Рубрика: Հայոց լեզու 9

Գյուղացի

Արմենը գյուղից տեղափոխվեց քաղաք՝ լավ աշխատանք գտնելու հույսով, բայց դժվարանում էր հարմարվել նոր միջավայրին։ Մի օր նա հանդիպեց Լիլիթին, ով նույնպես գյուղից էր։ Լիլիթը օգնեց Արմենին հասկանալ քաղաքային կյանքը, գտնել նոր ընկերներ ու ադապտացվել աշխատանքին։ Շուտով Արմենը սկսեց սիրել քաղաքը և հասկացավ, որ օտար միջավայրում աջակցությունն ու ընկերությունը շատ կարևոր են։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև որ նոր տեղին հարմարվի։

Рубрика: Պատմ

ՎՈԼՖԳԱՆԳ ԱՄԱԴԵՈՒՍ ՄՈՑԱՐՏ

Ծնված լինելով Զալցբուրգում` Մոցարտը երաժշտական արտակարգ ընդունակություններ է դրսևորել վաղ մանկուց։

Բացի ստեղնաշարային գործիքներ ու ջութակ նվագելուց` նա ստեղծագործել է հինգ տարեկանում և ելույթ ունեցել եվրոպական արքայական պալատներում։ 17 տարեկան հասակում Մոցարտը որպես երաժիշտ հանդես է եկել Զալցբուրգի պալատում, որտեղ նրան հաճախ հալածում էին։ 1781 թվականին Վիեննա կատարած այցից հետո նա վտարվել է Զալցբուրգի իր պաշտոնից։ Կոմպոզիտորը հնարավորություն է ստանում մնալու մայրաքաղաքում, որտեղ արժանացել էր փառքի, սակայն նյութական անապահով վիճակում էր գտնվում։ Իր կյանքի` Վիեննայում անցկացրած վերջին տարիներին Մոցարտը ստեղծել է իր ամենահայտնի սիմֆոնիաներից շատերը, «Ռեքվիեմը», որը մինչև 35 տարեկանն անավարտ էր մնացել։ Մոցարտի վաղաժամ մահը շատ լեգենդների առիթ է հանդիսացել։

Իր կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություն, որոնցից շատերը սիմֆոնիկ, կամերային, օպերային և երգչախմբային երաժշտության գլուխգործոցներ են։ Նա աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր եվրոպական երաժիշտներից է, ում ստեղծագործություններն իրենց ազդեցությունն են թողել արևմտյան երաժշտության վրա։