Рубрика: Պատմ, Պատմ, Պատմ

Պատմության տարեվերջյան ամփոփում

1.Ի՞նչու ենք ուսումնասիրում պատմություն:

Մենք ուսումնասիրում ենք պատմությունը, որ իմանանք ինչ է կատարվել և՝ մեր ազգի հետ, և՝ ուրիշ ազգերի հետ անցյալում։

2.Առաջադրանքների փաթեթ:

https://badalyanaram.home.blog/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4/

3.Իմ նախագծերը:

4.Իմ թարգմանությունները։

5.Ինձ դուր եկած թեման, անհատը, իրադարձությունը:

Ինձ շատ է դուր եկել բնական գիտությունը, որովհետև այս թեմաի մեջ լիքը գաղտնիքներ է պահվում գիտության մասին։

Рубрика: Աշխարհագրություն

Տրանսպորտ և Կապ

Տնտեսության նյութական արտադրության ճյուղերի շարքում տրանսպորտն ու կապն
առանձնանում են նրանով, որ նյութական բարիքներ չեն ստեղծում: Տրանսպորտի միջոցով
պարզապես իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների միջև հումքի
փոխադրումը, ինչպես նաև պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը: Եվ, քանի որ
փոխադրումների վրա կատարվում են ծախսեր (փոխադրողների աշխատավարձ, վառելիքի
ծախս և այլն), ապա դրանք մտնում են ապրանքների արժեքների մեջ, այսինքն «ստեղծում» են
նյութական արժեք: Այդ իսկ պատճառով բեռնատար տրանսպորտը համարվում է նյութական
արտադրության ճյուղ:
Կապն իր հերթին ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև որոշակի հեռավորության վրա տեղեկատվության փոխանցումը
տարբեր տեխնիկական միջոցներով:
Տրանսպորտը և կապը միասին հաղորդակցության միջոցներ են: Եթե տրանսպորտի
պարագայում հաղորդակցությունն իրականացվում է տրանսպորտի միջոցներով (ավտոմոբիլ,
նավ, գնացք և այլն), ապա կապն ապահովում են կապի միջոցները (հեռախոս, ռադիո,
հեռուստացույց, համակարգիչ և այլն): Տրանսպորտի և կապի միջոցները հումքը, արտադրանքը
և տեղեկատվությունը տեղափոխում են հաղորդակցության ուղիներով (ճանապարհներ,
էլեկտրահաղորդման գծեր, համացանց և այլն):
Տրանսպորտը և կապը կարևոր դեր են կատարում ոչ միայն սահմանափակ տարածքում
(բնակավայր, շրջան, երկիր, տարածաշրջան), այլև ամբողջ աշխարհում հասարակական
կյանքի կազմակերպման համար։ Բացի այդ, երկրագնդի որևէ մասում (տարածքում) որքան
զարգացած են հաղորդակցության միջոցները, այնքան մեծ են այդ տարածքի զարգացման
հնարավորությունները։ Այդ է պատճառը, որ ամեն մի պետություն, մեծ թե փոքր, ստեղծել և
շարունակում է զարգացնել տրանսպորտի և կապի միջոցների սեփական ցանցը։
Տրանսպորտի միջոցով են իրականացվում ներպետական և միջպետական փոխադրումները, որոնք ինչպես առանձին երկրների, այնպես էլ համաշխարհային տնտեսության
զարգացման և տեղաբաշխման նախադրյալներից են: Զարգացած տրանսպորտի շնորհիվ
առանձին տարածաշրջաններ մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության
գծով՝ ներկրելով դրանք արտադրելու համար անհրաժեշտ հումքն ու արտահանելով
պատրաստի ապրանքների ավելցուկը:
Տրանսպորտի զարգացման մակարդակը և աշխատանքի արդյունքները բնութագրելու
համար սովորաբար օգտագործում են մի քանի ցուցանիշներ։ Այդ ցուցանիշներն են՝

  • ճանապարհային ցանցի երկարությունը (կմ) (Նկ…..),
  • փոխադրված բեռների կշիռը (տոննա), ուղևորների թվաքանակը (հազ. մարդ),
  • բեռնաշրջանառությունը (բեռների կշիռը բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով) (տոննա/կմ),
  • ուղևորաշրջանառությունը (ուղևորների թիվը բազմապատկած փոխադրման հեռավորությունով (ուղևոր/կմ)։
    Առանձնացնում են տրանսպորտի երեք տեսակ՝ ցամաքային, ջրային և օդային։
    Ցամաքային տրանսպորտը իր հերթին բաժանվում է երկաթուղայինի, ավտոմոբիլայինի,
    խողովակաշարայինի, էլեկտրոնայինի։
    2
    Նկ. Աշխարհի տրանսպորտային ուղիները, հազ. կմ, 2010թ.
    Երկաթուղային տրանսպորտի տնտեսական ցուցանիշները վերջին տասնամյակում
    նվազում է: Տրանսպորտի մրցակից՝ արագ և էժան փոխադրում կատարող տեսակների
    զարգացման շնորհիվ կրճատվել է երկաթուղիների ընդհանուր երկարությունը, ինչպես նաև
    փոքրացել է նրա բաժինը համաշխարհային ապրանքափոխադրումների և հատկապես ուղևորափոխադրումների մեջ: Այդուհանդերձ, երկաթուղային տրանսպորտը շարունակում է մնալ
    որպես համաշխարհային տրանսպորտի շատ կարևոր ճյուղ, ու դրանով է կատարվում համաշխարհային բեռնաշրջանառության 11%-ը և ուղևորաշրջանառության 9%-ը (Նկ…..):
    Անընդհատ արդիականացվող շարժակազմը, գնացքների արագության մեծացումը
    (300-500կմ/ժ) և էլեկտրիֆիկացման1
    մակարդակի բարձրացումը նպաստում են տրանսպորտի
    այս տեսակի մրցունակության մեծացմանը: Ցամաքով մեծածավալ բեռների, հատկապես մեծ
    հեռավորության վրա, փոխադրման գործում երկաթուղային տրանսպորտի դերն անփոխարինելի է:
    Երկաթուղիների զարգացումը բնութագրող կարևոր ցուցանիշ է դրանց ցանցի խտությունը:
    Այս ցուցանիշով է որոշվում, թե ինչպիսին է երկաթուղային տրանսպորտով երկրի ապահովվածությունը:
    Տրանսպորտային ցանցի խտությունը (Խ) հաշվարկում են որոշակի տարածքում (աշխարհ,
    տարածաշրջան, երկիր, շրջան) տրանսպորտի տվյալ տեսակի հաղորդակցության ուղիների
    ընդհանուր երկարության (Ե) և տարածքի մակերեսի (Տ) հարաբերությամբ:
    Բայց, քանի որ այդ հարաբերությունը շատ փոքր՝ տասնորդական, հարյուրերորդական թիվ
    է, նպատակահարմար է այդ ցուցանիշը հաշվարկել հիմնականում՝ 1000կմ2
    հաշվով:
    Խ = Ե
    Տ
    Աշխարհում երկաթուղիներով ամենաապահովված երկիրը Գերմանիան է, որտեղ
    խտության ցուցանիշը հավասար է 125 կմ/1000կմ2
    : Առաջավորների շարքում են նաև
    Ճապոնիան, Ֆրանսիան:
    Երկաթուղիների էլեկտրիֆիկացման բարձր մակարդակով առանձնանում են Ճապոնիան և
    Արևմտյան Եվրոպայի երկրները, որտեղ էլեկտրաքարշերով են աշխատում երկաթգծերի շուրջ
    50 %-ը: Այդ ցուցանիշով աշխարհի ռեկորդակիրը Շվեյցարիան է, որտեղ էլեկտրիֆիկացված է
    երկաթգծերի 100%-ը:
    1 Թանկ դիզելային վառելիքով աշխատող ջերմաքարշերի փոխարինումը ավելի էժան, բարձր արդյունավետ ու
    հզոր էլեկտրաքարշերով:
    3
    Ավտոմոբիլային տրանսպորտը ժամանակակից աշխարհում արագ զարգացող տրանսպորտի ճյուղ է: Ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը երկաթուղի