
Այսօր ես Adobe Illustrator-ի շնորհիվ պատրաստեցի սիրուն շուն։ սկզբում ես պատրաստում էի շնի ձևը, բայց քանի որ հետևի ֆոնը ոչ մի բան չկար դրա համար ես ավելացրեցի խոտեր, ծառ և ծաղիկներ։ Այսքանը

Այսօր ես Adobe Illustrator-ի շնորհիվ պատրաստեցի սիրուն շուն։ սկզբում ես պատրաստում էի շնի ձևը, բայց քանի որ հետևի ֆոնը ոչ մի բան չկար դրա համար ես ավելացրեցի խոտեր, ծառ և ծաղիկներ։ Այսքանը
_Պարոն Օձավա, երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք:
Նա աչքերը կկոցելով ինձ նայեց՝ կարծես կուրացնող բան էր տեսել:
_Ինչու՞ եք հարցնում:
Մի պահ աչքերում կայծեր ցոլացին, բայց միայն մի պահ, հետո դեմքը նույն անվրդով արտահայտությունն ստացավ:
_ Հենց էնպես, _ պատասխանեցի: Հարցս իսկապես հենց էնպես տվեցի և հավանաբար՝ իզուր, պարապ հետաքրքրասիրությունից: Իսկույն թեման փոխեցի, բայց Օձավան դեռ հարցիս ազդեցության տակ էր: Երևում էր, որ մտքերի մեջ է ընկել: Շփոթված էր թվում, կամ ներսում կռիվ էր տալիս: Ես ստիպված սկսեցի լուսամուտից երևացող արծաթե ինքնաթիռների շարքին նայել:
Հարցիս պատճառը հենց Օձավայի պատմությունն էր բոքսի մասին, որով նա սկսել էր զբաղվել դեռ յոթերորդ դասարանից: Վայրէջքից առաջ ժամանակ սպանելու համար դեսից-դենից էինք խոսում, և զրույցն ինքն իրեն ծավալվեց: Երեսունմեկ տարի էր անցել, բայց նա առաջվա պես շաբաթը մեկ մարզվում էր մարզասրահում: Ուսանողական մրցույթների անփոփոխ հաղթողն էր` մի անգամ նույնիսկ ազգային հավաքականում էր հայտնվել: Լսում էի Օձավային ու մտածում` որ խառնվածքով բոլորովին այնպիսի չէր, որ կյանքի գրեթե քսան տարին կարող էր բոքսին նվիրել: Իսկ ես մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել հետն աշխատելու: Ինչ ասեմ՝ հանդարտ, չձանձրացնող մարդ էր: Աշխատանքում ազնիվ, համբերատար, աշխատակիցների հանդեպ արդարամիտ: Ես երբեք չեմ լսել, որ նա որևէ մեկից բողոքեր կամ մեկին չարախոսեր: Մի խոսքով Օձավան կարողանում էր մարդկանց համակրանքը շահել: Հաճելի արտաքինով, հանդարտ ու խաղաղ: Ինձ համար պարզապես անհասկանալի էր, թե ինչը կարող էր նրան մղել բոքսով զբաղվելու, դրա համար էլ տվեցի այդ հարցը:
Մենք օդանավակայանի ռեստորանում սուրճ էինք խմում ու պատրաստվում էինք Նիիգատու թռչել: Դրսում դեկտեմբերի սկիզբն էր: Երկինքը մութ ամպերով էր ծածկված, կարծես կափարիչով պինդ փակած լինեին: Նիիգատույում առավոտվանից փոթորիկ էր և թռիչքը շարունակ հետաձգվում էր: Օդանավակայանը լիքն էր մարդկանցով: Բարձրախոսներն անընդհատ հայտարարում էին թռիչքի հետաձգման մասին, հոգնած ուղևորներին թույլ չտալով մի ժամով հեռանալ: Ռեստորանում անտանելի շոգ էր ու ես անընդհատ թաշկինակով քրտինքս էի սրբում:
