Կարդա՛ Թումանյանի ,,Աներևույթ թագավորությունը,, հեքիաթը ։
Ներկայացրո՛ւ հեքիաթի գաղափարը, դուրս գրի՛ր այդ գաղափարը ցույց տվող հատվածները։
Էսպես էին խոսում էն տխմար մարդիկ ու չէին տեսնում, որ առաջները կանգնածը թագուհի էր։ Ոչ էլ է՜ն էին նկատում, որ նրանց տնակը շքեղ պալատ է դարձել։ Եվ ի՞նչպես պետք է տեսնեին։ Իերգի համար ամպերից ընկած թագավորությունը աներևույթ թագավորություն էր։ Ինքը Իերգն էլ շատ չէր հոգում, թե ինչ են մտածում իր մասին կարճամիտ ու տխմար մարդիկ, ու իրեն համար ապրում էր իր թագավորության մեջ, իր թագուհու հետ՝ ուրախ ու բախտավոր։
— Բայց, Իե՛րգ,— խոսեց Երազների թագավորը,— պետք է իմանաս, որ սա իմ ամենալավ երազն է։ Սակայն դու իմ կյանքը փրկել ես, Իե՛րգ, թո՛ղ էնպես լինի, ինչպես դու ես կամենում։ Ա՛ռ քո երազը ու գնա ձեր աշխարհքը։ Բայց վերև գնաք թե չէ՝ սրա գլխի արծաթե քողը պետք է վերցնես ու դռնից գցես ներքև—դեպի ինձ։ Էն ժամանակ քո երազը՝ քո թագուհին էլ միս ու արյուն կառնի, կդառնա իսկական կին, թե չէ այժմ նա անմարմին երազ է միայն…
— Գիտե՞ս ինչ կա, Ի՛երգ,— պատասխանեց Երազների թագավորը,— թե տեսանելի թագավորություններ ես ուզում, ես չունեմ, բայց աներևույթ թագավորություններ ունեմ և նրանցից մինը քեզ եմ նվիրում, էն էլ ամենամեծերից ու ամենահոյակապներից մինը։
Գրի՛ր քո կարծիքը հեքիաթի վերաբերյալ։
Սովորական հեքիաթ էր, երեվաց և զգացվում է, որ Թումանյանինն է։ Հետաքրքիր էր և գրելաձևը ինձ դուր եկավ։
Անհասկանալի բառերը դուրս բերել, բառարանի օգնությամբ բացատրել։
չկան