Рубрика: Հայոց լեզու 9

Ամբողջ ամառը մեկ օրում

Ամառը որոշ մարդկանց համար լավագույն եղանակներից մեկն է։ Մարդկանց մեծամասնությունը գնում է ծով հանգստանալու կամ տանը նստած գիրք է կարդում։ Իսկ երեխաների համար ամառը նման է կարճատև անձրևի, որն անմիջապես վերջանում է։ Դա նրանից է, որ մենք տարվում ենք խաղերով և ճիշտ չենք օգտագործում մեր ժամանակը։ Դրա պատճառով ամբողջ ամառը մեկ օրում անցնում է։

Рубрика: Ֆիզիկա-աստղագիտություն

Կրակի հայտնագործությունը

Կրակը մարդիկ օգտագործել են հնագույն ժամանակներից. սկզբում օգտվել ենկայծակից կամ օրգանական մնացորդների ինքնայրումից առաջացած բնականկրակից: Հետագայում կրակ ստացել են` փայտի 2 չոր կտորներ միմյանց շփելով,շաղափելով կամ կայծքարե հրահանի միջոցով: Միայն XIX դարի վերջին էհայտնագործվել ֆոսֆորե լուցկին: Նախնադարյան մարդիկ սովորել են կրակիարհավիրքը փոխակերպել ի օգուտ իրենց կենցաղի, և օգտագործել իրենցկյանքում մոտ մեկուկես միլիոն տարի առաջ: Իսկ մինչ այդ նրանք, ինչպես ևբոլոր կենդանիները, վախենում էին նույնիսկ մոտենալ այրվող բոցին, չնայածկրակին ծանոթ էին անձամբ: Բնական երևույթները, ինչպիսիք են կայծակը,հրաբխի ժայթքումը, անտառային հրդեհները երաշտի մեջ, միայն վիշտ էինհաղորդում պարզունակ ցեղերին ՝ այրելով ամեն ինչ նրանց ճանապարհին: Կրակի վրա մարդիկ կերակուր են եփել, կրակով վախեցրել են գազաններին,կրակով տաքացրել իրենց կացարանները: Մարդիկ կրակը երկրպագել են իբրևաստծու (կրակապաշտություն), նրա մասին առասպելներ հյուսել:Քրիստոնեության մեջ, օրինակ, կրակապաշտության մնացուկները պահպանվելեն ծիսական մոմերի ձևով, ինչպես նաև դժոխքի` գեհենի կրակի մասինհավատով: Արևապաշտությունը և կրակապաշտությունն անհիշելիժամանակներից տարածված են եղել նաև Հայաստանում: Հին հայերը հուրն ուջուրը, երկնային շանթն ու անձրևը պաշտել են համատեղ՝ որպես «քույր ուեղբայր»՝ դրանց վերագրելով մաքրագործող սրբազան նշանակություն:Այստեղից էլ առաջացել են տան՝ օջախի պաշտամունքը, կրակն ապականելուարգելքը: Մինչև այսօր էլ մեր ժողովրդի մեջ գոյատևում է Տյառնընդառաջի(Տրընդեզ) տոնը, որի ժամանակ խարույկներ են վառում, պտտվում շուրջը,թռչում կրակի վրայով:Կրակի մեջ գցված փայտի կտորը նախ ճարճատում է ու թշթշում: Դա նշանակումէ, որ կրակը գոլորշիացնում է փայտի մեջ եղած ջուրը: Հետո այդ փայտը սևանումէ ու այրվում: Այդ ընթացքում նախ շատ ծուխ է բարձրանում, հետո, երբ կրակըբոցավառվում է ամբողջ թափով, ծուխը գրեթե անհետանում է: Դա բացատրվումէ նրանով, որ խարույկի ջերմությունից փայտանյութը քայքայվում է, նրանիցանջատվում են ցնդող օրգանական նյութեր՝ ածխաջրածիններ, որոնք բարձրջերմաստիճանում այրվում են` առաջացնելով ածխաթթվական գազ, ջուր և մեծքանակությամբ ջերմություն: Սկզբում տեղի է ունենում ածխաջրածիններիմասնակի օքսիդացում, և գոյանում են մեծ քանակությամբ մրի մասնիկներ:Վերջիններս ջերմությունից շիկանում են, սկսում են լուսարձակել և առաջացնելբոց, իսկ երբ դրանք սառչում են, առաջանում է ծուխ: Ավելի բարձրջերմաստիճանում մրի մասնիկներն այրվում են մինչև վերջ, և ծուխը վերանումէ: Այրվող փայտանյութը, կորցնելով ցնդող նյութերը, ածխանում է, այսինքն՝վերածվում է փայտածխի, որը կարելի է հետագայում առանձնացնել ևօգտագործել:Մարդկության կարիքները բավարարելու համար պահանջվում է հսկայականքանակությամբ վառելանյութ՝ քարածուխ, նավթ, բնական գազ և այլն: Այնայրվում է էլեկտրակայանների հնոցներում, տարբեր մեքենաների ու ռեակտիվշարժիչներում:Այսպիսով, այրման համար անհրաժեշտ է 3 պայման. վառելանյութ, տաքացում(մինչև վառելանյութի բոցավառման ջերմաստիճանը) և թթվածին: Այրումը ջերմության անջատմամբ ու լուսարձակմամբ ուղեկցվող օքսիդացման ռեակցիանէ:Կրակը նաև վտանգավոր է: Դուրս գալով վերահսկողությունից՝ այն կարող էհրդեհ առաջացնել, զգալի նյութական վնաս տալ և մարդկային զոհերի պատճառդառնալ: Հրդեհի դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համարկանոնակարգվում են հրդեհի գոտում գտնվող մարդկանց և այն վերացնողանձանց գործողությունները: Այրվող շինությունով անցնելիս, օրինակ,հարկավոր է մինչև գլուխը փաթաթվել թաց ծածկոցով, հաստ կտորով կամվերնահագուստով: Խիստ ծխացող շինությունում ավելի լավ է առաջ շարժվելսողալով կամ կռացած: Այդպիսի շինության դուռը պետք է բացել զգուշորեն,այլապես օդի արագընթաց հոսքը բոցի նոր բռնկում կառաջացնի: Այրվողհագուստով չի կարելի վազել, այլ հարկավոր է պառկել գետնին, վրան վերմակ,ծածկոց, վերարկու կամ որևէ ծանր գործվածք գցել՝ դադարեցնելու համար օդիհոսքը դեպի այրվող մակերևույթ: Եթե բռնկել է էլեկտրահաղորդալարերիմեկուսապատվածքը, ապա կրակը կարելի է մարել միայն էլեկտրական հոսանքնանջատելուց հետո: Տանը, բնակարանում հրդեհի փոքրիկ օջախը հանգցնում ենջրով կամ ծածկում թաց, ծանր գործվածքով: Բռնկած այրվող հեղուկներըհարկավոր է հանգցնել կրակմարիչով, ծածկել ավազով կամ հողով, իսկ փոքրօջախը՝ թաց հագուստով, գործվածքով: Կրակը հարկավոր է հանգցընելամենաուժեղ այրվող տեղերում՝ կրակմարիչի հոսքն ուղղելով ոչ թե բոցի, այլայրվող մակերևույթի վրա:Հրդեհների ժամանակ, այրվածքներից և մեխանիկական վնասվածքներից(վերքեր, կոտրվածքներ) բացի, մարդիկ կարող են նաև թունավորվելպոլիմերների այրման արգասիքներից: Որոշ դեպքերում ոչ լրիվ այրմանարգասիքները (օրինակ՝ շմոլ գազը) օդի թթվածնի հետ առաջացնում են այրվողև պայթյունավտանգ խառնուրդներ, որոնցից նույնպես պետք է զգուշանալ:

Рубрика: Հասարակագիտություն

Հասարակագիտություն

Որոնք են մեր հարևան պետությունները

Պարսկաստան, Ադրբեջան, Թուրքիա և Վրաստան։

Ինչ գիտենք մեր հարևան պետությունների մասին

Վրաստանը համարվում է գինու երկիր, այնտեղ ամենաշատը խինկալի և խաչապուրի են սարքում։

Ինչպիսին են Հայաստանի հարաբերությունները հարևան պետությունների հետ

Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ վատ է, իսկ Պարսկաստանի և Վրաստանի’ շատ լավ։