Рубрика: English

The Weight of Soil

There was a very clever and cunning landlord who owned lots of land in a whole village. He cunningly loaned small amount of money when needy came to him for a help. Taking a benefit of those who were not well-educated, he kept adding on interest to the principal amount. The amount for repayment of the loan would raise up so much that people couldn’t pay back and end up surrendering their land to the landlord.

Now, his eyes were on a land owned by an old lady near his house. She was all alone, no other family. She would plant her own crop and fulfill her needs. The landlord was not able to figure out how to lure her into giving up her land to him. He then bribed a government official in village and forged papers of ownership on his name. He along with a government official visited old lady and served her a notice to hand over the land to him.

Old lady was shocked to know this and pleaded that she has been living here her whole life and this land has been owned by her ancestors, her loved ones are berried here and she inherited it, how can someone claim this now? She approached local court, but the landlord had bribed everyone and had presented forged ownership papers. Thus, the court delivered the judgment in the landlord’s favor.

Dejected old lady then prepared to vacant the land while the landlord and his associates stood there waiting for her to leave. While leaving, filled with tears old lady approached the landlord and said, “Sir, you have taken everything from me today, my entire life was spent here, but now I am leaving. The land here is where I played, grew up with my family and this soil is very dear to me.” She added further, “we all are made of soil, and so anyone can have an affection towards it. Allow me to carry a basked filled with this soil to keep with me, with that by my side I will always have an aroma of this place till I die peacefully.”

The landlord smirked thinking since he had gained ownership of her entire land without paying her, might as well let her have it a basked of soil, so she can leave quietly. He said, “fine. You can fill up your basked.”

Old lady started filling up her basked with soil. She overfilled it and was struggling to lift the basket to carry over her head. She then told the landlord, “Sir, will you please lend a hand to put the basked over my head?” The landlord came forward to help and said, “Oh you poor old lady, didn’t you think before you overfilled this basket? You are struggling to lift this basked filled with soil then how can you carry this with you?”

With tears in her eyes, old lady said, “oh sir, this entire land was my own, spent my whole life here, yet I am struggling to carry a single basket of soil from here while I am still breathing. I won’t be able to carry it with me even when I die. You sir, have so much of other’s land. How will you carry it all with you?”

The landlord stood stunned hearing this. He realized his mistake and fell on the old lady’s feet asking for forgiveness. He requested her to live here happily and returned her land.

Moral: Do not cheat, don’t be greedy. Do not take more than you need. Be content with what you have, sometimes it’s sufficient for a happy life.

Рубрика: Կենսաբանություն

Գլխուղեղ

Գլխուղեղը մարդու մարմնի կարևորագույն օրգանն է

Գլխուղեղը հսկում է մարդու վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից:

Հասուն մարդու գլխուղեղի կշիռը 1200–1400 գ է՝ մարմնի կշռի 1/40 մասը, նորածնինը` 350գ` 1/8–1/10 մասը: Այն վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:

Image_539.jpg

Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր, առջևի ուղեղ), միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից և ուղեղիկից:

Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղները կազմում են ուղեղաբունը:

Երկարավուն ուղեղը 

medulla-oblongata.jpg

Երկարավուն ուղեղը  ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է՝ 2,5-3 սմ երկարությամբ։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ: 

Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Այստեղ են գտնվում ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։ Այսպիսով, երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները ողնուղեղի հետ միացնող վարընթաց և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները։

Վարոլյան կամուրջ

Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։

Միջին ուղեղ

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։

Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։ 

Միջանկյալ ուղեղ

Միջանկյալ ուղեղըտեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ Տեսաթումբն իրականացնում է ողնուղեղից, միջին ուղեղից, ուղեղիկից ու հիմային հանգույցներից դեպի մեծ կիսագնդեր ընթացող նյարդային ազդակների մշակում, մասնակցում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կարգավորմանը։ Մեծ կիսագնդերի կեղևի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայմանը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։

Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժինն է։

98d76701013f0f4ee6bd9b660eaba5fd.JPG

Ուղեղիկ

Ուղեղիկը  համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։ Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։ Կիսագնդերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։ Ուղեղիկի գորշ նյութը առաջացնում է կեղև, որի տակ սպիտակ նյութն է գորշ նյութի կուտակներով՝ կորիզներով։ Ուղեղիկի գորշ ու սպիտակ նյութերի հետաքրքիր պատկերը կոչվում է «կենաց ծառ»։

инфаркт мозжечка.jpg

Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Ուղեղիկի վնասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է մեծ կիսագնդերի կեղևը:

Մեծ կիսագնդերի սպիտակ նյութում տեղակայված հիմային կորիզները մասնակցում են շարժումների կազմակերպմանն ու կարգավորմանը։ Որոշ կորիզների վնասվելուց առաջանում է սակավաշարժություն, գլխի ու վերջույթների մկանների դող, քայլելիս խանգարվում են փոխհամաձայնեցված շարժումները։

Image_584.jpg
  1. Ի՞նչ բաժիններից է կազմված գլխուղեղը։

Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր, առջևի ուղեղ), միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից և ուղեղիկից:

  1. Ի՞նչ գիտեք երկարավուն ուղեղի և կամուրջի գործառույթների մասին։

Երկարավուն ուղեղը  ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է՝ 2,5-3 սմ երկարությամբ և այստեղ են գտնվում ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։

  1. Միջին ուղեղի ինչպիսի՞ գործառույթ գիտեք։

Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։ 

Рубрика: Քիմիա

Հիմքերի դասակարգումը,ստացումը, քիմիական հատկությունները

Հիմքերի շարքին են դասվում այն նյութերը, որոնց մոլեկուլում մետաղի ատոմը կապված է մեկ կամ մի քանի հիդրօքսո՝ (OH), խմբի հետ։ Քիմիական ռեակցիաների ընթացքում հիդրօքսո խումբը կարող է մի նյութից անփոփոխ անցնել մեկ այլ նյութի:

Հիմքերի բաղադրություններում պարունակվող հիդրօքսո՝ (OH), խումբը  միավալենտ է,

ուստի հիմքերի բաղադրությունը արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝ Me(OH)n, որտեղ Me-ն մետաղն է, իսկ n-ը թվապես հավասար է տվյալ հիդրօքսիդում Me-ի օքսիդացման աստիճանին։

Հիմքերը հիմնականում իոնային միացություններ են. կապը մետաղի ատոմի և (OH) խմբի միջև իոնային է:

Հիմքերի թվին է դասվում նաև ամոնիումի հիդրօքսիդը՝  NH4OH (այդ նյութին համապատասխանող ջրային լուծույթը կենցաղում հայտնի է անուշադրի սպիրտ
անվանմամբ)։

Հիմքերի դասակարգումը

Հիմքերը դասակարգվում են ըստ ջրում լուծվելու ունակության` լուծելի (ալկալիներ) և անլուծելի:

Ուշադրություն

Ջրում լուծելի են միայն ալկալիական և հողալկալիական մետաղների հիդրօքսիդները, դրանք թվով 8-ն են՝LiOH,NaOH,KOH,RbOH,CsOH,Ca(OH)2,Ba(OH)2Sr(OH)2:  
Ալկալի է համարվում նաև NH4OH-ը:

Հիմքերի ստացումը

Ալկալիները (ջրում լուծելի հիմքերը) կարող են ստացվել.

• համապատասխան մետաղի ու ջրի փոխազդեցությունից՝

2Na + 2H2O = 2NaOH + H2↑Ba + 2H2O = Ba(OH)2 + H2↑⏐

• համապատասխան մետաղի օքսիդի ու ջրի փոխազդեցությունից՝

Li2O + H2O = 2LiOHBaO +  H2O = Ba(OH)2

Ջրում չլուծվող հիմքերն ստացվում են համապատասխան մետաղի լուծելի աղի ու ալկալու փոխազդեցությունից, օրինակ՝

CrSO4 + 2NaOH = Cr(OH)2↓ + Na2SO4Cu(NO3)+22KOH = Cu(OH)2↓ + 2KNO3MnCl 2+ Ba(OH)2 = Mn(OH)2↓ + BaCl2

Հիմքերի քիմիական հատկությունները

1.Հիմքերի փոխազդեցությունը հայտանյութերի հետ

Ջրում լուծելի հիմքերը` ալկալիները, գունավորում են հայտանյութերը` լակմուսը` կապույտ, մեթիլօրանժը` դեղին, իսկ ֆենոլֆտալեինը՝ մորեգույն։ 

Screenshot_3.png

2.Հիմքերի և թթուների փոխազդեցությունը

Թթուների հետ փոխազդում են և լուծվող, և անլուծելի հիմքերը՝ առաջացնելով աղ և ջուր (չեզոքացման ռեակցիա):

 2NaOH + H2SO 4= Na2SO 4 + 2H2OCu(OH)2 + H2SO 4 = CuSO 4 + 2H2O2KOH + H2S = K2S + 2H2O

3.Ալկալիների և թթվային օքսիդների փոխազդեցությունը

Ba(OH)2 + CO2 = BaCO3↓ + H2OCa(OH)2 + SO2 = CaSO3↓ + H2O

4.Ալկալիների և աղերի  փոխազդեցությունը

Այս փոխազդեցությունը հանգեցնում է նոր հիմքի և նոր աղի առաջացման։ Ըստ որում` ելանյութ աղը պետք է ջրում լուծելի լինի, իսկ արգասիքների թվում կամ անլուծելի հիմք,
կամ անլուծելի աղ լինի՝

