Рубрика: Հայոց լեզու 9

Գիշերվա գեղեցկություն

Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով: Տղան դանդաղ քայլում էր դեպի քաղաք, բայց կարծես հոգնել էր, խորը շունչ էր քաշում և նայում լույսերին: Նրա քայլերն արջուկի նման մեղմ էին, մերթ ծանրանալով, մերթ թեթևանալով: Քաղաքի փողոցներում շարժում չէր եղել, միայն մի քանի անցորդներ էին շփոթված քայլում՝ իրենց ուղիներ գտնելով մթության մեջ: Արշալույսի ցոլքը դեռ չէր երևում, բայց լույսը արդեն իր մռայլ շողերով լուսավորում էր համբերատար քաղաքը: Տղան կանգ առավ մի պահ՝ վեր բարձրացնելով գլուխը դեպի լուսինը: Նրա հայացքը խորը մտածմունքների մեջ էր, կարծես փնտրում էր պատասխաններ այնտեղ, որտեղ չկար։

Рубрика: Կենսաբանություն

Սրտի կառուցվածքը

Սրտի կառուցվածքը, աշխատանքի ինքնավարությունը:

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:

Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ:

754616607682127.jpeg

Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:

654931.jpg

Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:

slide_6.jpg

Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:

Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:

shutterstock_375878683.jpg

Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ:

Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:

Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:

cor11.jpg

Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ:

Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 70−80 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ:

Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան:

Տարբերում են սրտային բոլորաշրջանի 3 փուլ, որոնց տևողությունները մարդու հարաբերական հանգստի վիճակում հետևյալն են.

1. Նախասրտերի կծկման փուլ, որը տևում է 0,1 վրկ: Այդ պահին փորոքները գտնվում են թուլացած վիճակում:

2. Փորոքների կծկման փուլ, որը տևում է 0,3 վրկ, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացած վիճակում:

3. Ընդհանուր դադարը, տևում է 0,4 վրկ, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման` հանգստի շրջանում:

Ուշադրություն

Այսպիսով, մարդու հարաբերական հանգստի վիճակում սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ հաջորդաբար կծկվում են նախասրտերն ու փորոքները, իսկ մյուս 0,4 վրկ-ը սրտամկանի թուլացման փուլն է:

Դրանով է բացատրվում, որ սիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում: Հարաբերական հանգստի պայմաններում սիրտը մեկ րոպեում կծկվում է 70−75 անգամ: Սրտի բարձր աշխատունակության պատճառներից է արյունով նրա լավ մատակարարումը:

Միայն հանգստի վիճակում 1 րոպեում նա ստանում է 250−300 սմ³ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ` մինչև 2000 սմ³:

heart_beating_small.gif

Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու հաճախականությունը: Այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխկապակցված է, փոխհամաձայնեցված:

Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև հումորալ ճանապարհով: Այսպես, օրինակ` ադրենալինը, կալցիումի աղերն արագացնում են սրտի աշխատանքը, մինչդեռ ացետիլխոլինը, կալիումի աղերը դանդաղեցնում են այն: Սիրտը որոշակի պայմաններում նաև կարող է երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս:

Ուշադրություն

Սրտի աջ նախասրտի պատում գտնվում է բջիջների հատուկ խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի, ապա փորոքների պատերով: Դրա շնորհիվ սիրտը կարող է ռիթմիկ աշխատել անկախ նյարդային և հումորալ ազդեցությունից: Սրտի այդ հատկությունը կոչվում է ինքնավարություն (ավտոմատիզմ):

Heart_anatomy_in_armenian.jpg

1. Ի՞նչ է օրգանիզﬕ ներքին ﬕջավայրը, և ի՞նչ նշանակություն ունի այն:

Օրգանիզմի ներքին միջավայրը կազմված է արյունից, ավիշից և հյուսվածքային հեղուկից։ Օրգանիզմի ներքին միջավայրը օգնում է, որ բջիջները բջջաթաղանթով ներս թափանցեն։


2.Ինչպե՞ս է ձևավորվում հյուսվածքային հեղուկը:

Հյուսվածքներում արյան մազանոթների պատերից արյան պլազմայի մի մասը սննդանյութերի հետ անցնում է միջբջջային տարածություն և ձևավորվում է հյուսվածքային հեղուկը:


3. Ի՞նչ է ավիշը և ի՞նչ դեր է կատարում:

մարդու օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրիչ, հեղուկ շարակցական հյուսվածքի տարատեսակ, որը կաթնասպիտակավուն թափանցիկ հեղուկ է։


4. Ո՞րն է կոչվում հոﬔոստազ:

Ներքին միջավայրի կայուն, հարաբերականորեն հաստատուն վիճակը պահպանելու կարողությունը կոչվում է հոմեոստազ


5. Ի՞նչ նշանակություն ունի ներքին ﬕջավայրի կայունությունը:

Այն կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով:

Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

  • Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:

Արդարություն նշանակում է բոլորին հավասար հնարավորություն տալ ու վերաբերվել առանց խտրականության, հիմնելով օրենքների կամ բարոյական սկզբունքների վրա։

  • Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:

Արդարության իրավական կողմը վերաբերում է օրենքների համաձայն գործողություններին, իսկ բարոյական կողմը՝ մարդու իրավունքների և բարոյական սկզբունքների պահպանմանը:

  • Բերեք օրինակներ ձեր առօրյաից: