Рубрика: English

Grammar: present simple passive

Exercise 1: Fill in the blanks with the correct passive form of the verb.

  1. The cake is baked (bake) every morning.
  2. The letters are delivered (deliver) by the postman.
  3. The office is cleaned (clean) by the staff.
  4. The books are read (read) by many students.
  5. The meals are prepared (prepare) at the kitchen.

Exercise 2: Rewrite the sentences in the passive voice.

  1. They make the cars in Germany.

The cars are made in Germany.

  1. The teacher explains the lesson every day.

The lesson is explained by the teacher every day.

  1. The company produces new products every year.

New products are produced by the company every year.

  1. The children eat breakfast at 8 a.m.

The breakfast is eaten by the children at 8 a.m.

  1. People speak English all over the world.

English is spoken by people all over the world.

Рубрика: Պատմ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԳՆԱԺԱՄԸ

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ավանդական հասարակություն — Արևելքի (հիմնականում՝ Ասիա աշխարհամասի) երկրներում դարերով պահպանվող կարգի, կենցաղի, ավանդույթների, տնտեսաձևի և արժեքների վրա հիմնված հասարակությունը։


Արևելյան հարց — Միջազգային դիվանագիտության մեջ XVIIIդ. երկրորդ կեսին
մտած եզրույթ, որի տակ հասկացվումէր Օսմանյան տերությունում ազդեցություն ստանալու, նրա տարածքների համար մեծ տերությունների միջև
ծավալված պայքարը և թուրքահպատակ քրիստոնյա ժողովուրդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ամբողջությունը։ Հայկական հարցը Արևելյան հարցի բաղկացուցիչ մասն էր։


Կաստա — Հնդկական հասարակության չորս դասերի անվանումը։ Այն փակսոցիալական խավ էր, արգելվումէր անցումը մի կաստայից մյուսին։


ԲԱՌԱՊԱՇԱՐ
Ավանդական երկրներ — Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Իրան, Օսմանյան կայսրություն և այլ երկրներ։

  1. Ի՞նչէ ավանդական հասարակությունը։

Ավանդական հասարակույթունը այն հասարակությունն է, որտեղ ամեն մեկը ունի իր դերը և կանգնած է աստիճանի իր հատվածում։ Ավանդական հասարակությանը բնորոշ են պետության բացառիկ դերը, մարդկանց՝ սովորույթների և ավանդույթների վրա հիմնված հոգևոր կյանքը, ապրելակերպն ու հարաբերությունները։

  1. Թվարկի՛ր ավանդական համարվող երկրներ։

Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Իրան, Օսմանյան կայսրություն և այլ երկրներ։

Рубрика: Հայոց լեզու 9

Ժխտական բայ

1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական:

Մայրս այս պտուղները սիրում է – Մայրս այս պտուղները չի սիրում։
Նշանաբառը բոլորը գիտեն – Նշանաբառը ոչ ոք չգիտի։
Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել – Պարտեզում գեղեցիկ վարդ չեր բացվել։
Ես վաղուց փնտրում էի այս իրը – Ես երբեք չէի փնտրել այդ իրը։
Մի քանի երեխաներ խաղում էին բակում – Բակում ոչ մի երեխա չէր խաղում։
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում – Ջրաղացը հին օրերի երգը չէր երգում:
Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն – Կաթի սերը չեր պահել միջնեկ որդուն:

Рубрика: Հանրահաշիվ

Դասարանական առաջադրանքներ՝  122-ա,գ;123-ա,գ,ե; 124-ա,գ,ե;125-ա,գ;126-ա,գ; 127-ա,գ,ե Լրացուցիչ առաջադրանքներ՝  122-բ,դ;123-բ,դ,զ; 124-բ,դ,զ;125-բ,դ; 126-բ,դ;127-բ,դ,զ

ա․ { համակարգ է

բ․ { համակարգ է

գ․ {համակարգ է

դ․{համակարգ է

ա․ ոչ

բ․այո

գ․ այո

դ․ոչ

ե․այո

զ․այո

ա․2

բ․Սահակ Պարթև

գ․Հրազդան

դ․թենիս

ե․դրոշ

զ․Դուբի

ա․4

բ․0

գ․√3

դ․-2

ա․2

բ․3

գ․∅

դ․∅

ա․3

բ․5

գ․-1

դ․1

ե․2

զ․0,5

է․√7

ը․∅

Рубрика: Գրականություն 9

Fatum

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ-մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…


1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ, առկայծել, կարոտագին, կարոտավառ: 

աներևույթ-չերևացող, աչքի տեսողությանը անմատչելի:

առկայծել-հազիվ վառվել, մարմրել:

կարոտագին-կարոտով լի, մեծ կարոտով:

կարոտավառ-կարոտից վառվող՝ տոչորվող, կարոտով բորբոքված, կարոտակեզ:

2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ: 

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ-մեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…


3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված: 

Այս բանաստեղծության մեջ Տերյանը նկարագրում էր իր կարոտը իր սիրած աղջկան։


4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում: 

Հին Հռոմում՝ ճակատագրի անձնավորումը։ Ֆաթամի էին անվանում նաև հունական մոիրաի-ի նման աստվածներին, որոնք որոշում էին մարդու ճակատագիրը նրա ծննդյան ժամանակ. Ստոյիկների համար դա այն ուժն էր, որը կառավարում էր աշխարհը:


5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, ,  ,,Իջնում է հուշիկ,, : 

Рубрика: Գրականություն 9

Վահան Տերյան

1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ  հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները: 

Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը: Հայտնի է, որ հայոց  համարյա բոլոր բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ինչը խիստ սահմանափակում է տաղաչափության հնարավորությունները: Հայ բանաստեղծները կաշկանդված են դրանով և այդ պատճառով հայոց տաղաչափության համար ամենից բնորոշը յամբն ու անապեստն են: Տերյանը կարողացավ շրջանցել այդ խոչընդոտը և դարձավ արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս: Բացի այդ, նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց Եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը` սոնետը, տրիոլետը, ռոնդոն և բազում այլ գրական ձևեր, նաև` ալիտերացիա-բաղաձայնույթներ:

Մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել և կատարելագործել գրական հայոց լեզուն, որն այսօր էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Վահան Տերյանի մի քանի տասնյակ բանաստեղծություններ և դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն  էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:

Յամբ-Չափածո ստեղծագործության երկվանկ ոտք՝ երկրորդ վանկի շեշտումով, մեծավերջ:

դակտիլ-ստեղծն։

ամֆիբրաքոս-միջաշեշտ։

ռոնդո-Միջնադարյան ֆրանսիական պոեզիայում՝ ութատող ոտանավոր, որի տան միևնույն տողը որոշ տեղերում կրկնվում Է:

էտալոն-ստուգանշում։