Рубрика: Հայոց լեզու 9

Եռօրյա ճամփորդություն դեպի Տավուշ

Մենք և ընկեր Տաթև գնացել ենք եռօրյա ճամփորդություն դեպի Տավուշ ամսի 11-13-ը։ Այս ճամփորդության ժամանակ լիքը տեղեր ենք կանգ առել։ Առաջին օրը մենք գնացել ենք Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցը՝ Դիլիջանում։ Այնտեղ մեզ ներկայացնում էին այդ զինվորական դպրոցի մասին, նրանց կրթության մասին և ցույց են տվել մի հետաքրքիր տեսանյութ իրենց դպրոցի մասին։ Մենք այնտեղ խաղացինք բասկետբոլ և շատ լավ ժամանակ անցկացրեցինք այդ դպրոցում։ Հետո մենք գնացել ենք քայլարշավ Գոշ գյուղից մինչև գոշի լիճը և դրանից հետո գնացինք Գոշավանք՝ դպրության կենտրոն։ Ընկեր Տաթևը մեզ ներկայացնում էր հետաքրքիր փաստեր գոշավանքի մասին։ Երկրորդ օրը մենք գնացինք Ճռվիզի վանք։ Մենք այտեղ վոլեյբոլ խաղացինք։ Մի քիչ հետո մենք գնացինք Մակարավանք եկեղեցի և այնտեղ նույնպես ընկեր Տաթևը հետաքրքիր փաստեր ներկայացրեց Մակարավանքի մասին։ Երեկոյան մենք գնացինք Դենդրոպարկ։ Այնտեղ շատ գեղեցիկ ծառեր ու ծաղիկներ կային, իսկ երրորդ օրում մենք գնացին և՝ գաղտնի գետև, և՝ Հաղարծին եկեղեցի։

Рубрика: Հայոց լեզու 9

Իդեալական կյանք

Իդեալական կյանքը կազմված է առողջությունից, սիրող ընտանիքից և ընկերներից, ֆինանսական կայունությունից ու անձնական զարգացումից: Երբ մարդը հոգեկան խաղաղություն ու երջանկություն է զգում, իր կյանքը կարող է իսկապես լիարժեք լինել: Առողջ մարմին, հարազատներ և մտերիմներ, հաջողություններ և սպորտի ժամանակ անցկացման հնարավորություններ են՝ դրանք բոլորն էլ կազմում են իդեալական կյանքի հիմքը: