Рубрика: Գրականություն 9

Լռություն Առաջին մաս

_Պարոն Օձավա, երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք:

Նա աչքերը կկոցելով ինձ նայեց՝ կարծես կուրացնող բան էր տեսել:
_ Ինչու՞ եք հարցնում:
Մի պահ աչքերում կայծեր ցոլացին, բայց միայն մի պահ, հետո դեմքը նույն անվրդով արտահայտությունն ստացավ:
_ Հենց էնպես, _ պատասխանեցի: Հարցս իսկապես հենց էնպես տվեցի և հավանաբար՝ իզուր, պարապ հետաքրքրասիրությունից: Իսկույն թեման փոխեցի, բայց Օձավան դեռ հարցիս ազդեցության տակ էր: Երևում էր, որ մտքերի մեջ է ընկել: Շփոթված էր թվում, կամ ներսում կռիվ էր տալիս: Ես ստիպված սկսեցի լուսամուտից երևացող արծաթե ինքնաթիռների շարքին նայել:
Հարցիս պատճառը հենց Օձավայի պատմությունն էր բոքսի մասին, որով նա սկսել էր զբաղվել դեռ յոթերորդ դասարանից: Վայրէջքից առաջ ժամանակ սպանելու համար դեսից-դենից էինք խոսում, և զրույցն ինքն իրեն ծավալվեց: Երեսունմեկ տարի էր անցել, բայց նա առաջվա պես շաբաթը մեկ մարզվում էր մարզասրահում: Ուսանողական մրցույթների անփոփոխ հաղթողն էր` մի անգամ նույնիսկ ազգային հավաքականում էր հայտնվել: Լսում էի Օձավային ու մտածում` որ խառնվածքով բոլորովին այնպիսի չէր, որ կյանքի գրեթե քսան տարին կարող էր բոքսին նվիրել: Իսկ ես մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել հետն աշխատելու: Ինչ ասեմ՝ հանդարտ, չձանձրացնող մարդ էր: Աշխատանքում ազնիվ, համբերատար, աշխատակիցների հանդեպ արդարամիտ: Ես երբեք չեմ լսել, որ նա որևէ մեկից բողոքեր կամ մեկին չարախոսեր: Մի խոսքով Օձավան կարողանում էր մարդկանց համակրանքը շահել: Հաճելի արտաքինով, հանդարտ ու խաղաղ: Ինձ համար պարզապես անհասկանալի էր, թե ինչը կարող էր նրան մղել բոքսով զբաղվելու, դրա համար էլ տվեցի այդ հարցը:
Մենք օդանավակայանի ռեստորանում սուրճ էինք խմում ու պատրաստվում էինք Նիիգատու թռչել: Դրսում դեկտեմբերի սկիզբն էր: Երկինքը մութ ամպերով էր ծածկված, կարծես կափարիչով պինդ փակած լինեին: Նիիգատույում առավոտվանից փոթորիկ էր և թռիչքը շարունակ հետաձգվում էր: Օդանավակայանը լիքն էր մարդկանցով: Բարձրախոսներն անընդհատ հայտարարում էին թռիչքի հետաձգման մասին, հոգնած ուղևորներին թույլ չտալով մի ժամով հեռանալ: Ռեստորանում անտանելի շոգ էր ու ես անընդհատ թաշկինակով քրտինքս էի սրբում:
_ Մեծ հաշվով` երբեք, _ երկար լռությունից հետո անսպասելի սկսեց Օձավան: _ Բոքսով զբաղվելու տարիներին երբեք ոչ մեկի խփած չկամ: Սկսնակների գլուխը տեղը-տեղին մտցնում են, որ չի կարելի ռինգից դուրս և առանց ձեռնոցի որևէ մեկին դիպչել: Էնտեղ, ուր սովորական մարդը հակահարված կտար` բոքսով զբաղվողը պարտավոր է ներողություն խնդրել ու նահանջել: Միայն քեզ հավասարի հանդեպ կարող ես ուժ կիրառել:
Ես գլխով արեցի:
_ Ճիշտն ասած, մի անգամ, այնուամենայնիվ, մեկին հարվածել եմ,_ ասաց նա: _ Տասնչորս տարեկան էի ու նոր-նոր էի բոքսով զբաղվում: Չկարծեք, թե արդարանում եմ, բայց էն ժամանակ դեռ չգիտեի բոքսի էությունը և որոշ ժամանակ միայն ընդհանուր մարզավիճակս լավացնող վարժություններ էի կատարում. պարան էի թռչում, վազում էի, ձգվում… Առանց մտածելու խփեցի, բոլորովին չուզելով: Էդ չարաբաստիկ պահին էնքան կատաղած էի, որ չհասցրի մտածել, ու ձեռքս ինձնից անկախ զսպանակի պես թռավ: Մինչև սթափվեցի, նա արդեն ընկած էր, իսկ ես դեռ դողում էի զայրույթից:
Օձավան բոքսով սկսել էր զբաղվել քեռու դրդմամբ, որը մարզադահլիճի տնօրեն էր, ընդ որում` ոչ թե ինչ-որ հետ ընկած քաղաքի մարզադահլիճի, այլ առաջնակարգ չեմպիոնների դարբնոցի: Ծնողներն անհանգստանալով, որ տղան անդադար սենյակում մեկուսացած է իր գրքերի հետ, առաջարկեցին սպորտով զբաղվել: Օձավան չէր պատրաստվում ողջ կյանքը դրան նվիրել, բայց սիրում էր քեռուն և սկսեց մարզվել`մտածելով, որ հենց հոգնի, ցանկացած պահի կարող է թողնել: Սակայն մի քանի ամիս զբաղվելուց հետո բոքսի արվեստը զարմանալիորեն գրավեց նրա սիրտը: Առաջին հերթին այն պատճառով, որ բոքսն իր էությամբ լռակյացների սպորտ է, հետն էլ՝ խիստ անհատական: Դա մի չտեսնված և բոլորովին նոր աշխարհ էր նրա համար և առանց ակնհայտ պատճառների նրան ամբողջությամբ կլանեց: Քրտնքի հոտը, կաշվե ձեռնոցների ճռճռոցը, մարդկանց` լուռ ու ինքնամոռաց իրենց մկաններ մարզելը, աստիճանաբար, բայց անդառնալի գրավեցին նրա սիրտը: Արդեն շաբաթ և կիրակի օրերին մարզասրահ գնալը նրա համար դարձել էր հաճելի զբաղմունք, որոնք շատ չէին նրա կյանքում:
_ Գիտե՞ք ինչն ինձ էդքան գրավեց բոքսում: Խորության ընկալումը: Կարծում եմ ինձ հենց էդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես էդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդն անվերջ չի կարող հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը էդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է: Երբեմն, ռինգում, ձեռնոցները հագիս կանգնած, կարծես մի անհուն ջրհորում լինեմ՝ էնքան անհուն, որ ոչ ոք չի երևում, նույնիսկ՝ ինքս: Ու էդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ: «Միայնություն» ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ: Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց էնպես չի տրվում: Սա էն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ:
_ Իրականում չէի ուզի անցյալը փորփրել: Եթե կարողանայի` ընդհանրապես կմոռանայի ու էլ երբեք չէի հիշի, _ ժպտալով ասաց նա ու անշտապ շարունակեց պատմել:
* * *
Նա հարվածել էր իր համադասարանցուն` Աոկի անունով: Օձավան նրան տանել չէր կարող, ինչու` ինքն էլ չգիտեր: Այդ հակակրանքն ուղղակի ծնվել էր հենց առաջին հանդիպումից, ի՞նչ կարող ես անել: Ու էդպիսի հակակրանք նա իր կայնքում առաջին անգամ էր զգում:
_ Ի՞նչ էք կարծում այդպես լինու՞մ է, հարցրեց նա: _ Հավանաբար յուրաքանչյուրի կյանքում նման մի բան լինում է` սկսում ես ատել մարդուն առանց որևէ պատճառի: Ես չեմ համարում, թե բռնության հակված եմ: Այնուամենայնիվ կյանքն ինձ նման բան հրամցրեց, առանց պատճառի, ու դժբախտությունն էն է, որ հակառակ կողմը սովորաբար նույն զգացումներն է ունենում:
Աոկին գրեթե բոլոր առարկաներից օրինակելի էր համարվում: Մենք տղաների դպրոցում էինք սովորում ու նա հարգված էր: Աշակերտների աչքում առաջնորդ էր, ուսուցիչների համար՝ սիրելի: Չնայած լավ սովորելուն՝ չէր մեծամտանում, շատերի հետ էր ընկերություն անում, ուրախ էր: Նույնիսկ ինչ-որ շիտակ բան կար մեջը… Բայց նրա էությունը սկզբից ևեթ ինձ համար պարզ էր, կարծես նրա ճակատին ինչ-որ բնազդային հաշվենկատություն լիներ դրոշմված: Չեմ կարող հստակ ասել, թե ինչ նկատի ունեմ, որովհետև դժվարանում եմ հարմար օրինակ բերել: Կարող եմ միայն ասել, որ մաշկով էի զգում: Բնազդաբար չէի կարողանում մարսել եսասիրության ու գոռոզության շունչը, որ հորդում էր նրանից: Էդպես կարող է անտանելի լինի ինչ-որ մեկի հոտը: Աոկին խելացի տղա էր և կարողանում էր հմտորեն թաքցնել իր գաղջ շունչը: Ու շատ համադասարանցիներ դա չզգալով նրա մասին ասում էին. «Ի՜նչ դեմք է…» Բնականաբար ես լռում էի, բայց ամեն անգամ, նման որակումից հետո, մի տեսակ, տեղս չէի գտնում:
Աոկին ու ես լրիվ հակապատկերներ էինք: Ես ինձ համարում էի սուսիկ-փուսիկ, քանի որ չէի սիրում մյուսներից առանձնանալ, աչքի ընկնել և հանգիստ էի տանում միայնությունը: Իհարկե, մի քանիսի հետ մտերմություն անում էի, որոնց կարելի էր ընկեր համարել, բայց՝ ոչ ավելին: Ինչ որ առումով կարելի է ասել, որ իմ տարիքից մի քիչ առաջ էի ընկած: Ինձ համար ավելի հետաքրքիր էր տանը գիրք կարդալը, հորս դասական ձայնապնակները լսելը, սեկցիայում ինձնից մեծերի հետ շփվելը, քան հասակակիցներիս հետ լինելը: Ինչպես տեսնում եք, արտաքինով էլ աչքի չէի ընկնում, գնահատականներս վատը չէին, բայց առանձնապես լավն էլ չէին, էնպես որ ուսուցիչները հաճախ անունս մոռանում էին: Էդպիսին էի ես: Չէի սիրում աչքի ընկնել: Ոչ մեկի չէի ասել որ բոքսի եմ գնում, չէի պատմում կարդացածս գրքերի կամ լսածս երաժշտության մասին: Իմ ֆոնի վրա Աոկին կարծես սպիտակ կարապ լիներ ճահճում: Չեմ թաքցնի, գլուխն աշխատում էր` դա նույնիսկ ես չեմ կարող չընդունել, միտքն էլ սուր էր: Օդից որսում էր, թե մարդկանց ինչն է գրավում և հմտորեն իր վարքը հարմարեցնում էր նրանց: Հենց դրանով էլ հիացնում էր բոլորին: Բացի ինձնից: Ինձ համար նա ոչնչություն էր: Երբեմն մտորում էի. է՜ հա, հետո՞ ինչ, որ ես այդքան խելացի չեմ: Շատ էլ, թե ամեն ինչ հալած յուղած էր ստացվում իր մոտ, ախր ոչինչ իրենը չէր: Ոտքից գլուխ կեղծ էր, պարզապես կարողանում էր որսալ մեծամասնության տրամադրությունը: Միայն աչքներին «թոզ փչեր». բայց ինձնից բացի ոչ ոք չէր կռահում:
Կարծում եմ Աոկին կռահում էր վերաբերմունքս` հաշվենկատ էր ու ինքն էլ ընդգծված զզվանքով էր վերաբերվում ինձ: Ես հիմար չէի, առանձնապես մի մեծ բան չէի, բայց հիմար էլ չէի: Գլուխ չեմ գովում, բայց էդ տարիներին ես իմ աշխարհն ունեի: Դասարանում ոչ ոք իմ չափ չէր կարդում: Ճիշտ է ես դա չէի ցուցադրում, բայց երբեմն ակամա քիթս ցցում ու վերևից էի նայում մյուսներին: Կարծում եմ ինքնագնահատականս Աոկիին խոցում էր:
Մի անգամ անգլերենի ստուգողականից ամենաբարձր գնահատականը ստացա: Ճիշտ է՝ առաջին անգամն էր, բայց պատահական չէր: Չեմ էլ հիշում, թե էդ ժամանակ ինչ էր, որ շատ էի ուզում ունենալ, ու ծնողներս խոստացել էին գնել, եթե գոնե մեկ ստուգողականից ամենաբարձր գնահատականը ստանամ: Ես ընտրեցի անգլերենն ու սկսեցի հետևողականորեն պարապել, սերտում էի ամեն ինչ, որ կարող էր ստուգողականին ընկնել, ազատ պահերին անընդհատ բայերի խոնարհումը կրկնելով: Դասագրքի էջերը մաշվել էին` էնքան էի թերթել: Էնպես որ ամեն ինչ անգիր հիշում էի ու բոլորովին չզարմացա երբ ամենաբարձր գնահատականն ստացա: Ինձ շատ բնական թվաց` էդպես էլ պետք է լիներ: Բայց մյուսների համար գնահատականս սենսացիա էր: Նույնիսկ՝ ուսուցիչների համար: Աոկին ցնցված էր. էլ ո՜նց կլինի՝ լավագույնն ի՛նքը պիտի լիներ: Գրավորները բաժանելիս ուսուցիչը նույնիսկ հեգնեց նրան: Աոկին կարմրեց, հասկացավ որ ծաղրի առարկա է դառնում: Չեմ հիշում, թե ուսուցիչն ինչ ասաց նրան, բայց որոշ ժամանակ անց իմացա, որ Աոկին իմ մասին տհաճ խոսակցություններ է տարածում. իբր ես արտագրել եմ, իր ընկալմամբ իմ հաջողությունն այլ բացատրություն չուներ: Էդ մասին ընկերներս ասեցին ու ես լրջորեն կատաղեցի: Հիմա, իհարկե, հասկանում եմ, որ պետք է ընդամենը ծիծաղեի ու բանի տեղ չդնեի: Բայց ես ընդամենը դպրոցական էի՝ չկարողացա զգացմունքներս զսպել ու մի դասամիջոցի Աոկիին կանչեցի դպրոցի հետնաբակ` հաշիվ մաքրելու: Աոկին սկսեց կրակի վրա յուղ լցնել. «Հը՞, ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես կպել, գնահատական ես հաջողացրել, հրճվիր քեզ համար»: Ու փորձեց ինձ մի կողմ հրելով անցնել: Ակնհայտորեն լկտի էր իրեն պահում՝ իր հասակի ու ուժի առավելությունից ոգևորված: Հենց էդ պահին էր, որ չդիմացա ու առանց ինձ հաշիվ տալու խփեցի: Երբ ուշքի եկա, նրա ձախ այտին ուղղված հարվածն արդեն անկասելի էր: Աոկին կողքի վրա ընկավ ու գլխով էլ խփվեց ծառին: Քթից արյուն ցայտեց` թափվեց սպիտակ վերնաշապիկին: Նա ապշած պլշել էր վրաս: Էնքան էր զարմացել, որ չկարողացավ հասկանալ, թե ինչ կատարվեց:
Ախր, հե՛նց ձեռքս կպավ ծնոտին, արդեն փոշմանել էի արածիս համար: Միանգամից գլխումս ճայթեց. բռունցքներով հարց չես լուծի: Մարմինս դեռ ցնցվում էր կատաղությունից, բայց ես արդեն գիտեի, որ արածս ապուշություն էր: Ուզում էի ներողություն խնդրել, բայց չկարողացա: Ուրիշ ո՛վ լիներ` կխնդրեի, մենակ ո՛չ Աոկին: Իհարկե զղջում էի, բայց գտնում էի, որ նա արժանի էր դրան: «Դրան տեղն էր, սողունի մեկը, դրա նմանին տրորելն էլ քիչ է»: Բայց մեկ է, չպետք է խփեի: Ինչևէ… արդեն ուշ էր, ես նրան խփել էի ու թողնելով գետնին նստած հեռացա այնտեղից:
Ճաշից հետո Աոկին դասերին չկար, երևի տուն էր գնացել: Ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել ճնշող տրամադրությունից: Ինչով զբաղվում էի, ոչ մի կերպ չէի կարողանում շեղվել, ոչ գրքերն էին ուրախացնում, ոչ երաժշտությունը: Սիրտս մի տեսակ ճմլվում էր, չէի կարողանում կենտրոնանալ: Էնպիսի զգացում ունեի՝ կարծես ինչ-որ զզվելի միջատ էի կուլ տվել: Երբ անկողին մտա, պլշած բռունցքիս էի նայում` հասկացա, թե որքան միայնակ եմ: Հիմա ես ավելի էի ատում Աոկի կոչվածին, որն ինձ այս վիճակին էր հասցրել:

_ Հաջորդ օրվանից Աոկին սկսեց ինձ անտեսել` կարծես դասարանում Օձավա անունով աշակերտ ընդհանրապես գոյություն չուներ ու առաջվա պես ստուգողկաններին ամենալավ գնահատականները ստանալ: Ես` հակառակը, դրանից հետո սկսեցի մատս մատիս չտալ: Ինձ համար ամեն ինչ մեկ էր դարձել: Ես սովորում էի պարզապես հետ չմնալու համար: Մնացած ժամանակը իմ գործերով էի զբաղվում, բնականաբար շարունակում էի բոքսի գնալ: Համառ պարապմունքներից հետո ուսերս լցվել էին, կուրծքս ամրացել էր, ձեռքերս՝ հզորացել: Վատ չէր դպրոցականի համար: Հասկացա, որ մեծանում եմ: Ինչ հրաշալի ժամանակ էր… Ամեն օր հանվում էի մինչև գոտկատեղս ու հայելու առաջ հիանում մարմնովս:
Տարվա վերջին Աոկիին տեղափոխեցին զուգահեռ դասարան: Սիրտս տեղն ընկավ: Էնքան էի ուրախացել, որ էլ ստիպված չեմ լինելու ամեն օր նրան տեսնել: Կարծում եմ նա էլ էր նույնը մտածում: Ինձ թվում էր, որ տհաճ հիշողությունները աստիճանաբար կջնջվեն հիշողությունիցս: Հա, բա չէ՞: Աոկին դարանել էր` վրեժը սրտում: Նա` ինչպես հատուկ է գոռոզներին, հիշաչար էր և վիրավորանքը կուլ տվող չէր: Ծպտվել ու սպասում էր հարմար պահի, որ կոկորդիցս բռնի:
Ավարտական տարին հակառակի պես նորից նույն դասարանում հայտնվեցինք: Երբ հայացքներս հանդիպեցին, ես տագնապեցի: Նրա դեմքի արտահայտությունը դուրս չկավ: Շուտով կրծքումս նույն քամող զգացումն ունեցա. վատ կանխազգացում էր:
Օձավան լռեց ու որոշ ժամանակ ակնդետ նայում էր առջևը դրված սուրճի բաժակին: Հետո հայացքը բարձրացրեց վրաս ու թեթևակի ժպտաց: Պատուհանից այն կողմ ռեակտիվ ինքնաթիռի գվվոց լսվեց ու «Բոինգ 737»-ը ամպերը ճեղքելով կորավ տեսադաշտից:
Օձավան շարունակեց.
_ Առաջին մի քանի ամիսը, բան չունեմ ասելու, հանգիստ անցավ: Աոկին հավատարիմ էր իրեն, բոլորովին չէր փոխվել ութերորդ դասարանից հետո: Մարդիկ կան, որ եթե չեն առաջադիմում, ապա դիրքերն էլ հենց էնպես չեն զիջում, շարունակում են նույն ոգով: Աոկիի հաջողություններն անփոփոխ էին, շարունակում էր վայելել դասարանի հարգանքը: Խոսք չունեմ, տասնյոթը դեռ չբոլորած՝ բախտն իր բուռն էր հավաքել: Երևի մինչև հիմա էլ էդպիսին է: Ինչևէ, ջանում էինք հայացքով չհանդիպել իրար: Դե, ինչպիսի՞ն պիտի լիներ իմ տրամադրությունը, երբ դասարանում նման հակառակորդ կար: Բայց ի՞նչ արած…մանավանդ, որ ես էլ հրեշտակ չէի:
Շուտով ամառային արձակուրդներն էին՝ վերջինը բարձր դասարանցիներիս համար: Ես տարին վատ չամփոփեցի: Էնպես որ, առանց կաշվից դուրս գալու էլ, ցանկացած նորմալ բուհ ընդունվելուն գնահատականներս բավարարում էին: Դրա համար էլ ժամանակն անիմաստ չէի վատնում նախապատրաստական խորհրդատվությունների վրա, ուղղակի կրկնում էի անցածն ու տնայիններս կատարում: Ծնողներս էլ գլուխս չէին տանում, էնպես որ շաբաթ-կիրակի օրերին մարզասրահ էի գնում, իսկ մնացած ազատ ժամանակս կարդում էի ու երաժշտություն լսում: Բոլորը փոփոխվում էին աչքի առաջ: Մեր դպրոցը հայտնի էր որպես «տրամպլին»՝ բուհ ընդունվելու համար: Ամենահետաքրքրվողներն ուսուցիչներն էին՝ խելքն իրենցը չէր, որ իմանային, թե ով ուր է ընդունվել, որ դպրոցից: Աշակերտներն էլ չէին զիջում, ու ողջ վերջին տարին ուղեղները հալվում էր: Դասարանի մթնոլորտը շիկացած էր, ճիշտն ասած՝ դա սկսվել էր դեռ միջին դպրոցի առաջին դասարանից, ու դա ինձ դուր չէր գալիս: Թեպետ արդեն վեց տարի էր անցել՝ բայց ես բոլորովին չէի հարմարվել էդ լարվածությանը: Էդպես էլ դասարանցիներիցս որևէ մեկի հետ չստացվեց մտերմանալ, ում կկարողանայի վստահել: Ընկեր կարող էի համարել միայն նրանց, ում հետ մարզվում էի: Նրանցից գրեթե բոլորն ինձանից մեծ էին, կեսն արդեն աշխատում էին: Բայց և էնպես, ինձ նրանց հետ էր հետաքրքիր: Պարապմունքներից հետո, միասին գնում էինք մի տեղ նստելու ու զրուցելու՝ մի գավաթ գարեջրի շուրջ: Նրանք, ի տարբերություն համադասարանցիներիս, բոլորովին այլ կարգի մարդիկ էին: Նրանց հետ ժամանակը հաճելի էր անցնում ու ես շատ կարևոր բաներ եմ սովորել իրենցից: Մինչև հիմա սարսռում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչ կլիներ հետս, եթե ես մինչև հիմա բոքսով չզբաղվեի:
Արձակուրդներին մի դեպք պատահեց. Մացումոտո անունով համադասարանցիս ինքնասպան եղավ: Ոչ մի բանով աչքի չընկնող աշակերտ էր, իսկ եթե ավելի անկեղծ լինեմ՝ անդեմ: Երբ լուրն իմացա, հազիվ տեղը բերեցի դեմքը: Միասին սովորելու տարիներին մի երկու-երեք անգամ բառ փոխանակած լինեինք, թե չէ: Արտաքինով էլ մի բան չէր: Ու դրանով վերջանում էր էն ամենը, որ կարողացա հիշել նրա մասին: Նա մահացավ օգոստոսի 15-ից մի քանի օր առաջ, թաղումն էլ համընկավ պատերազմի ավարտի տարելիցին: Շատ լավ եմ հիշում, չափազանց շոգ օր էր: Ինձ զանգեցին, հայտնեցին էդ մասին ու ասացին, որ անպայման պետք է ողջ դասարանով ներկա լինենք հոգեհանգստին:
Մացումոտոն մետրոյում նետվել էր գնացքի տակ: Պատճառը ոչ-ոք չգիտեր: Գտել էին մահվանից առաջ գրած մի թղթի կտոր, որտեղ գրված էր, որ այլևս չի ուզում դպրոց գնալ: Թե ինչու, ոչինչ գրված չէր: Բնականաբար բոլոր ուսուցիչները շոկի մեջ էին: Հոգեհանգստից հետո բոլորիս հավաքեցին դասարնում: Սկզբում տնօրենը խոսեց, որ պետք է սգանք նրա մահը… և կիսենք վիշտը… և մեր բարոյական ոգին ամուր պահենք…
Հետո ուսմասվարն ու դասղեկը ասացին, որ պետք է պարզաբանել պատահածը և եթե մեկը բան գիտի, որ կարող է ինչ-որ կերպ իրավիճակը հստակեցնել, թող անպայման ազնվորեն ասի: Բոլորը լուռ էին…
Անկեղծ ասած էդ իրարանցումը, ինձ վրա բոլորովին տպավորություն չգործեց: Դասարանցիս մահացել էր` աստված հոգին լուսավորի: Չէի կարող միայն հասկանալ, թե ինչու էր ինքնասպան եղել. չէր ուզում դպրոց գալ` թող չգար, մեկ է կես տարուց ավարտում էինք: Դրա համար ինչո՞ ւ մեռնել: Ես ենթադրում էի, որ նա հավանաբար մի ինչ-որ խանգարում է ունեցել, ասենք` նևրոզ, թեպետ ամբողջ օրը միայն քննությունների մասին խոսակցություններից ով ասես չէր խանգարվի:

Рубрика: Հայոց լեզու 9

Գոյականի հոլովներ

1. Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցությունները և ուղղի՛ր:

Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:

Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:

Բացառական

Սիրահարված եմ ձեր երկրի վրա:

Սիրահարված եմ ձեր երկրին:

Տրական

Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:

Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:

Բացառական


Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:

Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:

Տրական
Քույրս երրորդ դասարան է:

Ուղղական
Բաժակը ձեռքն էր, որ մտավ:

Բաժակը ձեռքում էր, որ մտավ:

Ներգոյական
Շատ լավ է տիրապետում անգլերենը:

Շատ լավ է տիրապետում անգլերենի:

Սեռական
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Ուղղական

2. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:

Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

Բարդ-ալեծուփ, հոտավետ, հորդառատ, ոսկեհուռ, ահեղամռունչ, մարդամոտ

Պարզ-մեծ, խոշոր

Բարդ ածանցավոր-առևտրական, միջմոլորակային

Պարզ ածանցավոր-ուժեղ, հոդային, սիրելի, համեստ

3. Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

Դժգույն, գունատ, գունեղ, անգույն, անհամ, համեղ, ոսկեղեն, անտուն, ոսկյա։

Рубрика: Պատմ

Առաջադրանք, 8-րդ դաս., նոյեմբերի 3-10-ը

Առաջադրանք 1

  1. նոր հասկացություններ, եզրույթներ- տալ դրանց բացատրությունները
  2. Էջ 18-24 պատմել, հարցերին պատասխանել
  3. Կատարել ուսումնասիրություն թեմայի շրջանակում նախընտրած նկարչի, քանդակագործի, փիլիսոփայի , քաղաքական գործչի շրջանակում:

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ի՞նչ նոր երևույթներ առաջացան Եվրոպայի տնտեսության մեջ և ինչի՞ հետ էին
դրանք կապված։

Եռադաշտային համակարգ,Առևտրային կապիտալ,Ապրանքային արտադրություն,Գաղութ և այլն։Այս ամենը կապվծ էր մարդկության զարգանալու հետ։

Հիմնավորի՛ր, որ նոր ժամանակների շեմին գյուղատնտեսությունը տնտեսության
առաջատար ճյուղն էր։

Իմ կարծիրքոր գյուղատնտեսությունը միշ եղել է տնտեսության
առաջատար ճյուղ կամ առաջատարներից մեկը։

Ներկայացրո՛ւ գյուղատնտեսության զարգացման արդյունքները։

Ավելի բազմազան սննդի տեսականի և ուտելիքի խնդրի նվազում։

Վերհանի՛ր գյուղատնտեսական և մանուֆակտուրային արտադրության աճին
նպաստող գործոնները։

Մեծ քաղաքների ստեղծումը,

Համաձա՞յն ես հետևյալ դատողության հետ.

«Աշխարհագրական մեծ հայտնագործություններն ունեցել են դրական և բացասական հետևանքներ»։

ա) Փաստերով հիմնավորի՛ր քո պատասխանը։

Այո համաձայն եմ որովհաետև օրինակ զենքերը ստեղծվել եմ մարդկանց կենդնիներից պաշպանելու համար,բայց դա բերել է բազում պատերազմների։

1) եվրոպացիների տեսանկյունից,

Եվրոպացիների տեսանկյունից ամենի ինչ դեպի լավն էր գնում։

2) գաղութացված ժողովուրդների տեսանկյունից։

Նույնպես կարելի է ասել լավ էր բայց չնայած նրան որ նրանք զարգանում էին նրանք միևնույն է որիշի տիրապետության տակ էին։

Քարտեզից և այլ նյութերից օգտվելով՝ ինքնուրույն պարզի՛ր, թե հետագայում որ
երկրները և ինչ տարածքներ են հայտնագործվել։
16

Колониальный раздел Африки — Википедия
undefined
Южная Америка — Википедия

ԱՇԽԱՏԱՆՔ ՔԱՐՏԵԶՈՎ

Օգտվելով էջ 14–ի քարտեզից՝ ներկայացրո՛ւ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների հիմնական ուղիները։

Հիմնական ուղիները անցնում էին աֆրիկաի հարավով կամ հարավային ամերիկայի և անտարկտիդաի արանքով։

