Рубрика: Հայոց լեզու 9

Հայոց լեզու

1. Տրված ժխտական նախադասությունները  շարունակի՛ր՝  քանի ձևով հնարավոր է: Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:

Օրինակ`

Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս ճյուղերը: Գյուղատնտեսությունը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ է հետ ընկնում: Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ առաջ է ընկել:


Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, յուրաքանչյուրը իր ոլորտում է ուժեղ և կայացած։ Ո՛չ մի արհեստանոց չի կարող նույն ձեռագիրն ունենալ։

Ես չեմ տեսել տոթակեզ անապատը։ Տոթակեզ անապատը չտե՛սնելը մեծ բացթողում է։ Տոթակեզ անապատը չտեսած, նա արդեն պատկերացնում էր, թե ինչպիսինն է այն։

Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց: Արքիմեդը չհայտանգործեց իր օրենքը, որը կարող էր կյանքեր փրկել։ Չհայտնագործված օրենքը Արքիմեդի համար դարձավ ճակատագրական։

2. Տրված  նախադասությունները  համեմատի՛ր և հարցով գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ի´նչ է կարևորված (ուշադրությո՛ն դարձրու շեշտված բառերին):

Ջրային բույսե՛րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսուն տոկոսը։

Ուղղական հոլով

-Ի՞նչը-Ջրային բույսերը

Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսակա՛ն թագավորության իննսուն տոկոսն են կազմում:

Սեռական հոլով

Ինչի՞- բուսական թագավորության

Երկրագնդի՛ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն  են կազմում ջրային բույսերը:

Սեռական հոլով

Ինչի՞-երկրագնդի


Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսո՛ւն տոկոսը ջրային բույսերն են կազմում:

Հայցական հոլով

Որքա՞ն-իննսուն տոկոսը