_ Մեծ հաշվով` երբեք, _ երկար լռությունից հետո անսպասելի սկսեց Օձավան: _ Բոքսով զբաղվելու տարիներին երբեք ոչ մեկի խփած չկամ: Սկսնակների գլուխը տեղը-տեղին մտցնում են, որ չի կարելի ռինգից դուրս և առանց ձեռնոցի որևէ մեկին դիպչել: Էնտեղ, ուր սովորական մարդը հակահարված կտար` բոքսով զբաղվողը պարտավոր է ներողություն խնդրել ու նահանջել: Միայն քեզ հավասարի հանդեպ կարող ես ուժ կիրառել:
Ես գլխով արեցի:
_ Ճիշտն ասած, մի անգամ, այնուամենայնիվ, մեկին հարվածել եմ,_ ասաց նա: _ Տասնչորս տարեկան էի ու նոր-նոր էի բոքսով զբաղվում: Չկարծեք, թե արդարանում եմ, բայց էն ժամանակ դեռ չգիտեի բոքսի էությունը և որոշ ժամանակ միայն ընդհանուր մարզավիճակս լավացնող վարժություններ էի կատարում. պարան էի թռչում, վազում էի, ձգվում… Առանց մտածելու խփեցի, բոլորովին չուզելով: Էդ չարաբաստիկ պահին էնքան կատաղած էի, որ չհասցրի մտածել, ու ձեռքս ինձնից անկախ զսպանակի պես թռավ: Մինչև սթափվեցի, նա արդեն ընկած էր, իսկ ես դեռ դողում էի զայրույթից:
Օձավան բոքսով սկսել էր զբաղվել քեռու դրդմամբ, որը մարզադահլիճի տնօրեն էր, ընդ որում` ոչ թե ինչ-որ հետ ընկած քաղաքի մարզադահլիճի, այլ առաջնակարգ չեմպիոնների դարբնոցի: Ծնողներն անհանգստանալով, որ տղան անդադար սենյակում մեկուսացած է իր գրքերի հետ, առաջարկեցին սպորտով զբաղվել: Օձավան չէր պատրաստվում ողջ կյանքը դրան նվիրել, բայց սիրում էր քեռուն և սկսեց մարզվել`մտածելով, որ հենց հոգնի, ցանկացած պահի կարող է թողնել: Սակայն մի քանի ամիս զբաղվելուց հետո բոքսի արվեստը զարմանալիորեն գրավեց նրա սիրտը: Առաջին հերթին այն պատճառով, որ բոքսն իր էությամբ լռակյացների սպորտ է, հետն էլ՝ խիստ անհատական: Դա մի չտեսնված և բոլորովին նոր աշխարհ էր նրա համար և առանց ակնհայտ պատճառների նրան ամբողջությամբ կլանեց: Քրտնքի հոտը, կաշվե ձեռնոցների ճռճռոցը, մարդկանց` լուռ ու ինքնամոռաց իրենց մկաններ մարզելը, աստիճանաբար, բայց անդառնալի գրավեցին նրա սիրտը: Արդեն շաբաթ և կիրակի օրերին մարզասրահ գնալը նրա համար դարձել էր հաճելի զբաղմունք, որոնք շատ չէին նրա կյանքում:
_ Գիտե՞ք ինչն ինձ էդքան գրավեց բոքսում: Խորության ընկալումը: Կարծում եմ ինձ հենց էդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես էդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդն անվերջ չի կարող հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը էդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է: Երբեմն, ռինգում, ձեռնոցները հագիս կանգնած, կարծես մի անհուն ջրհորում լինեմ՝ էնքան անհուն, որ ոչ ոք չի երևում, նույնիսկ՝ ինքս: Ու էդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ: «Միայնություն» ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ: Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց էնպես չի տրվում: Սա էն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ:
_ Իրականում չէի ուզի անցյալը փորփրել: Եթե կարողանայի` ընդհանրապես կմոռանայի ու էլ երբեք չէի հիշի, _ ժպտալով ասաց նա ու անշտապ շարունակեց պատմել:
* * *
Նա հարվածել էր իր համադասարանցուն` Աոկի անունով: Օձավան նրան տանել չէր կարող, ինչու` ինքն էլ չգիտեր: Այդ հակակրանքն ուղղակի ծնվել էր հենց առաջին հանդիպումից, ի՞նչ կարող ես անել: Ու էդպիսի հակակրանք նա իր կայնքում առաջին անգամ էր զգում:
_ Ի՞նչ էք կարծում այդպես լինու՞մ է, հարցրեց նա: _ Հավանաբար յուրաքանչյուրի կյանքում նման մի բան լինում է` սկսում ես ատել մարդուն առանց որևէ պատճառի: Ես չեմ համարում, թե բռնության հակված եմ: Այնուամենայնիվ կյանքն ինձ նման բան հրամցրեց, առանց պատճառի, ու դժբախտությունն էն է, որ հակառակ կողմը սովորաբար նույն զգացումներն է ունենում:
Աոկին գրեթե բոլոր առարկաներից օրինակելի էր համարվում: Մենք տղաների դպրոցում էինք սովորում ու նա հարգված էր: Աշակերտների աչքում առաջնորդ էր, ուսուցիչների համար՝ սիրելի: Չնայած լավ սովորելուն՝ չէր մեծամտանում, շատերի հետ էր ընկերություն անում, ուրախ էր: Նույնիսկ ինչ-որ շիտակ բան կար մեջը… Բայց նրա էությունը սկզբից ևեթ ինձ համար պարզ էր, կարծես նրա ճակատին ինչ-որ բնազդային հաշվենկատություն լիներ դրոշմված: Չեմ կարող հստակ ասել, թե ինչ նկատի ունեմ, որովհետև դժվարանում եմ հարմար օրինակ բերել: Կարող եմ միայն ասել, որ մաշկով էի զգում: Բնազդաբար չէի կարողանում մարսել եսասիրության ու գոռոզության շունչը, որ հորդում էր նրանից: Էդպես կարող է անտանելի լինի ինչ-որ մեկի հոտը: Աոկին խելացի տղա էր և կարողանում էր հմտորեն թաքցնել իր գաղջ շունչը: Ու շատ համադասարանցիներ դա չզգալով նրա մասին ասում էին. «Ի՜նչ դեմք է…» Բնականաբար ես լռում էի, բայց ամեն անգամ, նման որակումից հետո, մի տեսակ, տեղս չէի գտնում:
Աոկին ու ես լրիվ հակապատկերներ էինք: Ես ինձ համարում էի սուսիկ-փուսիկ, քանի որ չէի սիրում մյուսներից առանձնանալ, աչքի ընկնել և հանգիստ էի տանում միայնությունը: Իհարկե, մի քանիսի հետ մտերմություն անում էի, որոնց կարելի էր ընկեր համարել, բայց՝ ոչ ավելին: Ինչ որ առումով կարելի է ասել, որ իմ տարիքից մի քիչ առաջ էի ընկած: Ինձ համար ավելի հետաքրքիր էր տանը գիրք կարդալը, հորս դասական ձայնապնակները լսելը, սեկցիայում ինձնից մեծերի հետ շփվելը, քան հասակակիցներիս հետ լինելը: Ինչպես տեսնում եք, արտաքինով էլ աչքի չէի ընկնում, գնահատականներս վատը չէին, բայց առանձնապես լավն էլ չէին, էնպես որ ուսուցիչները հաճախ անունս մոռանում էին: Էդպիսին էի ես: Չէի սիրում աչքի ընկնել: Ոչ մեկի չէի ասել որ բոքսի եմ գնում, չէի պատմում կարդացածս գրքերի կամ լսածս երաժշտության մասին: Իմ ֆոնի վրա Աոկին կարծես սպիտակ կարապ լիներ ճահճում: Չեմ թաքցնի, գլուխն աշխատում էր` դա նույնիսկ ես չեմ կարող չընդունել, միտքն էլ սուր էր: Օդից որսում էր, թե մարդկանց ինչն է գրավում և հմտորեն իր վարքը հարմարեցնում էր նրանց: Հենց դրանով էլ հիացնում էր բոլորին: Բացի ինձնից: Ինձ համար նա ոչնչություն էր: Երբեմն մտորում էի. է՜ հա, հետո՞ ինչ, որ ես այդքան խելացի չեմ: Շատ էլ, թե ամեն ինչ հալած յուղած էր ստացվում իր մոտ, ախր ոչինչ իրենը չէր: Ոտքից գլուխ կեղծ էր, պարզապես կարողանում էր որսալ մեծամասնության տրամադրությունը: Միայն աչքներին «թոզ փչեր». բայց ինձնից բացի ոչ ոք չէր կռահում:
Կարծում եմ Աոկին կռահում էր վերաբերմունքս` հաշվենկատ էր ու ինքն էլ ընդգծված զզվանքով էր վերաբերվում ինձ: Ես հիմար չէի, առանձնապես մի մեծ բան չէի, բայց հիմար էլ չէի: Գլուխ չեմ գովում, բայց էդ տարիներին ես իմ աշխարհն ունեի: Դասարանում ոչ ոք իմ չափ չէր կարդում: Ճիշտ է ես դա չէի ցուցադրում, բայց երբեմն ակամա քիթս ցցում ու վերևից էի նայում մյուսներին: Կարծում եմ ինքնագնահատականս Աոկիին խոցում էր:
Մի անգամ անգլերենի ստուգողականից ամենաբարձր գնահատականը ստացա: Ճիշտ է՝ առաջին անգամն էր, բայց պատահական չէր: Չեմ էլ հիշում, թե էդ ժամանակ ինչ էր, որ շատ էի ուզում ունենալ, ու ծնողներս խոստացել էին գնել, եթե գոնե մեկ ստուգողականից ամենաբարձր գնահատականը ստանամ: Ես ընտրեցի անգլերենն ու սկսեցի հետևողականորեն պարապել, սերտում էի ամեն ինչ, որ կարող էր ստուգողականին ընկնել, ազատ պահերին անընդհատ բայերի խոնարհումը կրկնելով: Դասագրքի էջերը մաշվել էին` էնքան էի թերթել: Էնպես որ ամեն ինչ անգիր հիշում էի ու բոլորովին չզարմացա երբ ամենաբարձր գնահատականն ստացա: Ինձ շատ բնական թվաց` էդպես էլ պետք է լիներ: Բայց մյուսների համար գնահատականս սենսացիա էր: Նույնիսկ՝ ուսուցիչների համար: Աոկին ցնցված էր. էլ ո՜նց կլինի՝ լավագույնն ի՛նքը պիտի լիներ: Գրավորները բաժանելիս ուսուցիչը նույնիսկ հեգնեց նրան: Աոկին կարմրեց, հասկացավ որ ծաղրի առարկա է դառնում: Չեմ հիշում, թե ուսուցիչն ինչ ասաց նրան, բայց որոշ ժամանակ անց իմացա, որ Աոկին իմ մասին տհաճ խոսակցություններ է տարածում. իբր ես արտագրել եմ, իր ընկալմամբ իմ հաջողությունն այլ բացատրություն չուներ: Էդ մասին ընկերներս ասեցին ու ես լրջորեն կատաղեցի: Հիմա, իհարկե, հասկանում եմ, որ պետք է ընդամենը ծիծաղեի ու բանի տեղ չդնեի: Բայց ես ընդամենը դպրոցական էի՝ չկարողացա զգացմունքներս զսպել ու մի դասամիջոցի Աոկիին կանչեցի դպրոցի հետնաբակ` հաշիվ մաքրելու: Աոկին սկսեց կրակի վրա յուղ լցնել. «Հը՞, ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես կպել, գնահատական ես հաջողացրել, հրճվիր քեզ համար»: Ու փորձեց ինձ մի կողմ հրելով անցնել: Ակնհայտորեն լկտի էր իրեն պահում՝ իր հասակի ու ուժի առավելությունից ոգևորված: Հենց էդ պահին էր, որ չդիմացա ու առանց ինձ հաշիվ տալու խփեցի: Երբ ուշքի եկա, նրա ձախ այտին ուղղված հարվածն արդեն անկասելի էր: Աոկին կողքի վրա ընկավ ու գլխով էլ խփվեց ծառին: Քթից արյուն ցայտեց` թափվեց սպիտակ վերնաշապիկին: Նա ապշած պլշել էր վրաս: Էնքան էր զարմացել, որ չկարողացավ հասկանալ, թե ինչ կատարվեց:
Ախր, հե՛նց ձեռքս կպավ ծնոտին, արդեն փոշմանել էի արածիս համար: Միանգամից գլխումս ճայթեց. բռունցքներով հարց չես լուծի: Մարմինս դեռ ցնցվում էր կատաղությունից, բայց ես արդեն գիտեի, որ արածս ապուշություն էր: Ուզում էի ներողություն խնդրել, բայց չկարողացա: Ուրիշ ո՛վ լիներ` կխնդրեի, մենակ ո՛չ Աոկին: Իհարկե զղջում էի, բայց գտնում էի, որ նա արժանի էր դրան: «Դրան տեղն էր, սողունի մեկը, դրա նմանին տրորելն էլ քիչ է»: Բայց մեկ է, չպետք է խփեի: Ինչևէ… արդեն ուշ էր, ես նրան խփել էի ու թողնելով գետնին նստած հեռացա այնտեղից:
Ճաշից հետո Աոկին դասերին չկար, երևի տուն էր գնացել: Ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել ճնշող տրամադրությունից: Ինչով զբաղվում էի, ոչ մի կերպ չէի կարողանում շեղվել, ոչ գրքերն էին ուրախացնում, ոչ երաժշտությունը: Սիրտս մի տեսակ ճմլվում էր, չէի կարողանում կենտրոնանալ: Էնպիսի զգացում ունեի՝ կարծես ինչ-որ զզվելի միջատ էի կուլ տվել: Երբ անկողին մտա, պլշած բռունցքիս էի նայում` հասկացա, թե որքան միայնակ եմ: Հիմա ես ավելի էի ատում Աոկի կոչվածին, որն ինձ այս վիճակին էր հասցրել:
_ Հաջորդ օրվանից Աոկին սկսեց ինձ անտեսել` կարծես դասարանում Օձավա անունով աշակերտ ընդհանրապես գոյություն չուներ ու առաջվա պես ստուգողկաններին ամենալավ գնահատականները ստանալ: Ես` հակառակը, դրանից հետո սկսեցի մատս մատիս չտալ: Ինձ համար ամեն ինչ մեկ էր դարձել: Ես սովորում էի պարզապես հետ չմնալու համար: Մնացած ժամանակը իմ գործերով էի զբաղվում, բնականաբար շարունակում էի բոքսի գնալ: Համառ պարապմունքներից հետո ուսերս լցվել էին, կուրծքս ամրացել էր, ձեռքերս՝ հզորացել: Վատ չէր դպրոցականի համար: Հասկացա, որ մեծանում եմ: Ինչ հրաշալի ժամանակ էր… Ամեն օր հանվում էի մինչև գոտկատեղս ու հայելու առաջ հիանում մարմնովս:
Տարվա վերջին Աոկիին տեղափոխեցին զուգահեռ դասարան: Սիրտս տեղն ընկավ: Էնքան էի ուրախացել, որ էլ ստիպված չեմ լինելու ամեն օր նրան տեսնել: Կարծում եմ նա էլ էր նույնը մտածում: Ինձ թվում էր, որ տհաճ հիշողությունները աստիճանաբար կջնջվեն հիշողությունիցս: Հա, բա չէ՞: Աոկին դարանել էր` վրեժը սրտում: Նա` ինչպես հատուկ է գոռոզներին, հիշաչար էր և վիրավորանքը կուլ տվող չէր: Ծպտվել ու սպասում էր հարմար պահի, որ կոկորդիցս բռնի:
Ավարտական տարին հակառակի պես նորից նույն դասարանում հայտնվեցինք: Երբ հայացքներս հանդիպեցին, ես տագնապեցի: Նրա դեմքի արտահայտությունը դուրս չկավ: Շուտով կրծքումս նույն քամող զգացումն ունեցա. վատ կանխազգացում էր:
Օձավան լռեց ու որոշ ժամանակ ակնդետ նայում էր առջևը դրված սուրճի բաժակին: Հետո հայացքը բարձրացրեց վրաս ու թեթևակի ժպտաց: Պատուհանից այն կողմ ռեակտիվ ինքնաթիռի գվվոց լսվեց ու «Բոինգ 737»-ը ամպերը ճեղքելով կորավ տեսադաշտից:
Օձավան շարունակեց.