FeSO 4+ 2KOH = Fe(OH)2↓ + K2SO 4Na2SO 4+ Ba(OH)2 = BaSO 4↓ + 2NaOH

5.Ալկալիների և ոչ մետաղների փոխազդեցությունը

Ոչ մետաղներից ալկալիները փոխազդում են, հիմնականում հալոգենների հետ։ Այս դեպքում, որպես կանոն` կրկին աղ և ջուր են առաջանում, օրինակ՝

 Cl2+ 2NaOH = NaCl + NaOCl + H2O

6. Անլուծելի հիմքերի քայքայումը

Անլուծելի հիմքերը  հիմնականում անկայուն են ու տաքացնելիս քայքայվում են` ջուր և հիմնային օքսիդ առաջացնելով, օրինակ՝

Cu(OH)2 = CuO + H2O2Al(OH)3 = Al2O3 + 3H2O

Ուշադրություն

Ալկալիները կայուն նյութեր են, ուստի չափավոր տաքացնելիս չեն քայքայվում։

Երկդիմի հիդրօքսիդներ

Նյութերը, որոնք ցուցաբերում են և՛ թթվային, և՛ հիմնային հատկություններ, անվանվում են երկդիմի (ամֆոտեր)։

Երկդիմությունը (ամֆոտերությունը) նյութի հատկությունն է` փոխազդելու և՛ թթուների, և՛ հիմքերի հետ։

1.Երկդիմի հիդրօքսիդների և թթուների փոխազդեցությունը՝

Zn(OH)+22HCl=ZnCl2+2H2OAl(OH)+33HCl=AlCl3+3H2O

2. Երկդիմի հիդրօքսիդների և ալկալիների փոխազդեցությունը՝

Zn(OH)+22NaOH=Na2ZnO2+2H2OAl(OH)+NaO3H=NaAlO2+2H2O

Հարցեր և Առաջադրանքներ

  1. Հետևյալ  նյութերից  առանձնացրեք  հիմքերը նշեք  յուրաքանչյուրի   անվանումը.  HNO3, Na2O, Ca(OH)2, AgNO3, BaO, HCl, CO2, Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3

2. Հաշվի՛ր տրված նյութի մոլային զանգվածը

 Որոշե՛ք թթու առաջացնող տարրի օքսիդացման աստիճանը հետևյալ թթուներում. HNO2, H2SiO3, HNO3, HCIO4, H3PO4

HNO2-47

H2SiO3-78

HNO3-63

HCIO4-100

H3PO4-98

Рубрика: Քիմիա

Թթուներ

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

Առավել հայտնի թթուներն են՝

աղաթթուն՝ HCl

ազոտական թթուն՝ HNO3

ծծմբական թթուն՝ H2SO4

ֆոսֆորական թթուն՝ H3PO4

Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: 

Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HF:

Թթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով: Թթուներն ունեն «ուտիչ» հատկություն. քայքայում են հագուստը, մաշկը՝ առաջացնելով քիմիական այրվածք:

  • Ըստ թթվածնի ատոմների պարունակության՝
  • անթթվածին (HCl, H2S),
  • թթվածին պարունակող (HNO3, H2SO4
  • Ըստ ջրածնի թթվային ատոմների թվի
  • միահիմք (HNO3),
  • երկհիմք (H2SeO4),
  • եռահիմք (H3PO4),
  • բազմահիմք

Թթուների ֆիզիզիկական հատկությունները.

Ծծմբական թթուն՝ H2SO4 Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է:   Ֆոսֆորական թթու H3PO4 անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42°C: Ազոտական թթուն՝ HNO3 Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է:

Թթուների քիմիական հատկությունները.

Թթուների և հիմքերի փոխազդեցությունը 

LiOH + HCl = LiCl + H2O

Թթուների և աղերի փոխազդեցությունը

AgNO3 + HBr = AgBr↓ + HNO3

Որոշ թթուներ տաքացնելիս քայքայվում են.

H2SiO3= SiO2 +H2O
Նշվածներից առանձնացրու՛ հարցի ճիշտ պատասխանները:

1.Թթուներ, որոնք հանդիպում են սննդամթերքում`

  • ֆոսֆորական թթու-H3PO4
  • քացախաթթու-CH3COOH
  • ծծմբական թթու-H2SO4
  • կիտրոնաթթու-C6H8O7

Թթուների հետևյալ շարքից առանձնացրե՛ք միահիմն, երկհիմն և եռահիմն թթուները. HCIO2, H2SO3, HCIO3, H2CrO4, H3AsO4, HBr, H2S, H3PO4 

Միահիմն-HCIO2, HCIO3, HBr

Երկհիմն-H2SO3, H2CrO4, H2S

Եռահիմն-H3AsO4, H3PO4