Рубрика: Հասարակագիտություն

Մարդու պահանջմունքներ

  • Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:

Մարդը ձգտում է ճանաչել շրջակա միջավայրը և իրեն, քանի որ դա օգնում է գոյատևել, հասկանալ սեփական զգացմունքներն ու ցանկությունները, ստեղծել սոցիալական կապեր, բարելավել կյանքի որակը և լուծել գոյության իմաստի հարցերը։ Ինքնաճանաչումը նպաստում է մեր զարգացմանը և հուզական բարեկեցությանը:

  • Ինչպե՞ս է արտահայտվում նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելու մարդու ձգտումը: Մի՞շտ է այդ ձգտումը դրական հետևանքների հանգեցնում:

Մարդու նոր միջավայր ստեղծելու ձգտումը արտահայտվում է նոր տարածքների ուսումնասիրությամբ, ստեղծագործությամբ և մշակութային փոփոխություններով։ Դրական հետևանքներ կարող են լինել նոր հնարավորությունները, բայց բացասականը՝ կոնֆլիկտներն ու էկոլոգիական խնդիրները։

Рубрика: Հայոց լեզու 9

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։