Ի՞նչ երկրներ ու աշխարհամասեր հայտնաբերվեցին և ո՞ւմ կողմից։
Ամերիկաները հայտնաբերվեցին Իսպամիաի կողմից,Ավստրալիան մեծ բրիտանիան։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դասընկերոջդ հետ քննարկե՛ք և պարզե՛ք, թե Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալներից որո՞նք էին առաջին երեք կարևորները։

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների առաջին երեք կարևոր նախադրյալները հետևյալն էին․

  1. Տեխնիկական առաջընթաց — Նոր նավեր, հատկապես կարավելները, և ճշգրիտ նավիգացիոն գործիքներ, ինչպիսիք են կողմնացույցը և աստղադիտակը, հեշտացրին երկար ճանապարհորդությունները։
  2. Տնտեսական պատճառներ — Եվրոպայում մեծ պահանջարկ կար արևելյան ապրանքների նկատմամբ, ինչպիսիք են համեմունքները, մետաքսը և թանկարժեք քարերը, ինչը մղում էր գտնելու նոր առևտրային ուղիներ։
  3. Քաղաքական նպատակներ — Եվրոպական պետությունները ցանկանում էին ընդլայնել իրենց ազդեցությունը և վերահսկել նոր տարածքներ, ինչպես նաև հարստություններ ձեռք բերել։


ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Խմբով քննարկե՛ք և գնահատե՛ք Եվրոպայի տնտեսության մեջ տեղի ունեցած
փոփոխությունների նշանակությունը։
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱ

Օգտվելով դասանյութից, այլ գրականությունից և համացանցի նյութերից՝ ձեր
ընտրությամբ կատարե՛ք «Հայտնի ծովագնացը և նրա դերը պատմության մեջ»
թեմայով աշխատանքը

Միքելանջելո Բուոնարոտի.

Рубрика: Հայոց լեզու 9

Դասարանական աշխատանք

1. Նախադասության մեջ ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր գոյականների հոլովական ձևերով:

Շատ էր պատմում իր ճամփորդության մասին-ճամփորդությունից, նավում իր հետ ընկերացած տղաների մասին-տղաներից:
Անընդհատ խոսում է իր որդու և դուստրերի մասին-որդուց և դուստրերից:
Իր բույնը հյուսել էր մեր բակի ծառի վրա-ծառին:
Ամառը չէր կարողանում տան մեջ-տանը մնալ, քնում էր կտուրի վրա`-կտուրին աստղազարդ երկնքի տակ:Ամայի դաշտի մեջ-դաշտում քարե երկու սյուն էր կանգնեցված:

Խավարի մեջ-խավարից մի երկու ցոլք էր երևում միայն:
Պառկեց դեզի վրա-դեզին, ու չորացած ծաղիկների խառը բույրերը նորից հուշեր արթնացրին:
Նրան քո իսկ հրամանի համաձայն-հրամանով պիտի կախեին, եթե չփախչեր:
Ըստ այդ երկրի օրենքի`-օրենքով  իր սենյակից կամ մեքենայից դուրս եկած օտարականը պիտի հագնված լինի տեղացիների նման:

2. Գծիկները  ը կամ  ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:

Մի օր Զևսի գլուխ-սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդու-ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխ-ու ինք-ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոս-կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխ-: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհի-: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահան- ու նիզակ- ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչ- որոտաց ու ցնցեց Օլիմպոս-: Աթենաս- սկսեց հովանավորել Հունաստանի հերոսների-, պահպանել քաղաքներ- ու ամրոցներ-:

Рубрика: Ֆիզիկա 8

Լաբ․աշխ․

Աշխատանքի նպատակը․

1․Համոզվել,որ ուսումնասիրվող շարժումը հավասարաչափ արագացող է։

2․Կարողանալ ճանապարհի և ժամանակի օգնությամբ որոշել թեք ճոռով շարժվող գնդիկի շարժման արագացումը ։

3․Հաշվելով շարժման ճանապարհը և արագացումը կարողանալ հաշվել ժամանակը։

4․Սովորողների մոտ զարգացնել փորձարարական և հաշվողական հմտությունները։

Աշխատանքը կատարելու համար սովորողը պետք է իմանա․

1․Հավասարաչափ շարժման հիմնական բանաձևերը․

V=at S=at2 /2 ՝ այս բանաձևից a= 2S/t2

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․մետաղե ճոռ․պողպատե գնդիկ,վայրկենաչափ․մոտաղյա բաժակ,չափաժապավեն,ամրակալան։

Փորձի ընթացքը

Ամրակալանին ամրացրու ճոռը,որոշակի անկյան տակ։Ճոռի հիմքին տեղավորիր մետաղյա բաժակը։Չափիր ճոռի երկարությունը։Դա կլինի այն ճանապարհը(S),որը կանցնի գնդիկը փորձի ժամանակ։Բաց թող գնդիկը և միաժամանակ աշխատեցրու վայրկենաչափը։Երբ գնդիկը կբախվի արգելակին կանգնեցրու վայկենաչափը և գրանցիր շարժման ժամանակը՝կլորացնելով վայրկյանի տասնորդական մասով։Փորձը կրկնիր երեք անգամ և հաշվիր չափված ժամանակների միջին արժեքը՝t=(t1+t2+t3)/3:Հաշված ժամանակը ընդունիր որպես գնդիկի շարժման ժամանակ։Վերևի բանաձևով հաշվիր արագացումը՝ a=2S/t2