_ Առաջին մի քանի ամիսը, բան չունեմ ասելու, հանգիստ անցավ: Աոկին հավատարիմ էր իրեն, բոլորովին չէր փոխվել ութերորդ դասարանից հետո: Մարդիկ կան, որ եթե չեն առաջադիմում, ապա դիրքերն էլ հենց էնպես չեն զիջում, շարունակում են նույն ոգով: Աոկիի հաջողություններն անփոփոխ էին, շարունակում էր վայելել դասարանի հարգանքը: Խոսք չունեմ, տասնյոթը դեռ չբոլորած՝ բախտն իր բուռն էր հավաքել: Երևի մինչև հիմա էլ էդպիսին է: Ինչևէ, ջանում էինք հայացքով չհանդիպել իրար: Դե, ինչպիսի՞ն պիտի լիներ իմ տրամադրությունը, երբ դասարանում նման հակառակորդ կար: Բայց ի՞նչ արած…մանավանդ, որ ես էլ հրեշտակ չէի:
Շուտով ամառային արձակուրդներն էին՝ վերջինը բարձր դասարանցիներիս համար: Ես տարին վատ չամփոփեցի: Էնպես որ, առանց կաշվից դուրս գալու էլ, ցանկացած նորմալ բուհ ընդունվելուն գնահատականներս բավարարում էին: Դրա համար էլ ժամանակն անիմաստ չէի վատնում նախապատրաստական խորհրդատվությունների վրա, ուղղակի կրկնում էի անցածն ու տնայիններս կատարում: Ծնողներս էլ գլուխս չէին տանում, էնպես որ շաբաթ-կիրակի օրերին մարզասրահ էի գնում, իսկ մնացած ազատ ժամանակս կարդում էի ու երաժշտություն լսում: Բոլորը փոփոխվում էին աչքի առաջ: Մեր դպրոցը հայտնի էր որպես «տրամպլին»՝ բուհ ընդունվելու համար: Ամենահետաքրքրվողներն ուսուցիչներն էին՝ խելքն իրենցը չէր, որ իմանային, թե ով ուր է ընդունվել, որ դպրոցից: Աշակերտներն էլ չէին զիջում, ու ողջ վերջին տարին ուղեղները հալվում էր: Դասարանի մթնոլորտը շիկացած էր, ճիշտն ասած՝ դա սկսվել էր դեռ միջին դպրոցի առաջին դասարանից, ու դա ինձ դուր չէր գալիս: Թեպետ արդեն վեց տարի էր անցել՝ բայց ես բոլորովին չէի հարմարվել էդ լարվածությանը: Էդպես էլ դասարանցիներիցս որևէ մեկի հետ չստացվեց մտերմանալ, ում կկարողանայի վստահել: Ընկեր կարող էի համարել միայն նրանց, ում հետ մարզվում էի: Նրանցից գրեթե բոլորն ինձանից մեծ էին, կեսն արդեն աշխատում էին: Բայց և էնպես, ինձ նրանց հետ էր հետաքրքիր: Պարապմունքներից հետո, միասին գնում էինք մի տեղ նստելու ու զրուցելու՝ մի գավաթ գարեջրի շուրջ: Նրանք, ի տարբերություն համադասարանցիներիս, բոլորովին այլ կարգի մարդիկ էին: Նրանց հետ ժամանակը հաճելի էր անցնում ու ես շատ կարևոր բաներ եմ սովորել իրենցից: Մինչև հիմա սարսռում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչ կլիներ հետս, եթե ես մինչև հիմա բոքսով չզբաղվեի:
Արձակուրդներին մի դեպք պատահեց. Մացումոտո անունով համադասարանցիս ինքնասպան եղավ: Ոչ մի բանով աչքի չընկնող աշակերտ էր, իսկ եթե ավելի անկեղծ լինեմ՝ անդեմ: Երբ լուրն իմացա, հազիվ տեղը բերեցի դեմքը: Միասին սովորելու տարիներին մի երկու-երեք անգամ բառ փոխանակած լինեինք, թե չէ: Արտաքինով էլ մի բան չէր: Ու դրանով վերջանում էր էն ամենը, որ կարողացա հիշել նրա մասին: Նա մահացավ օգոստոսի 15-ից մի քանի օր առաջ, թաղումն էլ համընկավ պատերազմի ավարտի տարելիցին: Շատ լավ եմ հիշում, չափազանց շոգ օր էր: Ինձ զանգեցին, հայտնեցին էդ մասին ու ասացին, որ անպայման պետք է ողջ դասարանով ներկա լինենք հոգեհանգստին:
