Գործողության տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ ցույց տվող բառերը կոչվում են մակբայ: Գոյականից և այլ խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ չեն հոլովվում և հոդ չեն ստանում, այսինքն մակբայը չթեքվող խոսքի մաս է:
հոդ չեն ստանում, այսինքն մակբայը չթեքվող խոսքի մաս է: Օրինակ՝ Միշտ ուշանում է: Մակբայները չունեն որոշակի ձև, բայց կան մի քանի ածանցներ, որոնցով կազմվում են մակբայները: Դրանք են՝
· (ա)բար-հայրաբար, հերոսաբար
· (ա)պես-նյութապես, գաղափարապես
· որեն- համառորեն, մարդկայնորեն
· ովին-ամբողջովին, լիովին
· ակի-շեշտակի, շեղակի
Կարդա՛, ցույց տուր, թե որ բառերին են լրացնում ընդգծված մակբայները, , որոշի՛ր, թե գործողության ինչն են ցույց տալիս դրանք:
Ծերունին տխուր մտահոգության մեջ վեր կացավ, վրանի վարագույրները ցած թողեց և իսկույն դուրս գնաց: Սամվելը մի քանի րոպե մնաց լռության մեջ: Մի քանի անգամ վեր առավ մագաղաթի թերթերը, կամենուշմ էր գրել, բայց դարձյալ ցած դրեց: Նա վեր կացավ, արագ ետ քաշեց վարագույրի մի եզրը, նստեց, կրկին առավ մագաղաթյա թերթը և սկսեց դանդաղ գրել:
Տեղի մակբայ
Նախադասության մեջ լինում են տեղի պարագա և պատասխանում են որտե՞ղ, ո՞ւր հարցերին: Օրինակ՝ Երկրերկիր տարածվեց քաջ ասպետի համբավը: Տեղի մակբայներեն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, բերնից բերան, դեմ առ դեմ, դեմ դիմաց, դեմուդեմ, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուղ, երկրեերկիր,հետ կամ ետ, ընդառաջ, հեռու, մեջտեղ, պատն ի վեր, սարն ի վեր, վար, վեր, տեղ-տեղ:
Գտի՛ր մակբայները:
Նրանք գյուղեգյուղ փնտրում էին սարերում հայտնված մարդուն:
Հորիզոնը տեղ-տեղ շատ բարձր էր:
Քամին գույնզգույն տերևները դեսուդեն էր քշում:
Վայրի գազանները քարեքար ընկան, իրենց բներից փախան:
3. Երգել, խաղալ, ապրել բայերի հետ գործածի՛ր համապատասխան տեղի մակբայներ:
Արենը բակում տեղ-տեղ երգում է:
Մանվելը ամենուրեք խաղում է:
Արեգը գյուղեգյուղ ապրում է: