Рубрика: Հայոց լեզու 9

Տնային առաջադրանք

1. Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մար.ուն իր ամբո.. կյան.ում ուղեկցում է ձայնը: Մար.ը բացար.ակ լռության    պայմա..երում վատ է զգում. նրան պատում է  երկ..ղի ու անհարմարության զգացում: Բացար.ակ լռությունը խա.արում է մար.ու ն..րդային համակարգն այնպես, ինչպես և անվեր. աղմուկը: .րոտը, հրաբու.ների ձայնը, ծովային մ..իկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ .լ, ինչպես թռ.ու..երի դայլայլը, ա..յուրների կարկաչ..նը, ծովի ալիքների համ.նթաց ճողփ..նը, հաճելի են մար.կանց համար, բարերար են ներգործում նրանց ն..րդային համակար.ի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մար.ու առո..ությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, ն..րդահոգեկան հիվանդությու..երի աճը, ֆիզիկական և մտա.որ ըն.ունակություն..երի նվազումը:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում, նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն ամեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

3. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Տղան … (լուռ, անձայն, անլսելի) մոտեցավ մորը:

1. Տղան լուռ մոտեցավ մորը։

2. Տղան անձայն մոտեցավ մորը։

3. Տղան անլսելի մոտեցավ մորը։

Նա դեռ նստած … (ուտում, խժռում, լափում) էր:

1. Նա դեռ նստած ուտում էր:

2. Նա դեռ նստած խժռում էր:

3. Նա դեռ նստած լափում էր:

Բժիշկը հետն ինչ-որ … (խոտ, բանջար) էր բերել:

1. Բժիշկը հետն ինչ-որ խոտ էր բերել:

2. Բժիշկը հետն ինչ-որ բանջար էր բերել:

Մտնողը (դուրեկան, հմայիչ) … մի աղջիկ էր:

1. Մտնողը դուրեկան մի աղջիկ էր:

2. Մտնողը հմայիչ մի աղջիկ էր:

Գրված բառերը նույն իմաստն են արտահայտում, այսինքն նույն բառի հոմանիշներն են։

Рубрика: Երկրաչապություն

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 15;17;19;21;23;25

Արաջին հերթին պետք է իմանալ առաջին երկու կողմերը։ Հետո իմանալ մյուս երկու կողմերը և այդ շնորհիվ կարելի է իմանալ զուգահեռագծի պարագին

2*3=6

46-6=40 սմ

<A=<C=40<A=<C=40o

<B=120o

<D=120o

12։2=6 սմ

BO=6 սմ

17:2=8,5 սմ

OC=8,5 սմ

Զուգահեռագիծ քառանկյուն

CD=AB=10սմ

Рубрика: Գրականություն 9

Լուսավորչի կանթեղը

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ …
Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրա
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:
Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան…
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ…
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր…
Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

1. Բառերը դարձրո՛ւ արևելահայերեն՝ անիկա, հոն, ան, զանի, անկե, անոր։ 
Անիկա-այն, նա
Հոն- այնտեղ
Ան-նա
Զանի-կանի
Անկե-այնտեղից
Անոր-նրա

2. Բացատրի՛ տողերը՝ Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ: Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

3. Համացանցից գտի՛ր և կարդա՛ Լուսավորչի կանթեղի մասին ավանդազրույցը։ Համառոտ պատմիր։


Լուսավորչի կանթեղ, Սուրբ գերեզմանի լապտերներից մեկը, որ պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն և օգտագործվում է հատուկ ժամերգության ընթացքում Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Սուրբ շաբաթ օրը՝ Զատիկի նախօրեին, երբ նրանից վառում են Սուրբ լույսը, այնուհետև դրանից լույսը բաժանում բոլոր ներկաներին։ Կոչվել է ի պատիվ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Հայաստանի լուսավորչի և համայն հայության առաջին կաթողիկոսի, որը հատկապես մեծարվում է ժամերգության ընթացքում՝ Սուրբ լույսի ստացման ժամանակ։

Рубрика: Գրականություն 9

Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․

1. Բացատրի՛ր փափագ բառը։ 

փափագ — ցանկություն, երազանք։

2. Բացատրի՛ր անշեջ, ծավի բառերը։

անշեջ — անմար, անմարելի, անհանգչելի, մշտավառ, մշտաբորբոք։

ծավի — կապույտ

3. Արևելահայերեն փոխադրի՛ր ըլլար, ան, զայն,  հեռուեն, անոր բառերը։

Ըլլար-լինել
Ան-այն,նա
Զայն-այն
Հեռուեն-հեռվից
Անոր-նրա

4. Ի՞նչ զգացում և տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Այս բանաստեղծությունը արտահայտում է հանգստության և սիրո տրամադրություն։