Մացումոտոն մետրոյում նետվել էր գնացքի տակ: Պատճառը ոչ-ոք չգիտեր: Գտել էին մահվանից առաջ գրած մի թղթի կտոր, որտեղ գրված էր, որ այլևս չի ուզում դպրոց գնալ: Թե ինչու, ոչինչ գրված չէր: Բնականաբար բոլոր ուսուցիչները շոկի մեջ էին: Հոգեհանգստից հետո բոլորիս հավաքեցին դասարնում: Սկզբում տնօրենը խոսեց, որ պետք է սգանք նրա մահը… և կիսենք վիշտը… և մեր բարոյական ոգին ամուր պահենք…
Հետո ուսմասվարն ու դասղեկը ասացին, որ պետք է պարզաբանել պատահածը և եթե մեկը բան գիտի, որ կարող է ինչ-որ կերպ իրավիճակը հստակեցնել, թող անպայման ազնվորեն ասի: Բոլորը լուռ էին…
Անկեղծ ասած էդ իրարանցումը, ինձ վրա բոլորովին տպավորություն չգործեց: Դասարանցիս մահացել էր` աստված հոգին լուսավորի: Չէի կարող միայն հասկանալ, թե ինչու էր ինքնասպան եղել. չէր ուզում դպրոց գալ` թող չգար, մեկ է կես տարուց ավարտում էինք: Դրա համար ինչո՞ ւ մեռնել: Ես ենթադրում էի, որ նա հավանաբար մի ինչ-որ խանգարում է ունեցել, ասենք` նևրոզ, թեպետ ամբողջ օրը միայն քննությունների մասին խոսակցություններից ով ասես չէր խանգարվի:
Առաջադրանքներ
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Սկսակ-անհմուտ, անվարժ
2. Գրի՛ի քո կարծիքը այս հատվածի վերաբերյալ՝ Սկսնակների գլուխը տեղը-տեղին մտցնում են, որ չի կարելի ռինգից դուրս և առանց ձեռնոցի որևէ մեկին դիպչել: Էնտեղ, ուր սովորական մարդը հակահարված կտար` բոքսով զբաղվողը պարտավոր է ներողություն խնդրել ու նահանջել: Միայն քեզ հավասարի հանդեպ կարող ես ուժ կիրառել:
Այս հատվածը ուզում է ասել, որ եթե դու զբաղվում ես բոքսով, դա չի նշանակում որ պետք է բոլորին ասես կամ ցույց տալ։
3. Ու էդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ: «Միայնություն» ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ:
Ի՞նչ է միայնությունը, ներկայացրո՛ւ քո պատկերացումները։
Երբ ես լսում եմ միայնությունը բառը ես հասկանում եմ ինչպես մենակ լինել, ինչպես նաև հասարակություննից տարբերվել և այլն։
4. Գրի՛ր քո կարծիքը Օձավայի և Աոկիի վեճի վերաբերյալ։
—
Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։ Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…
1. Գրավոր մեկնաբանե՛ք ստեղծագործությունը։
Մարդակնց մեծամասնությունը կարծում են, որ կյանքը հրաշալի է, հետաքրքիր և արկածային։ Եվ այդպես էլ կա։ Կյանքը իսկապես հրաշալի է իր գեղեցկությամբ, կյանքը հետաքրքիր է ամեն ինչով և կյանքը արկածային է իր մեծ երկրներով։ Միշտ սիրեք և վայելեք ձեր հրաշալի կյանքը։