Եթե մարդը ստեղծվել է Աստծո նմանությամբ և պատկերով, ապա այդ դեպքում
ի՞նչ է կրթությունը:
Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:
Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է:
Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է:
Այն դեպի Լույս տանող ուղի է:
Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է:
Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր
գեղեցկությունը:
Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է:
Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է:
Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա
Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:
Իսկ ինչո ՞ ւ թռչել քայլելու փոխարեն:
Որովհետև այդպես է հունցված մեր հոգևոր բնությունը, որովհետև այն ունի
Տիեզերքի բոլոր հատկանիշները:
Եվ նա, ով կարողանում է թռչել, ոգևորություն է հաղորդում երկրային կյանքին՝
այն դարձնելով առավել գեղեցիկ և հարուստ:
Հետևաբար, երջանկացնելով և՛ իրեն, և՛ մարդկանց:
Եթե մարդիկ չեն կարողանում թռչել, թող թռչել սովորեցնեն իրենց երեխաներին:
Այն էլ սովորեցնեն թռչել
Բարձր,
Արագ,
Հեռու,
Գեղեցիկ:
Կգա ժամանակը, երբ երեխաները կտարածեն իրենց թևերն ու կսավառնեն:
Թող մեծերը պարզապես հետևեն երեխաներին, որպեսզի վերջիններս չընկնեն:
Եվ այնժամ կպարզեն, որ իրենք ևս թռչում են:
Այս մեթոդը հարկավոր է կիրառել այն դեպքում, երբ մարդիկ ընդհուպ մոտեցել
են անդունդի եզրին և փրկվելու այլևս ելք չկա:
Այսինքն՝ սկսել անմիջապես:
Եվ հարկավոր է գիտակցությունից ջնջել միտքը, թե «Սովորել կարող են միայն
այն, ինչը սովորեցնում են»:
Դա սուտ է, և այն կործանարար է:
Դրա փոխարեն հարկավոր է ընդունել օրենք. «Սովորիր՝ սովորենք»:
Դա է Ճիշտը, և այն փրկություն է:
Միայն թե չմոռանաք այդ օրենքին հավելել հավատ, հույս, սեր, անկեղծություն,
գեղեցկություն և ստեղծագործական համբերություն:
Նստել էր ծերունին ճամփեզրին ու նայում էր ճանապարհին: Տեսնում է՝ գալիս է
մի մարդ, իսկ նրա ետևից՝ փոքրիկ մի տղա: Մարդը կանգ է առնում, տղային
պատվիրում ծերունուն իրենց ունեցածից հաց ու ջուր տալ:
Ի՞նչ ես անում այստեղ, ծերո՛ւկ,- հարցնում է անցորդը: Սպասում եմ քեզ,- պատասխանում է ծերունին: Քեզ են, չէ՞, վստահել այս
երեխայի դաստիարակությունը: Ճի՛շտ է,- զարմանում է մարդը: Ուրեմն վերցրու այս իմաստությունը.
Եթե ուզում ես մեկի համար ծառ տնկել՝ տնկի՛ր պտղատու ծառ:
Եթե ուզում ես մեկին ձի նվիրել՝ նվիրի՛ր լավագույն նժույգը:
Իսկ, եթե քեզ վստահել են դաստիարակության գործ, ապա հավատա՛ երեխայի
թռիչքին: Ինչպե՞ս ես կարող եմ դա անել, ծերո՛ւկ, եթե ինքս թռչել չգիտեմ,- զարմացավ
մարդը: Այդ դեպքում տղային դաստիարակության մի՛ վերցրու,- ասաց ծերունին՝
սևեռուն հայացքն ուղղելով երկինք:
Անցան տարիներ:
Ծերունին նստել էր նույն տեղում և նայում էր երկնքին:
Տեսնում է՝ թռչում է տղան, իսկ ետևից՝ նրա ուսուցիչը:
Իջնելով ծերունու մոտ՝ նրանք խոնարհվեցին:Ծերո՛ւկ, հիշո՞ւմ ես, դու ինձ պատվիրեցիր տղային թևեր տալ: Ես գտա
ճանապարհը… Տեսնո՞ւմ ես՝ ինչպես են նրա թևերը աճել,- հպարտությամբ ասաց
ուսուցիչը՝ քնքշորեն նայելով իր աշակերտի թևերին:
Բայց ծերունին թեթևակի հպվեց ուսուցչի թևերին, շոյեց ու շշնջաց. Ինձ ամենաշատը ուրախացրին քո´ փետուրները…
Կարդա՛ , ընտրի՛ր 3-4 պատմություն և մեկնաբանի՛ր բլոգումդ՝ ներկայացնելով ասելիքը։
«Գնահատանքի ուժը»
Երեխաները զարգանում են, երբ զգում են, որ իրենց ջանքերը գնահատվում են:
«Հաճույքը և ուսումը»
Ուսումը պետք է հաճելի լինի՝ ավելի արդյունավետ սովորելու համար:
«Հավատը ինքն իրեն»
Ինքնավստահությունն անհրաժեշտ է հաջողությունների հասնելու համար:
«Անհատական մոտեցումը»
Յուրահատկությունների ճանաչումը կարևոր է երեխաների զարգացման գործում:
Այս պատմությունները շեշտում են ուսուցման տարբերակված մոտեցումների կարևորությունը:




