Рубрика: Հայոց լեզու 9

Սահմանական եղանակի


1.
Սահմանական եղանակի տրված ժամանակաձևերը համեմատի՛ր և պատասխանի՛ր հարցերին:

Անկատար ներկա — գրում եմ, կարդում եմ:
Անկատար անցյալ — գրում էի, կարդում էի:
Ապակատար ներկա — գրելու եմ, կարդալու եմ:
Ապակատար անցյալ — գրելու էի, կարդալու էի:
Վաղակատար ներկա — գրել եմ, կարդացել եմ:
Վաղակատար անցյալ — գրել էի, կարդացել էի:
Անցյալ կատարյալ — գրեցի, կարդացի:

Ո՞ր ժամանակաձևերն են նույն դերբայներից կազմվում:

Անկատար ներկա, անկատար անցյալ – անկատարից
Ապակատար ներկան, ապակատար անցյալ – ապակատարից
Վաղակատար ներկա, վաղակատար անցյալ – վաղակատարից։

Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն դարձրու եմ օժանդակ բայի ժամանակին):

Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ այստեղ գործածված եմ (ես, է, ենք, եք, են) բայը կոչվում օժանդակ:Անցյալ կատարյալ ժամանակաձևն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

2.Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II, III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:

Թափել, կապել, խաղացնել:

Թափեցի, թափեցիր, թափեց, թափեցինք, թափեցիք, թափեցին։

Կապեցի, կապեցիր, կապեց, կապեցինք, կապեցիք, կապեցին։

Խաղաի, խաղացիր, խաղաց, խաղացինք, խաղացիք, խաղացին։

Рубрика: Հանրահաշիվ

Դասարանական առաջադրանքներ՝  90-ա,գ,ե,է,թ,ժբ; 91-ա,գ,ե,է,թ,ժբ;92-ա,գ,ե,է,թ,ժբ;94-ա,գ,ե; 95-ա,գ,ե,է Լրացուցիչ առաջադրանքներ՝  90-բ,դ,զ,ը,ժ; 91-բ,դ,զ,ը,ժ; 92-բ,դ,զ,ը,ժ; 94-բ,դ,զ; 95-բ,դ,զ,ը

ա․ այո

բ․ ոչ

գ․ ոչ

դ․ այո

ե․ ոչ

զ․ ոչ

է․ այո

ը․ ոչ

թ․ այո

ժ․ այո

ժա․ ոչ

ժբ․ այո

ա․ 1

բ․ 2

գ․ -1

դ․ -4

ե․ -3

զ․ 9

է․ -1

ը․ 2

թ․ -1

ժ․ -1

ժա․ 6

ժբ․ 1

ա․ 2x2+7x+1

բ․ x2+-2x-2

գ․ -x2+2x+3

դ․ -1/2x2+3x+3/4

ե․ -3x2+0+(-5)

զ․ 4x20+(-3)

է․ 2x2+(-5)+0

ը․ -7x2+2x+0

թ․ -x2+0+0

ժ․ -✓32+0+0

ժա․ 2x2+✓2/3+0

ժբ․ 2x2+✓3+2✓3

ա․ D=32-4×1=9-4×1=5

բ․ D=32-4×2=9-8=1

գ․ 22+4×4=4+16=20

դ․ D=42-4×2=8

ե․ 62+4x(-5)=36+(-20)=16

զ․ 142+4×2=196+8=204

է․ 32-4×2=9-8=1

ը․ 122-4×3=144-12=132

ա․

բ․

գ․

դ․

ե․

զ․

է․

ը․

Рубрика: Գրականություն 9

Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

1. Մեկնաբանի՛ր տողերը և գրի՛ր քո կարծիքը ասվածի վերաբերյալ։ 

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……

Իմ կարծիքով այս հատվածը վերաբերվում է նոր տարվա գիշերին, որովհետև այդ գիշեր տարին նորից է սկսվում և այդպես միշտ է լիենլու:

2. Բառերը գրի՛ր արևելահայերեն՝ նորէն, չի բաւեր, ըլլալու, յոյսեր, հինէն , գոյն գոյն։

Նոր, բավական չի, լինել, հույսեր, գույնզգույն:

3. Համառոտ ներկայացրո՛ւ, թե բանաստեղծությունն ինչի մասին է, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։ 

Այս բանաստեղծությունը ներկայացնում է Նոր տարվա գիշերը:

4. Գրի՛ր շարադրություն ,,Կաղանդի գիշեր,, վերնագրով։ 

Կաղանդի գիշերը լի է հրաշքներով: Ձյուն է թափված մեր շրջապատում, իսկ տոնածառում կախված է տոնական լույսերը և խաղալիքները: Սեղաններն արդեն պատրաստ են, ու տանը բուրում է տնական խմորեղենների հոտը: Բոլոր ընտանիքները և բարեկամները հավաքվում են մի տեղ, պատմում են իրենց ուրախ պահերը և նշում նոր տարին: Կաղանդի գիշերն այնպիսի մի պահ է, երբ ամեն ինչ կարծես կանգնում է՝ մարդկանց սրտերում ու տան չորս պատերի ներսում միասնություն ու ջերմություն է տիրում:

Рубрика: Գրականություն 9

ՍԻՐՈՅ ԿԱՂԱՆԴ

Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանդ – որ այս գիշեր
Երկինքն ի վար կը ղօղանջէ

– Երբ ղօղանջէ
ոտնաձայն մը – ան է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի տեսներ
թէ սէրն ինչպէս զիս կը տանջէ

Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանղ – որ այս գիշեր
լուսաճաճանչ կը ճաճանչէ

– երբ ճաճանչէ
ոտնաձայն մը – ա՞ն է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի գիտեր
թէ սէրն ինչու զիս կը տանջէ

Սիրոյ Կաղանդ – կը նահանջէ –

Рубрика: Պատմ

Վերլուծական և ամփոփում աշխատանք

  1. Գիտության նվաճումները պետք է կիրառվեն ի շահ հասարակության, քանի որ դրանք օգնում են բարելավելու մարդկանց առողջությունը, բարձրացնելով կյանքի որակը՝ օրինակ, բժշկության, տեխնոլոգիաների ու շրջակա միջավայրի պահպանության միջոցով։ Գիտական առաջընթացները նաև նպաստում են տնտեսական զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կրթության մակարդակի բարձրացմանը, ուստի գիտությունը պետք է ծառայեցվի հասարակության բարօրության և կայունության համար։

2. Իմ կարծիքով գիտության լեզուն ազգային լեզու դարձնելը ճիշտ էր, քանի որ այն դարձնում է գիտական տեղեկատվությունը հասանելի ավելի լայն հանրությանը, խթանում է կրթությունը և նպաստում երկրի մշակութային ինքնուրույնությանը։ Ազգային լեզվի կիրառումը թույլ է տալիս գիտությունը հասանելի դարձնել բոլորին և զարգացնել հասարակությունը։

3. Մարդկանց բնական իրավունքները ներառում են կյանքի, ազատության, սեփականության և արժանապատվության իրավունքներ։ Ազգերի բնական իրավունքները վերաբերում են ինքնիշխանությանը և զարգացման ազատությանը։ Սահմանադրությունները հաճախ պաշտպանում են այդ իրավունքները, սակայն դրանց իրականացումը տարբեր երկրներում կարող է տարբեր լինել։

4. Այո, ես կարծում եմ, որ մարդն ի ծնե ազատ է։ Սեփական ընտրության իրավունքը, արժանապատվությունը և ազատությունը ծննդյան իրավունք են։ Մարդու ազատությունը հաստատվում է որպես բնական իրավունք՝ անկախ հասարակական կամ իրավական սահմանափակումներից։

Рубрика: Պատմ

Լուսավորական դարաշրջան

Ազատամտություն — Հասարակական մտքի ուղղություն, որը մերժում է եկեղեցու կողմից կրոնական դոգմաների բանական մեկնաբանության վրա
դրված արգելքները:

Բնական իրավունք — Իրավունք, որը մարդուն տրված է ի ծնե, բնությունից։
Այն անկախ է ամեն տեսակի իշխանությունից, անփոփոխ է ու հաստատուն։
Դրանք են կյանքի, արժանապատվության, սեփականության, ընտանիք
կազմելու, անձի անձեռնմխելիության և այլ իրավունքներ:

Ռացիոնալիզմ — Փիլիսոփայական ուղղություն, ըստ որի՝ գործունեության և
աշխարհընկալման հիմքը բանականությունն է։

Սնահավատություն — Հավատ բնության ուժերով չբացատրվող երևույթների
հանդեպ (հայերեն սին՝ կեղծ բառից):