Рубрика: Պատմ

Եվրոպայի տնտեսությունը նոր ժամանակների շեմին

Նոր ժամանակների շեմին՝ XV–XVIդարերում, Եվրո
պայի տնտեսական կյանքում տեղի ունեցան կարևոր
փոփոխություններ։ Հին՝ ավատատիրական հասա
րակության ներ սում սկիզբ առան նոր՝ արդյունաբե
րական հասարակությանը բնորոշ գործընթացներ։

Դրանք ամենից առաջ կապված էին արտադրու
թյան կազմակերպման և ֆինանսավորման հետ։
Արտադրության մեջ սկսեցին ավելի շատ ներդնել
նոր տեխնիկա։ Դա հատկապես ակնառու էր լեռնա
հանքային արդյունաբերության, մետաղագործության,
նավաշինության, զինագործության և գրատպության մեջ։
Ավելանումէր բնակչության թիվը, մեծանումէր տա
րատեսակ ապրանքների պահանջարկը։ Մանուֆակ
տուրաների քա նակը սկսեց կտրուկ աճել։ Դրանք
ավելի շատ ապրանքներ էին արտադրում, քան ար
հեստանոցները։ Այստեղ օգտագործումէին պարզա
գույն մեխանիզմներ՝ ջրանիվը, ճախարակը, ջուլհակի
հաստոցը և այլն։ Գյուղատնտեսությունը շարունակում էր մնալ
տնտեսության առաջատար ճյուղը։ Այս ոլորտում ընդգրկված էր բնակչության մոտ 90 %–ը։ Երկրագոր
ծության մեջ եռադաշտային համակարգը դարձավ
տիրապետող։ Մարդիկ սկսեցին գյուղատնտեսական
գործիքները կատարելագործել, հողը պարար տացնել
և նոր մշակաբույսեր ներդնել։ Ավելացան մշակովի հո
ղատարածքները, զարգացավ ոռոգման համակարգը։ Աշխարհում գյուղատնտեսությունն ամենից արագ
սկսեց զարգանալ Անգլիայում։ Գյուղական բնակավայ
րերում ևս ստեղծվեցին մանուֆակտուրաներ, որոնց
հիմնական մասը արտադրումէր գործվածքեղեն։
Գյուղատնտեսության զարգացումը պայմանավոր
ված էր նաև մեծ քաղաքների թվաքանակի ավելաց
մամբ։ Դրանք գյուղատնտեսական մթերքների խոշոր
սպառողներն էին։ Մանուֆակտուրային արտադրություն կազմակեր
պելու համար անհրաժեշտէին դրամական զգալի մի
ջոցներ։ Այդպիսիք ունեին առևտրականները. այն կոչ
վում էր առևտրա յին կապիտալ։ Առևտրականներն իրենց կապիտալի մի մասը ներդնումէին մանուֆակ-տուրային արտադրություն կազմակերպելու և գյու
ղատնտեսության մեջ։
Ապրանքային արտադրության աճը նպաս տում էր
ներքին և արտաքին առևտրի զար գաց մանն ու տա
րածական-աշխարհագրական ընդլայնմանը։
Այսպես՝ աստիճանաբար միջնադարյան տնտե
սական համակարգից անցում էր կատարվում նոր՝
արդյունաբերական կամ կապիտալիստական տնտեսական համակարգին։

1․ Թվարկի՛ր ժամանակի արտադրության տեխնիկական միջոցները։

Ջրանիվը, ճախարակը, ջուլհակի հաստոցը և այլն։

2․ Ի՞նչ է եռադաշտային համակարգը։

Եռադաշտային համակարգ — Մշակովի հողտարածքը բաժանվում էր երեք
մասի՝ գարնանացան, աշնանացան և հանգստացող։ Դրանք օգտագոր
ծում էին հերթականությամբ, որի շնորհիվ վերականգնվում էր հողատա
րածքների բերքատվությունը։

3․ Ի՞նչ է առևտրային կապիտալը։

Առևտրային կապիտալ — Առևտրականների կուտակած դրամագլուխ. այն
ներդնում էին ամենից առաջ ապրանքների առքուվաճառքի, ինչպես նաև
դրանց արտադրության մեջ։

4․ Ի՞նչ է ապրանքային արտադրությունը։

Ապրանքային արտադրություն — Արտադրության ձև, որի արտադրանքը (ապ
րանքներ) նախատեսված է շուկայում վաճառելու համար։

5․ Քո կարծիքով ի՞նչ հետևանքների կարող էր հանգեցնել ապրանքային
արտադրության աճը։

Եթե ապրանքային արտադրությունը ավելի աճեր, ուրեմն այդ ապրանքի եկամուտը ավելի կբարելավի։