Рубрика: Русский язык

Детский фотоальбом

В огромном доме в Каменке жили племянницы и племянники Петра
Ильича Чайковского. И среди них самый любимый – Володя, добрый,
весёлый, музыкально одарённый мальчик. Дети всегда с нетерпением
ждали дядю. Они его очень любили.

Однажды, когда Пётр Ильич был в Каменке, дети весело играли. Вдруг
раздался крик: у куклы Наташи свернулась набок голова. Все по очереди
стали крутить её, но напрасно.
Пётр Ильич сел за фортепиано и заиграл что-то медленное и грустное.
И детям стало ясно, что кукла заболела. Её необходимо напоить чаем с
малиной, завязать горло тёплым шарфом, а главное – не шуметь и ходи՛ть
на цы՛почках.
Но лечение не помогло. Голова куклы скатилась с подушки на пол.
– Ах, она умерла, какое горе! – заплакали Володины сестрёнки. Тогда
Пётр Ильич заиграл торже՛ственный марш. И под эту музыку куклу отнесли
в чулан.
На следующее утро девочке принесли большую коробку. Пётр Ильич,
хитро улыбаясь, играл что-то весёлое. Он-то знал: в коробке – новая кукла.
Иногда Пётр Ильич просил Володю сыграть что-нибудь. Володя не очень
любил играть этюды и упражнения на фортепиано. Они ему казались
скучными.
Однажды, когда Петра Ильича не было в Каменке, из Петербурга пришла
посылка. В ней был «Детский альбом», который Чайковский посвятил
своему племяннику, Володе Давыдову. В «Детском альбоме» были пье՛сы с
такими названиями: «Марш деревянных кукол», «Болезнь куклы», «Новая
кукла», «Нянина сказка»…, а также танцы, песни.

До позднего вечера Володю нельзя было оторвать от фортепиано.
Забыв усталость, голод, сон, – словом, забыв обо всём на свете, он играл
страницу за страницей…
– Вы только послушайте, что это за музыка! – говорил Володя.
Володю с трудом отправили спать. «Детский альбом», уже со слегка
помя՛тыми страницами, лежал под подушкой. Может быть, поэтому мальчик
во сне слышал удивительную неповтори՛мую музыку. И ещё ему казалось,
будто в доме снова Пётр Ильич.
По Г. Абрамяну

2.Найдите ответы на вопросы и прочитайте их.

1. Кто жил в Каменке?

В Каменке жили племянницы и племянники Петра
Ильича Чайковского.

2. Что случилось с куклой Наташи?

У куклы Наташи свернулась набок голова.

3. О чём рассказала музыка Петра Ильича?

О ситуации.

4. Что Володя не любил играть на фортепиано?

5. Кому посвятил «Детский альбом» Пётр Ильич?

Володе.

6. Как изменилось отношение Володи к музыке?.

В лучшую сторону.

3.Подберите к выделенным словам антонимы из текста.
Бездарный музыкант — одарённый музыкант,

быстрое и весёлое — медленное и грустное,

кукла выздоровела — кукла заболела,

обычная музыка — необычная музыка.

4. Допишите предложения.

  1. Дети очень любили своего дядю.
  2. Больной кукле необходимо дать лекарство.
  3. Наташе подарили новую куклу.
  4. Володя не очень любил играть на фортепиано.
  5. Пётр Ильич посвятил «Детский альбом» своему племяннику.
  6. Володя и во сне слышал музыку.

Спишите. Слова из скобок поставьте в нужном падеже.

  1. Света читает (книга, газета).

Света читает книгу.

Света читает газету.

  1. Анна рисует … (дом, дерево).

Анна рисует дом.

Анна рисует дерево.

  1. Рубен любит … (музыка, литература, рисование).

Рубен любит музыку.

Рубен любит литературу.

Рубен любит рисование.

  1. Мы слушаем … (песни, концерт).

Мы слушаем песню.

Мы слушаем концерт.

  1. Они изучают … (математика, география).

Они изучают математику.

Они изучают географию.

Допишите пропущенные окончания существительных.

  1. Дети с нетерпением ждали дядю.
  2. Пётр Ильич заиграл грустную пьесу.
  3. Под торжественный марш куклу отнесли в чулан.
  4. Наташе подарили новую куклу.
  5. Дети получили посылку.
  6. Мальчик услышал удивительную песню.

Образуйте словосочетания с существительными в винительном
падеже. С некоторыми из них составьте предложения.

Образец: Подарить куклу, игрушку, картину. – На день рождения девочке
подарили куклу.
слушать(песню, музыку, сказку)

Я люблю слушать музыку.


принести(книгу, газету, коробку, сумку)

Мне сегодня принесли книгу обратно.

ждать(сестру, подругу, дедушку, маму, папу, дядю);

После уроков я ждала подругу возле школы.


любить (музыка, танцы, театр)

Я люблю слушать музыку.

Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանության նոյեմբեր ամսվա ամփոփում

1.Նյարդային համակարգի կառուցվածք և գործառույթ:

Նյարդային համակարգը մարդու մարմնի կարևոր համակարգ է, որը կառավարում է օրգանների և մկանների աշխատանքը։ Այն կազմված է ուղեղից, նյարդերից և ողնուղեղից։

Նյարդային համակարգի շնորհիվ մենք կարող ենք ստանալ տեղեկություն արտաքին միջավայրից, վերլուծում ենք այն և տալիս հրահանգներ։ Նա օգնում է մտածել, հիշել, զգալ ու շարժվել։

2.Ողնուղեղի կառուցվածք:

Ողնուղեղը ունի երկար և բարակ կառուցվածք, որը գտնվում է ողնաշարի խողովակի մեջ։ Այն բաժանված է մասերի, որոնցից դուրս են գալիս նյարդեր՝ մարմնի տարբեր մասերին ազդակներ փոխանցելու համար։ Ողնուղեղի ներսում կա մոխրագույն նյութ, որը կառավարում է ռեֆլեքսները, և սպիտակ նյութը, որը փոխանցում է ազդակները ուղեղի հետ։ Ողնուղեղը օգնում է շարժվել, զգալ և արագ արձագանքել միջավայրի փոփոխություններին։

3.Ի՞նչ է ռեֆլեքսը:

Ռեֆլեքսը արագ և ավտոմատ արձագանք է արտաքին կամ ներքին գրգռիչին։ Այն տեղի է ունենում առանց մտածելու այսինքն ավտոմատ։ Ռեֆլեքսը կազմակերպվում է նյարդային համակարգի միջոցով, հիմնականում ողնուղեղում։ Այս գործընթացը օգնում է պաշտպանել մարմինը վնասից։ Ռեֆլեքսները կարևոր են արագ արձագանքելու համար՝ առանց ժամանակ կորցնելու։ Ռեֆլեքսը ունի երկու տեսակ Անպայման ռեֆլեքսներ, որոնք ժառանգաբառ են փոխանցվում և Պայմանական ռեֆլեքսներ, որոնք ձեռք են բերվում կյանքի ընթացքում։

4.Գլխուղեղի բաժինները և նրանց կատարած ֆունկցիան:

Գլխուղեղը կազմված է մեծ կիսագնդերից, որոնք ապահովում են մտածողությունը, հիշողությունը, լեզուն և կամավոր շարժումները, կողմնային ուղեղը, որը կառավարում է շնչառությունը, սրտի աշխատանքը և մարմնի հավասարակշռությունը և փոքր ուղեղը, որը պատասխանատու է շարժումների կոորդինացիայի և հավասարակշռության համար։

5.Վերցնել գլխուղեղի մեկ բաժին, ներկայացնել նրա կատարած ֆունկցիան նաև ներկայացնել ինչ կլինի մարդու հետ, եթե այդ բաժինը բացակայի:

Մեծ կիսագնդերը պատասխանատու են մտածելու, խոսելու, հիշելու, տեսնելու և կամավոր շարժումների համար։ Եթե այս բաժինը չլիներ մարդու մոտ, նա չէր կարող մտածել, խոսել կամ գիտակցաբար շարժվել ինչպես բույսը։ Այս բաժինը շատ կարևոր է մարդու գիտակցված գործունեության համար, և առանց դրա անհնար կլիներ նորմալ կյանք վարել։

6.Տեսողական վերլուծչի կառուցվածք և նրա կատարած գործառույթը:

Տեսողական վերլուծիչը օգնում է մարդուն տեսնել շրջապատը։ Այն կազմված է աչքերից, տեսողական նյարդերից և գլխուղեղի տեսողական կենտրոնից։ Աչքը ստանում է լույսը և փոխանցում տեղեկությունը տեսողական նյարդի միջոցով դեպի ուղեղ։ Գլխուղեղի տեսողական կենտրոնը վերլուծում է այդ տեղեկությունը և օգնում է տեսնել պատկերներ։ Եթե այս վերլուծիչը չաշխատի, մարդը չի կարողանա տեսնել կամ ճիշտ հասկանալ իր տեսածը։

7.Լսողական վերլուծչի կառուցվածք և նրա կատարած գործառույթը:

Լսողական վերլուծիչը օգնում է մարդուն լսել ձայները և հասկանալ դրանք։ Այն բաղկացած է ականջից, լսողական նյարդից և գլխուղեղի լսողական կենտրոնից։ Ականջը հավաքում է ձայները, վերածում է դրանք նյարդային ազդակների և փոխանցում լսողական նյարդով դեպի ուղեղ։ Գլխուղեղի լսողական կենտրոնը վերլուծում է այդ ազդակները և մարդը հասկանում է ձայնի բովանդակությունը։ Եթե այս վերլուծիչը չաշխատի, մարդը չի կարողանա լսել կամ տարբերել ձայները։

8․ Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքը:

  1. Լսողական վերլուծիչ, ֆունկցիան և հիվանդությունները
  2. Տեսողական վերլուծիչ
  3. Գլխուղեղ
  4. Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ։ Ողնուղեղի կառուցվածքը և գործառույթները
  5. Նյարդային համակարգ
Рубрика: Ֆիզիկա 8

Մարմնի իմպուլս։Իմպուլսի պահպանման օրենք։Ռեակտիվ շարժում։

Մարմնի իմպուլս 

Շարժվող մարմնի գործողությունը կախված է նրա զանգվածից և արագությունից:

Օրինակ

մեծ արագությամբ շարժվող գնդակը ֆուտբոլիստը կարող է կանգնեցնել ոտքով կամ գլխով (տե՛ս նկար 1), բայց մարդը չի կարող կանգնեցնել նույնիսկ շատ փոքր արագությամբ շարժվող գնացքը (տե՛ս նկար 2): Թենիսի գնդակը, դիպչելով մարդուն, վնաս չի տալիս, սակայն ավելի փոքր զանգվածով, բայց մեծ արագությամբ շարժվող ատրճանակից դուրս թռած գնդակը կարող է մեծ վնաս հասցնել մարդուն:

images (50).jpg

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս  (լատիներեն  «impulsus»` հրում, հարված բառերից): 

Մարմնի իմպուլսը սովորաբար նշանակում են p տառով՝ P=mv

Քանի որ արագությունը վեկտորական մեծություն է, իսկ զանգվածը՝ սկալյար, ապա իմպուլսը վեկտորական մեծություն է: Իմպուլսի ուղղությունը համընկնում է արագության ուղղության հետ, իսկ նրա բանաձևը ներկայացվում է հետևյալ տեսքով՝ p→=mv→

Ուշադրություն

Իմպուլսի սահմանումից բխում է, որ նրա չափման միավորը ՄՀ-ում 1  կգ·մ/վ-ն է: Դա 1 մ/վ արագությամբ շարժվող 1 կգ զանգվածով մարմնի իմպուլսն է:

Մարմինների համակարգի իմպուլսը

Մարմինների համակարգի իմպուլս կոչվում է այդ համակարգը կազմող մարմինների իմպուլսների գումարը:Համակարգի իմպուլսը հաշվելիս պետք է հիշել, որ համակարգը կազմող մարմինների իմպուլսները վեկտորներ են: Նրանց գումարը նույնպես վեկտոր է, ուստի համակարգի իմպուլսը վեկտորական մեծություն է:

Ուրեմն համակարգն ունի ուղղություն և մեծություն:

Իմպուլսի պահպանման օրենքը փակ համակարգերում

Մարմինների փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը:Համակարգի մարմինների միջև փոխազդեցության ուժերն ընդունված է անվանել ներքին ուժեր: Իսկ համակարգի մարմինների վրա այլ մարմինների (որոնք չեն մտնում համակարգի մեջ) կողմից ազդող ուժերն անվանում են արտաքին ուժեր: Շատ դեպքերում փակ են համարում նաև այն համակարգը, որը կազմող մարմինների վրա ազդող արտաքին ուժերի համազորը զրո է, այսինքն՝ համակարգի վրա արտաքին ազդեցությունները համակշռված են:

Փակ համակարգ կազմող մարմինների իմպուլսների գումարը մնում է անփոփոխ:

Նյուտոնի երկրորդ օրենքի առավել ընդհանուր ձևակերպումը

Ըստ Նյուտոնի երկրորդ օրենքի՝ ուժի ազդեցության հետևանքով m զանգվածով մարմնի ձեռք բերած արագացումը՝ a→=F→m 

հայտնի է, որ a→=Δv→t, հետևաբար Δv→t=Fm, որտեղից  mΔv→=F→t, կամ Δp→=F→t 

Վերջին հավասարության ձախ մասում մարմնի իմպուլսի Δp→ փոփոխությունն է t ժամանակամիջոցում, իսկ աջ մասում՝ ուժի և նրա ազդման տևողության արտադրյալը, որը նույնպես հատուկ անուն ունի՝ ուժի իմպուլս:

Ստացված հավասարումը Նյուտոնի երկրորդ օրենքի առավել ընդհանուր ձևակերպումն է: Նյուտոնը հենց այսպես է ձևակերպել իր երկրորդ օրենքը.

Մարմնի իմպուլսի փոփոխությունը հավասար է նրա վրա ազդող ուժի իմպուլսին:Նյուտոնի երկրորդ օրենքի այս ձևակերպումը վերաբերում է առանձին վերցրած մարմնին: Մի քանի մարմիններից կազմված համակարգի համար Նյուտոնի երկրորդ օրենքը ձևակերպվում է այսպես.

Մարմինների համակարգի իմպուլսի փոփոխությունը հավասար է այդ համակարգի մարմինների վրա ազդող արտաքին ուժերի համազորի իմպուլսին:Մարմինների համակարգի համար Նյուտոնի երկրորդ օրենքը նույնպես ներկայացվում է նույն հավասարման տեսքով: Այս դեպքում Δp→–ն համակարգը կազմող մարմինների իմպուլսների փոփոխությունների գումարն է, իսկ F→-ը՝ համակարգի վրա ազդող արտաքին ուժերի համազորը: Այդ հավասարումից էլ հետևում է. եթե F=0, որը նշանակում է՝  համակարգը փակ է, կամ նրա վրա արտաքին ազդեցությունները համակշռված են: Δp→ =0, նշանակում է՝ համակարգի իմպուլսը չի փոխվել:

Ուշադրություն

Ուրեմն իրոք՝ փակ համակարգ կազմող մարմինների իմպուլսների գումարը պահպանվում է:

Մասնավորապես, m1  և m2 զանգվածներով մարմինների փակ համակարգի համար իմպուլսի պահպանման օրենքն ունի հետևյալ տեսքը. 

m1v1→+m2v2→=m1v՛1→+m2v՛2−→,որտեղv1→ ևv2→ մարմինների արագություններն են մինչև դրանց փոխազդեցությունը,իսկv՛1→ևv՛2→ ՝ փոխազդեցությունից հետո

Շատ հաճախ մարմինների բախումները և պայթյունները (այդ թվում՝ կրակոցները) այնքան արագ են տեղի ունենում, որ գործնականորեն դրանց տևողությունը կարելի է համարել հավասար զրոյի: Բայց հավասարումից հետևում է, որ եթե t=0,  ապա Δp→ =0, այսինքն՝ իմպուլսը պահպանվում է: Ուրեմն, նշված դեպքերում կարելի է համարել, որ իմպուլսը պահպանվում է, նույնիսկ եթե համակարգը փակ չէ:

Ուշադրություն

Իմպուլսի պահպանման օրենքի փորձնական պացույցներից .

newton_cradle.gif

Ինչքան պակասում է առաջին գնդի իմպուլսը, նույնքան էլ աճում է վերջին գնդինը, փոխանցվելով մյուս գնդերով։ Գնդերի ընդհանուր (գումարային) իմպուլսը մնում է անփոփոխ, այսինքն` պահպանվում է։

Ռեակտիվ շարժում

Երկու մարմինների փոխազդեցության արդյունքի վերլուծությունը իմպուլսի պահպանման օրենքի տեսանկյունից ծնել է մի գաղափար, որի գործնական կիրառությունը հետագայում հսկայական դեր է խաղացել քաղաքակրթության զարգացման գործում: Բերենք մի օրինակ.Լճափին կայանած նավակից զբոսաշրջիկը m զանգվածով ուսապարկը հորիզոնական ուղղված u արագությամբ նետում է դեպի ափը` նրան հաղորդելով mu→ իմպուլս (տե՛ս նկար):

Untitled.png

 Նավակի, զբոսաշրջիկի և ուսապարկի ընդհանուր զանգվածը նշանակենք M-ով: Այդ մարմինները գործնականում կազմում են փակ համակարգ, որովհետև նրանց վրա արտաքին ազդեցությունները (Երկրի ձգողության և ջրի կողմից ազդող արքիմեդյան ուժերը) համակշռված են: Ուրեմն այդ համակարգի իմպուլսը պահպանվում է: Մինչ ուսապարկը նետելը այն եղել է զրո: Որպեսզի ուսապարկը նետելուց հետո էլ համակարգի իմպուլսը լինի զրո, համակարգի մնացած մասը (նավակը և զբոսաշրջիկը), որի զանգվածը դառնում է M−m, պետք է սկսի շարժվել այնպիսի v→

արագությամբ, որ ուսապարկի և այդ մասի իմպուլսների գումարը լինի զրո.

mu→+(M−m)v→=0, որտեղից  v→=−mu→M−m

Այս բանաձևում «−» նշանը ցույց է տալիս, որ նավակը շարժվում է ուսապարկի շարժման հակառակ ուղղությամբ, իսկ նրա արագության մոդուլը որոշվում է  v=mu/(M−m) բանաձևով: Բանաձևից երևում է, որ համակարգի արագությունը կարելի է մեծացնել՝ մեծացնելով նետվող մարմնի զանգվածը և նետման արագությունը:

Ուշադրություն

Այսպիսով ստացվեց.

1. Երբ մարմնից նրա մի մասն անջատվում է որոշակի արագությամբ, մնացած մասը շարժվում է հակառակ ուղղությամբ:

2. Մեծացնելով անջատվող մասի զանգվածը և արագությունը, կարելի է մեծացնել մնացած մասի արագությունը:

Այս արդյունքը կարելի է օգտագործել շարժիչ ստեղծելու համար, ինչն այսօր հաջողությամբ իրականացվում է ամենատարբեր բնագավառներում՝ սկսած կենցաղից մինչև տիեզերագնացություն:Պարզենք, թե վերը բերված օրինակում ո՞ր ուժն է շարժման մեջ դնում նավակը: Ուսապարկը նետելիս զբոսաշրջիկը նրա վրա ազդում է որոշակի ուժով: Նյուտոնի III օրենքի համաձայն՝ ուսապարկը հակազդում է մոդուլով այդ ուժին հավասար և ուղղությամբ հակադիր  ուժով: Հակազդեցության այդ ուժն էլ շարժման մեջ է դնում նավակը: Հակազդեցության ուժն անվանում են նաև ռեակցիայի ուժ, ուստի նավակի շարժումն անվանում են ռեակտիվ շարժում:

Ռեակտիվ շարժում  են անվանում այն շարժումը, որի դեպքում մարմնից որոշակի արագությամբ նրա մի մասի անջատման հետևանքով մնացած մասը շարժվում է հակառակ ուղղությամբ:

Մարմնից անջատվող մասը կարող է լինել ինչպես պինդ մարմին, այնպես էլ հեղուկ կամ գազ: Հեղուկի արտանետման դեպքում առաջացող ռեակտիվ շարժումը կարելի է դիտել հետևյալ փորձով։ 45° անկյան տակ ծռված ծայրակալ ունեցող ռետինե փողրակին միացած ապակե ձագարի մեջ ջուր լցնենք (տե՛ս նկար)։ Հենց որ ջուրն սկսի դուրս թափվել ծայրակալից, փողրակը կսկսի շարժվել և կթեքվի ջրի հոսքին հակառակ ուղղությամբ։ 

Untitled7.png

Ուշադրություն

Ռեակտիվ շարժիչը մի սարք է, որից մեծ արագությամբ դուրս են նետվում վառելանյութի այրման ժամանակ առաջացած գազերը: Դրանք տեղակայվում են զանազան փոխադրամիջոցներում՝ հեծանիվ, ավտոմեքենա, գնացք, ինքնաթիռ, հրթիռ և այլն:

Սա ռեակտիվ շարժման գլխավոր առանձնահատկությունն է:

Թվարկված բոլոր փոխադրամիջոցներում քարշի ուժն առաջանում է առանց շրջապատի մարմինների հետ որևէ փոխազդեցության: Այն առաջանում է շնորհիվ համակարգի առանձին մասերի փոխազդեցության:Ռեակտիվ շարժիչների շնորհիվ հրթիռը կարողանում է դուրս գալ տիեզերական տարածություն, որտեղ ռեակտիվ շարժիչներն առայսօր այլընտրանք չունեն:

Ռեակտիվ շարժումը բնության մեջ և տեխնիկայում.

raketa.gif

1․Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս։

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս։

2․ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի   իմպուլսը։

P=mv

3․ի՞՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում:

1 կգ*մ/վ

4․Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ։

Փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը:

5. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը։

Փակ համակարգի իմպուլսը միշտ նույնն է մնում, անկախ այդ համակարգի մարմինների փոխազդեցությունից։

6.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ:

Ռեակտիվ շարժումը այն շարժումն է, երբ մարմնից մի մասը անջատվում է որոշակի արագությամբ, որի հետևանքով մարմնի մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղությունով արագություն։

Рубрика: Քիմիա

Դեկտեմբերի 2-6

Սովորել

Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ: (օրինակ՝ — H2O)

Թթուները  բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:(օրինակ՝ H2CO3)

Հիմքերի շարքին են դասվում այն նյութերը, որոնց մոլեկուլում մետաղի ատոմը կապված է մեկ կամ մի քանի հիդրօքսո՝ (OH), խմբի հետ։ (օրինակ՝ NaOH)

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  (օրինակ՝ NaNO3)

Рубрика: Հայոց լեզու 9

Եթե ես լինեի ծառ

Եթե ես լինեի ծառ, ես կցանկանայի լինել բարձր ծառ, որը ծածկված է կանաչ տերևներով: Ինձ կարող էին գտնել լայն դաշտերում կամ այգիներում, որտեղ ամեն օր անձրևներ էին գալիս, իսկ արևը ցայտում էր ճառագայթներով: Ես կվայելեի գարնան թարմ օդը ու ծաղիկների հոտը, իսկ ամռանը՝ ջերմությունը, երբ մարդիկ հանգստանում էին իմ ստվերում: Ես կստեղծեի բույններ բզեզների և թռչունների համար, որոնք իրենց հանգիստը կգտնեին ինձ մոտ: Տերևները բուրելու էին աշնանը՝ երբ սկսվում էր մրգերի ժամանակը: Ձմռանը ես սպասում էի ձյունին, որը կծածկեր իմ ճյուղերը: Ինձ շատ կսիրեին փոքրիկ երեխաները: Ես սիրով կկիսվեի իմ ստվերով նրանց հետ: Երբ գարունը վերադառնա, կզարմանայի նոր ճյուղերի ու ծաղիկների հայտնվելուն: Եվ եթե մարդիկ կանգնեին կողքիս, ես կպատմեի նրանց այս աշխարհի գեղեցկությունը, որ տեսնում էի ամեն օր:

Рубрика: Без рубрики

Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Նյարդային համակարգի կառուցվածք և գործառույթ։

Նյարդային համակարգը կազմված է շատ աշխատանքներից օրինակ սրտի աշխատանք, ոտքերի աշխատանք և այլն։

2․ Ողնուղեղի կառուցվածք։

Այն կազմված է սպիտակ և գորշ նյութերից։

3․ Ինչ է ռեֆլեքսը։

Ռեֆլեքսը համարվում է մարդու և կենդանու օրգանիզմի ռեակցիան է։

4․ Գլխուղեղի բաժինները և նրանց կատարած ֆունկցիան։

Գլխուղեղը կազմված է երկարավուն ուղեղից, վարոլյան կամուրջից, միջին ուղեղից և միջանկյալ ուղեղից։

Երկարավուն ուղեղը պատասխանում է էմոցիաների համար։

Վարոլյան կամուրջը պատասխանում է

5․ Վերցնել գլխուղեղի մեկ բաժին։ Ներկայացնել նրա կատարած ֆունկցիան, նաև նեկրայացնել ինչ կլինի մարդու հետ եթե այդ բաժինը բացակայի։

6․ Տեսողական վերլուծիչ, կառուծվաք և նրա կատարած գործառույթը։

7․ Լսողական վերլուծիչ, կառուցվածք և նրա կատարած գործառույթը։

8․ Նեչկայացնել բլոգային աշխատանքը։

Рубрика: Կենսաբանություն

Լսողական վերլուծիչ, ֆունկցիան և հիվանդությունները

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:

Լսողության շնորհիվ մարդը կարողանում է լսել արտաքին միջավայրից ստացող ձայները և կողմնորոշվում նրանցում։ կարողանում է տեղեկատվությունը ստանալ ընկալել խոսքը և հաղորդակցվել։


2.Ի նչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:

Ականջախեցին ձայնային ալիքը արտաքին լսողական խողովակով թմբկաթաղանթին որը տատանվելով այն հաղորդում է միջին ականջի ոսկրիկներին որոնց միջոցով ել օվալաձև թաղանթին։ Օվալաձև թաղանթը տատանվելով առաջացնում է ներքին ականջի խխունջի հեղուկի տատանում որը գրգռում է ընկալիչները։


3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:

Ականջը կազմված է արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, նեքին՝ մուրճիկ սալ, ասպանդակ։


4. Որտե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:

Լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը գտնվում է մեծ կիսագնդերի քունքային հատվածում։2

Рубрика: Հայոց լեզու 9

Գոյական, ածական, դերաննուն, մակբայ և ձայնարկություններից

1.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
Ծաղկել, քարանալ, անվանել, քարոզել, ձևավորել:

Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափակեցնել, սրել:

Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
Ոչնչացնել, բոլորել, նմանվել, ամբողջանալ:

Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
Կրկնել, արագանալ, դանդաղանալ, հաճախել:

Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:
Մկըկել, տզզալ, թրխկալ:

2.Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր: 

Վերանայել, վերակառուցել, ստորագրել, հակաճառել, անդրադառնալ:

3. Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:
Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:
Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Ա խմբի բայերը սովորական բայեր են: Բ խմբի բայերը պատճառական բայեր են, իսկ Գ խմբի բայերը հարադրական բայեր են:

Рубрика: Հասարակագիտություն

Մարդու պահանջմունը

Մարդու պահանջմունքները բազմաշերտ և բարդ համակարգ են, որը շարժում է մեր կյանքը և ձևավորում մեր ցանկություններն ու նպատակները։ Մասլոուի պահանջմունքների բուրգը նկարագրում է այս պահանջմունքները աստիճանակարգված մոտեցմամբ՝ սկսած հիմնական, ֆիզիոլոգիական պահանջմունքներից և հասնելով մինչև բարձագույն՝ ինքնաիրացման մակարդակը։ Ֆիզիոլոգիական պահանջմունքները հիմնական են, որոնց բավարարումը կարևոր է կյանքի պահպանման համար. դրանք են՝ սնունդ, ջուր, քուն, օդ և ապաստան։ Այս կարիքների բավարարմանը հաջորդում են անվտանգության պահանջմունքները, որոնք ներառում են ֆիզիկական, ֆինանսական և առողջության ապահովությունը, ինչպես նաև կայուն և անվտանգ ապրելավայրի կարևորությունը։

Այնուհետև մարդը ձգտում է սոցիալական պահանջմունքների բավարարմանը՝ սեր, ընկերություն և պատկանելիություն։ Մարդիկ բնականորեն ձգտում են կապվել ուրիշների հետ և ստեղծել ընկերական և ընտանեկան հարաբերություններ։ Այս փուլից հետո գալիս է հարգանքի և ինքնագնահատականի պահանջմունքների հերթը, որոնք ներառում են արտաքին հարգանք, հաջողություն և ներհոգեկան ինքնավստահություն։ Մարդը ցանկանում է զգալ, որ իր ջանքերը գնահատվում են և արժևորվում հասարակության կամ շրջապատի կողմից։

Վերջապես, մարդու ամենաբարձր պահանջմունքն է՝ ինքնաիրացումը, որի նպատակն է զարգացնել իր ներուժը, իրականացնել սեփական նպատակները, լինել ստեղծագործ և նպաստել հանրությանը։ Սա պահանջում է ոչ միայն արտաքին հաջողություն, այլև ներքին ինքնաճանաչում և հոգևոր աճ։ Ինքնաիրացման պահանջմունքներն ավելի բարձր են, քանի որ դրանք պահանջում են ոչ միայն նյութական ապահովում, այլև մտավոր և հոգևոր բավարարվածություն։

Այսպիսով, մարդու պահանջմունքները զարգանում են աստիճանաբար, և դրանց բավարարումը կարևոր է ոչ միայն ֆիզիկական գոյատևման, այլև հոգեբանական ու սոցիալական ներդաշնակության համար։

Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է արժեքը։ Մարդը որպես արժեք

Արժեքը ցանկացած երևույթ է կամ որակ, որը մարդն ու հասարակությունն առանձնացնում են որպես կարևոր, հիմնարար կամ անհրաժեշտ։ Այն կարող է արտահայտվել գաղափարների, վարքագծի, նյութական կամ հոգևոր իրերի միջոցով։ Արժեքներն ուղղորդում են մեր ընտրությունները, ձևավորում մեր աշխարհընկալումը և ծառայում որպես կյանքի ուղենիշ։ Մարդկային կյանքը ինքնին բարձրագույն արժեք է, քանի որ առանց դրա ոչ մի այլ արժեք հնարավոր չէր լինի գնահատել կամ ըմբռնել։

Մարդն իր մեջ կրում է անհատական և հասարակական արժեքներ։ Անհատական արժեքները, ինչպիսիք են ազատությունը, ինքնազարգացումը և առողջությունը, նպաստում են անձի բարօրությանն ու կյանքի որակի բարձրացմանը։ Հասարակական արժեքներն, օրինակ՝ արդարությունը, հարգանքը և համագործակցությունը, ապահովում են հասարակության կայունությունն ու զարգացումը։ Այս երկուսն էլ փոխկապակցված են և չեն կարող ամբողջական լինել առանց միմյանց։

Որպեսզի մարդը կարողանա լիարժեք գնահատել արժեքները, անհրաժեշտ է ունենալ գիտելիքների որոշակի պաշար և կենսափորձ։ Գիտելիքները հնարավորություն են տալիս հասկանալու արժեքների պատմական, մշակութային կամ բարոյական հիմքերը, իսկ կենսափորձը օգնում է զգալու դրանց իրական ազդեցությունը։ Օրինակ, ազատության կամ արդարության արժեքը հաճախ լիարժեք ընկալվում է միայն այն ժամանակ, երբ մարդն անձամբ բախվում է դրանց սահմանափակմանը կամ բացակայությանը։

Կան արժեքներ, որոնք երբեք չեն կորցնում իրենց նշանակությունը, անկախ ժամանակի և պայմանների փոփոխությունից։ Սերն ու հոգատարությունը մշտապես կմնան մարդկային հարաբերությունների հիմքը։ Արդարությունն ու ճշմարտությունը անհրաժեշտ են ցանկացած հասարակության կայունության և առաջընթացի համար։ Ազատությունը՝ որպես անհատի և հասարակության զարգացման առանցք, կարևոր է բոլոր ժամանակներում։ Հոգևոր արժեքները, օրինակ՝ հավատը կամ ստեղծագործականությունը, օգնում են մարդուն հաղթահարել կյանքի դժվարությունները և պահպանել ներքին հավասարակշռությունը։ Վերջապես, ընտանիքն այն միջավայրն է, որտեղ ձևավորվում են առաջին արժեքները և կյանքի սկզբունքները, ուստի այն մշտապես կլինի մարդու համար առաջնային։

Այսպիսով, արժեքները ոչ միայն ուղղորդում են մեր կյանքը, այլև արտահայտում են այն, թե ովքեր ենք մենք որպես անհատներ և հասարակություն։ Մարդու՝ որպես բարձրագույն արժեքի գիտակցումը մեզ պարտավորեցնում է պահպանել, զարգացնել և հարգել ինչպես սեփական, այնպես էլ այլոց արժեքները՝ դրանք փոխանցելով հաջորդ սերունդներին։