Рубрика: Ֆիզիկա 8

Դասեր Տիեզերքից։ Անկշռության Ֆիզիկա

Այն Ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը կոչվում է էներգիա։

1.Ո՞ր մեծություննէ կոչվում էներգիա։

Այն Ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը կոչվում է էներգիա։

2.Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը։

Աշխատանք կարող է կատարել նաև շարժվող մարմինը, հետևաբար՝ այն նույնպես օժտվախ է էներգիայով։ Օրինակ՝ կայծակը ուժեղ էլեկտրական դաշտերից առաջացած օդի էլեկտրական ճեղքումն է, և էներգիայի հոսք է ցուցադրում։

3.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:

1 Ջ։

4.Մեխանիկական էներգիայի տեսակները։

Կինետիկ և պոտենցիալ

5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ։

Կինետիկ էներգիա անվանում են մարմինների շարժումով պայմանավորված էներգիան։ 

6. Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան,որ բանաձևով է որոշվում այն։

Eկ=mv2/2

7. Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո։

Երբ մարմինը գտնվում է դադարի վիճակում, մարմնի կինետիկ էներգիան հավասար է զրոյի։

8. Որ էներգիան են անվանում  պոտենցիալ։

Պոտենցիալ էներգիա անվանում են մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան։

9. Բերել պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ։

Ամբարտակի ետևում կուտակված ջուրը, ճկված քանոնը, գլանի մեջ սեղմված օդը և այլն։

10. Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան։

Eպ=mgh

11. Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է լրիվ մեխանիկական էներգիա:

12. Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը։

Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն, պահպանվում է։

Рубрика: Հայոց լեզու 9

Բայեր

1. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և  ընդգծիր վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները: 

Ա. Վկայել, հուսալ:

Վկայեցինք, վկայեց, վկայեցիր, վկայեցին, վկայեցիք։

Հուսացի, հուսացիր, հուսաց, հուսացինք, հուսացիք, հուսացին։

Բ. Հեռանալ, մոտենալ, տեսնել:

Հեռացա, հեռացար, հեռացավ, հեռացանք, հեռացաք, հեռացան։ Մոտեցա, մոտեցար, մոտեցավ, մոտեցանք, մոտեցաք, մոտեցան։

Տեսա, տեսար, տեսավ, տեսանք, տեսաք, տեսան։

Գ. Հասկացնել, արթնացնել:

Հասկացա, հասկացար, հասկացավ, հասկացանք, հասկացաք, հասկացան։ Արթնացա, արթնացար, արթնացավ, արթնացանք, արթնացաք, արթնացան։

Ա․ խումբը տարբերվում է Բ․ խմբից նրանով, որ Ա․ խմբում խոնրավում է ե-խոնարմամբ, իսկ Բ․ խմբում՝ ա խոնարմամբ։

2. Փակագծերում տրված բայաձևերից մենկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):

Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որ նրան բռնի և ուտի: Այծյամը նրա միտքն իմացել էր ու չէր քնում օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին: