագործում են գ/մոլ-ը:

Եթե հայտնի է տվյալ նյութի զանգվածը(m) և քանակը (n),ապա կարելի է որոշել նյութի մոլային զանգվածը` M−ը

   M=m/n

Բարդ նյութի մոլային զանգվածը հաշվելու համար անհրաժեշտ է յուրաքանչուր տարրի նյութաքանակը բազմապատկել այդ տարրի  ատոմի մոլային զանգվածով և ստացած տվյալները գումարել: Յուրաքանչյուր տարրի ատոմի նյութաքանակը հաշվելիս անհրաժեշտ է հաշվի առնել տարրի ատոմի ինդեքսը:

Օրինակ՝ M(AaBbCc)=a⋅M(A)+b⋅M(B)+c⋅M(C)

Բարդ  նյութի մոլային զանգվածի թվային արժեքը (գ/մոլ-ով)  համընկնում է նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածի հետ:

Օրինակ՝ Mr(HCl)=36,5 հետևաբար  M(HCl)=36,5 գ/մոլ:

Միատոմանի նյութի մոլային զանգվածի թվային արժեքը համընկնում է տարրի հարաբերական ատոմային զանգվածի հետ:

Օրինակ՝ Ar(He)=4  հետևաբար M(He)=4գ/մոլ:

1. Ի՞նչ բանաձևով են հաշվում նյութի քանակը:

n=N/NA

n=m/M

n=V/Vm

2. Որքան է 9,03103 թվով թթվածնի մոլեկուլների քանակը (մոլ):

n=N/NA=9,03103/6,02⋅1023=1,5⋅10-23

3. Որքան է 0,5 մոլ քանակով ֆոսֆորի ատոմների թիվը:

Ատոմների քանակ=n⋅NA=0.5⋅6.02⋅1023=3.011⋅1023

4. Ռեակցիաների հետևյալ ուրվագրերում տեղադրիր գործակիցները և որոշիր ռեակցիաներին մասնակցող նյութերի քանակների (մոլ) հարաբերությունը.

ա)N₂ + H₂→ NH3,

բ) Fe + Cl2→ FeCl3

Рубрика: Աշխարհագրություն

Իրան

https://online.fliphtml5.com/fumf/pzox/ էջ 113-115

  1. Գնահատե՛ք Իրանի աշխարհագրական դիրքը: Ցո՛ւյց տվեք դրա ուժեղ և թույլ կողմերը:

Իրանը գտնվում է հարավարևմտյան Ասիայում։ Իրանի տարածը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից ու Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանիստան ու Պակիստան։ Երկիրը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային ու օդային ճանապարհների խաչմերուկում։ Իրանի դրական կողմերից է նավթով հարուստ Պարսիծ ծոցի և Կասպից ծովի ավազաններում գտնվելը։ Իրանի թույլ կողմերը դա տնտեսություն է և ագրեսիվ քաղաքականությունը։

2. Ներկայացրե՛ք Իրանի պետական կարգը, ցո՛ւյց տվեք դրա առանձնահատուկ գծերը:

Ներկայիս Իրանն ունի պետական կառավարման յուրահատուկ համակարգ։ Պետության ղեկավարը, հոգևոր առաջնորդից՝ այաթոլլլայից հետո, երկրի նախագահն է։ Այաթոլլային ենթակա է նաև երկրի բարձրագույնօրենսդիր մարմինը՝ միապալատ խորհրդարանը՝ Իսլամական խորհրդի ժողովը (Մեջլիսը)։ Երկրի նախագահը գործադիր իշխանության՝ կառավարության ղեկավարն է։

3. Գնահատե՛ք Իրանի բնակլիմայական պայմանները՝ տնտեսության տարբեր ոլորտ ների տեսանկյունից:

Իրանի կլիման լեռնային է, զբաղեցված է Իրանական բարձրավանդակով։

4. Նշե՛ք Իրանի՝ համաշխարհային նշանակության օգտակար հանածոները:

Նավթ, բնական գազ, մետաղային պաշարներ, շինանյութ։

5. Ցո՛ւյց տվեք Իրանի կլիմայի ազդեցությունը երկրի բնական ու տնտեսական պայմանների վրա:

Իրանում շոգ է, և դրա պատճառով տեղումներ քիչ են լինում, և երկրում դրա պատճառով անապատտացման վտանգ կա։ Անապատները կազմում են երկրի ընդամենը 11%-ը։