Рубрика: Հայոց լեզու 9

Ամսագրային նյութեր

Բանավեճեր

Մենք ճամբարի ընթացքում հասցրեցինք կատարել երկու բանավեճ։ Ես կարևորում եմ բանավեճերը, որովհետև դրանք զարգացնում են քննադատական մտածողությունը, օգնում են ավելի հստակ արտահայտել մտքերը և լսել դիմացինի կարծիքը։ Բացի այդ, բանավեճերի միջոցով մարդը սովորում է հարգել տարբեր տեսակետներ, զարգացնում է ինքնավստահությունը և ձեռք բերում նոր գիտելիքներ։ Այս ամենը օգնում է մարդուն դառնալ ավելի խելացի, բարեկիրթ և հասուն անձնավորություն։ Ես սիրում եմ բանավիճել և փորձում եմ առաջ բերել լավ փաստարկներ։ Չեմ սիրում այն մարդկանց , ովքեր առաջ բերում են սուտ և չստուգված փաստեր։ Բոլորին խորհուրդ եմ տալիս եղած հնարավորություն դեպքում մասնակցել բանավեճերի, բայց կարևոր է հիշել, որ բանավեճը երբեք պետք չէ սարքել կռիվ։

Գրում է Հայկ Մանուկյանը

Ինձ շատ դուր եկավ այս ստեղծագործական աշխատանքը, քաին որ այստեղ շատ լավ և կոնկրետ ներկայացված է բանավեճի մասին։

Ճամփորդելու կարևորությունը

Ճամփորդությունը՝ լինի այն երկրից դուրս կամ քո երկրի ներսում, հնարավորություն է տալիս տեսնելու նոր վայրեր, ծանոթանալու մշակույթներին եւ զարգանալու: Օրինակ՝ Իտալիայում կարող ենք տեսնել Կոլիզեումը, իսկ Եգիպտոսում՝ բուրգերը, կամ ուղղակի լողալ նրանց ծովում և հանգստանալ: Ճամփորդությունը նաեւ նոր ընկերներ ձեռք բերելու եւ հանգստանալու հրաշալի միջոց է: Տարբեր երկրներում մենք կարող ենք հանդիպել մարդկանց, որոնցից շատ բան կարող ենք սովորել: Նոր միջավայրի փոփոխությունը թարմացնում է մեր միտքը եւ ուժ է տալիս առօրյա գործերին վերադառնալու համար: Վերջիվերջո, ճամփորդությունը մեզ տալիս է գիտելիք, նոր զգացողություններ եւ օգնում է ավելի լավ հասկանալ աշխարհը: Այն հարստացնում է մեր կյանքը եւ դարձնում ավելի հետաքրքիր ու բազմազան: Բայց ինձ ճամփորդելը դուր է գալիս ամենաշատն այն պատճառով, որ ես կարող եմ շատ վստահ լինել, որ ես իմ բոլոր ճամփորդական օրերը չեմ մոռանա մինչև կյանքիս վերջ:

Գրում է Դավիթ Հովհաննիսյանը

Իմ համար հետաքրքիր էր այս ստեղագործական աշխատանքը, որովհետև այստեղ մանրակրկիտ ձևով ներկայացվում է ճամփորդության մասին։