Այժմ նույւն փորձը ,նույն կերպ կրկնիր S-ի համար ընտրելով երկու ուրիշ չափեր։

Կատարածս փորձերից եկա վերջնական եզրակացության, գնդիկի շարժումը թեք ճոռով———

1․հավասարաչափ է։

2․անհավասարաչափ արագացող է։

3․ հավասարաչափ արագացող է։

Փորձ 1․

S=110սմ=1մ 10սմ t=(t1+t2+t3)/3=(1,1վ+1,2վ+1,3վ)/3=1,2վ

t1=1,1վ a=2S/t2=2×1,1մ/2,4=1,52(7)մ/վ2

t2=1,2վ

t3=1,3վ

———————

a-1,52(7)

Փորձ 2․

S=50սմ-0,5մ t=(t1+t2+t3)/3=(1վ+1վ+0,7վ)/3=0,9վ

t1=1վ a=2S/t2=2×0.5մ/0,92վ2=1մ/0,8վ2=1,25մ/վ2

t2=1վ

t3=0,7վ

———————

a-1,25մ/վ

Փորձ 3․

S=30սմ=0,3մ t=(t1+t2+t3)/3=(0,5վ+0,5վ+0,6վ)/3=0,5(3)վ

t1=0,5վ a=2S/t2=2×0,3մ/0,24(8)վ=0.170(6)մ/վ2

t2=0,5վ

t3=0,6վ

———————

a-0.170(6)

Рубрика: Без рубрики

1․ Ներկայացնե՜լ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Արևելյան Եվրոպայում ընդգրկում է 9 պետություն, որոնք հավաք տարածքով ձգվում են Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով: Նրա ընդհանուր տարածքը 1,7 մլն. քկմ է, որտեղ ապրում է 155 մլն. մարդ;

2.Պատմի՛ր Արևելյան Եվրոպայի բնակչության մասին:

Տարածաշրջանի բնակչությունը կազմում է մոտ 130 միլիոն մարդ, բնական բնակչությունը աճը շատ փոքր է (2%-ից պակաս) և շարունակում է նվազել։ Բուլղարիայում և Հունգարիայում նույնիսկ բնակչության բնական անկում է նկատվում։ Որոշ երկրներում բնական աճը բարձր է տարածաշրջանի միջինից (Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիա), իսկ ամենաբարձր ցուցանիշը Ալբանիայում է՝ 20%:

3. Ի՞նչ գիտես Արևելյան Եվրոպայի տնտեսության մասին:

Рубрика: Հանրահաշիվ

Դասարանական առաջադրանքներ՝  39-ա,գ,ե; 40-ա,գ,ե; 41-ա,գ,ե; 42-ա,գ; 43-ա,գ Լրացուցիչ առաջադրանքներ՝ 39-բ,դ,զ; 40-բ,դ,զ; 41-բ,դ; 42-բ,դ;43-բ,դ

ա․ 7

բ․ 1․1

գ․ 3

դ․ 12

ե․ 4

զ․ 4,5

է․ 7

ը․ 2

ա․ ունի

✓152=15

բ․ չունի

գ․ չունի

դ․ ունի

✓(1-5)2=4

ե․ չունի

զ․ ունի

1/1-✓1=0

4/4-✓4=2

ա․ 6

բ․ 3

գ․ 0

դ․ 1

ե․ 2

զ․ 0

է․ 1!

ը․ 5

ա․ 3+(-4)=-1

բ․ 9.25

գ․ 2

դ․ 4999

ա․ 7

բ․ ✓3-1

գ․ 3✓2-8✓3

դ․ 0

ա․ 2✓3+1/3

բ․ 5-✓2/2

գ․ 7-3✓2/2

դ․ 2✓2+1/4

Рубрика: Без рубрики

1.Подчеркните главные члены предложения.
1.Воробей лежал на моей ладони.

что-воробей

что делает-лежит.

2. На пригорке играли лисята.

что-лисята

что делаю-играют.

3. За рекой поднялась большая тёмная туча.

что-туча

что делает-поднялась за рекой.

4. Ветер гнул макушки деревьев.

5. На землю упали тяжёлые капли дождя.

6. Вскоре хлынул тёплый летний дождь.

7. Небо прояснилось.

8. Снова вернулось ласковое лето.

9.Мы с нетерпением ждали весны.

10. Листья падают с клёнов.

2.Замените существительные местоимениями.
Образец: Бабушка сидела у порога. – Она сидела у порога.

  1. Археологи обнаружили под толстым слоем песка развалины
    древнего города. 2. Женщина подошла к памятнику. 3. Птенцы жадно
    разевали голодные рты. 4. В пять лет мальчик уже читал. 5. Море ласково
    плескалось у самых моих ног. 6. Весной скворцы возвращаются к своим
    покинутым домам. 7. Через два дня Светлана уезжала на юг. 8. Врач часто
    посещал больного.