Մարդկային հասարակության պատմության ընթացքում մշտապես փոփոխվել ու համալրվել
են մարդու զբաղվածության բնագավառները:
Մեր օրերում դրանցից հատկապես մեծ, նույնիսկվճռորոշ դեր են կատարում բարձր տեխնոլոգիական արտադրությունները, համակարգչային տեխնոլոգիան և ինտենսիվ գյուղատնտեսությունը: Սակայն այդ զբաղմունքների հետ միասին մեր օրերում դեռևս պահպանվում են մարդու հնագույն զբաղմունքները հավաքչությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը, որոնք արդեն շուրջ 30 հազար տարվա պատմություն ունեն: Գյուղատնտեսության
մեծ վերելքի շնորհիվ նշված գործունեությունների դերը որոշ չափով փոքրացել է (դարձել է
երկրորդական), սակայն դրանց նշանակությունը դեռևս զգալի է: Այսպես, օրինակձկան համաշխարհային որսի ծավալը մոտավորապես հավասար է մսի համաշխարհային արտադրության ծավալին, իսկ արևադարձային մշտադալար կոլա ծառի սերմերից արտադրած ըմպելիքների (Կոկա Կոլա, Պեպսի Կոլա) ծավալը զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսական ցանկացած պտղից պատրաստված ըմպելիքի ծավալը: Նույն կերպ բույսերից
պատրաստված դեղերի ծավալը չի զիջում քիմիական եղանակով արտադրված դեղերի
ծավալին:
Այսպիսով, հավաքչությունը, որսորդությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը
մարդկությանը մատակարարում են բնությունից վերցրած նյութական բարիքներ, բայց
կազմակերպվածության տեսանկյունից նյութական արտադրության ճյուղ չեն:
Հետևաբար հարց է առաջանում, թե տնտեսության ո՞ր ճյուղին վերագրել գործունեության
այդ տեսակները: Ակնհայտ է, որ դրանք իրենց բնույթով առավել մոտ են գյուղատնտեսությանը,
դրա համար էլ տնտեսության ճյուղային կառուցվածքն ուսումնասիրելիս հավաքչությունը,
որսորդությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը դիտվում են որպես
գյուղատնտեսության հարակից գործունեություններ:
Ձկնորսությունը մարդու տնտեսական գործունեության հնագույն ձևերից է և հայտնի է եղել
գրեթե բոլոր ժողովուրդներին: Հայաստանի մի շարք հնավայրերում ևս գտնվել են ձկների
ոսկորներ և ձկնորսության գործիքներ:
Ներկայումս ձկնորսությունը տարածված է ամենուրեքբոլոր ծովերում և խոշոր լճերում ու գետերում: Ժամանակակից ձկնորսությունն ու ձկնաբուծությունը դարձել է համաշխարհային տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը: Դրանք աշխարհի 22 մլն մարդու զբաղվածության, ինչպես նաև 110 մլն մարդու գոյության միջոց են: Ձկնորսությունը բնակչությանը սպիտակուցներով և վիտամիններով հարուստ ձկան միս մատակարարող ճյուղ է: Ձկնորսության դերը տարեց-տարի մեծանում է այն պատճառով, որ աշխարհի բնակչությունն արագորեն
աճում է, իսկ անասնապահությունն աճում է դրան ոչ համարժեք տեմպերով: Այդ պատճառով էլ
ձկան համաշխարհային որսը արագորեն մեծանում է: Տարեկան այն հասել է 130 մլն տոննայի:
Ձկան որսի աճին զուգահեռ XX դարի 2-րդ կեսերից տեղի է ունենում դրա
աշխարհագրության փոփոխություն: Եթե մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը և
դրանից հետո ձկնորսության ավանդական գլխավոր շրջանը Հյուսիսային Ատլանտիկան էր
(երկրներից էլ համապատասխանաբարՆորվեգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը), ապա հետագայում դրա գլխավոր շրջանը դարձավ Խաղաղ օվկիանոսի արևելյան Հարավային
Ամերիկային հարող շրջանը: Ներկայումս հատկապես այդ ջրավազաններում են տեղաբաշխված
աշխարհի ձկնորսության առաջատար երկրներըՉինաստանը, Պերուն, Չիլին: Շարունակում են որպես առաջատար երկրներ մնալ ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ճապոնիան: Ձկնորսության 2 առաջատար երկրները նախկինի պես ձուկ որսում են ոչ միայն սեփական առափնյա ջրերից, այլ նաև իրենց ափերից հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող ջրերում: Խոսելով ձկնորսության զարգացման հեռանկարների մասին, պետք է հիշել, որ համաշխարհային օվկիանոսի օրգանական պաշարների ինքնավերականգնումը չխախտելու համար ձկան և ծովային կենդանիների տարեկան որսը չպետք է գերազանցի 150 մլն տոննան: Ներկայումս աշխարհի ձկնային պաշարների մոտ 70 %-ը աղետալի վիճակում են: Համաշխարհային օվկիանոսի շատ տարածքներ ձկնային ռեսուրսների գերշահագործվող և, միաժամանակ շատ դանդաղորեն վերականգնվող տարածքներ են: Այդպիսիք են օրինակ Սև,
Արևելաչինական, Դեղին, Հյուսիսային, Միջերկրական ծովերն են, Ատլանտյան օվկիանոսի
հյուսիսային հատվածը:
Այդ պատճառով էլ ջրային օրգանիզմների (ձկների, կակղամորթների, խեցգետնակերպերի,
ոստրեի, մարգարիտի), ինչպես նաև ջրային բույսերի (ջրիմուռների) համաշխարհային աճող
պահանջարկը բավարարելու ներկայիս հուսալի աղբյուր է դարձել աքվակուլտուրան (աքվա ջուր, կուլտուրա մշակություն): Այն մարդկանց հայտնի է եղել դեռևս 3 հազարամյակ առաջ,
սակայն արագորեն զարգանում է միայն վերջին տասնամյակներում: Աքվակուլտուրան ծագել է
Չինաստանում դեռևս 4 հազար տարի առաջ և մինչև օրս էլ այդ երկիրը պահպանում է
համաշխարհային առաջատարի իր դերը:
Աքվակուլտուրայի էությունը մարդու կողմից ջրավազաններում արհեստական եղանակով
ջրային զանազան օգտակար օրգանիզմների նպատակային բազմացումն է: Պատահական չէ,
որ աքվակուլտուրան համարում են «ծովային անասնապահություն»: Գոյություն ունի
աքվակուլտուրայի վարման երկու տեսակքաղցրահամ ջրերի և ծովային (մարիկուլտուրա): Աքվակուլտուրայի արտադրության զանգվածի մոտ կեսը կազմում են ձկները, 1/4-ը
ջրիմուռները: Աքվակուլտուրայի ախարհագրությունը շատ մեծ է. այն ընդգրկում է մոտ 140
երկիր: Այդուհանդերձ աշխարհում բացառիկ մեծ է Ասիայի մասնաբաժինը (90 %): Չինաստանից
բացի աշխարհում առաջատար երկրներն են Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը,
Ֆիլիպինները, Թաիլանդը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իսպանիան:
Իրենց բնույթով գյուղատնտեսությանը մոտ ճյուղեր են համարվում նաև անտառային
տնտեսությունը և որսորդությունը:
Հայտնի է, որ մարդու համար մեծ է անտառի տնտեսական նշանակությունը հատկապես
մեծ է փայտանյութի ձեռք բերման գործում: Սակայն մարդու համար դրանցից ոչ պակաս
կարևոր է նաև անտառի դերըպտուղների, հատապտուղների, սերմերի, սնկերի հավաքման, վայրի մեղրի, դեղաբույսերի և տեխնիկական բույսերի մթերման, գազանների և թռչունների որսի բնագավառներում: Դրանց մեծ մասը անտառային գոտիների բնակչության սննդաբաժնի կարևոր մասն են կազմում: Անտառների շուրջ 6 հազար բուսատեսակ օգտագործվում է դեղորայքի արտադրության մեջ, իսկ, օրինակ, Բրազիլական Ամազոնիայի ավելի քան 1,5 մլն մարդու եկամտի գլխավոր աղբյուրը հևեայից ստացվող բնական կաուչուկն է և անտառային այլ նյութերի հավաքչությունը: Անտառներից հավաքում են նաև վայրի մեղր: Օրինակ, Հնդկաստանում տարեկան հավաքվում է մի քանի տասնյակ հազար տոննա վայրի մեղր: Որսորդությունը նույնպես մարդու գործունեության հնագույն բնագավառներից է, և հայտնի է գրեթե բոլոր ժողովուրդներին: Այն զբաղվում է վայրի կենդանիների և թռչունների որսով: Անցյալում այն զուգակցվել է հավաքչության, ձկնորսության, իսկ ավելի ուշ երկրագործության և
անասնապահության հետ: Որսորդությունը անասնապահության հետ միասին բնակչությանը
լրացուցիչ մատակարարում է միս, կաշի, մորթի:
3
Մեր օրերում անտառների ու այլ տարածքների կենդանական սննդամթերքի նշանակությունը շարունակում է մեծ մնալ աշխարհի մի շարք երկրների բնակչության համար:
Աշխարհի ավելի քան 60 նոր զարգացող երկրների բնակչության կենդանական ծագման
սննդաբաժնում վայրի կենդանիների միսը կազմում է առնվազն 1/5-ը: Իսկ, օրինակ,
Պերուական Ամազոնիայի բնակչության սննդաբաժնում այն կազմում է նույնիսկ 85 %:
Որսորդությունն ու հավաքչությունը դեռևս զգալի չափով պահպանվում են նաև որոշ
զարգացած երկրներում (Ռուսաստանում, Կանադայում, Շվեդիայում, Ավստրալիայում):
Օրինակ, Ավստրալիայում տարեկան միջին հաշվով որսում են 5 մլն ագեվազ:
Հավաքչությունը պահպանվում է նաև Հայաստանում: Մեր սննդաբաժնի մեջ օգտագործվող
որոշ մթերք ոչ թե գյուղատնտեսական արտադրանք են, այլ բնության բարիքներ: Դրանցից են,
օրինակ` ավելուկը, մանդակը, ծառի և դաշտային սնկերը, դեղաբույսերը և այլն:
День: 3 мая 2024
Քիմիաի ապրիլ ամսվա ինքնաստուգում
II տարբերակ
Hg, Al2O3, H2O
1.Քիմիական կապ տեսակ
Hg — մետաղական
Al2O3 — իոնային
H2O — կովալենտային
2.Տարրերի իրական զանգվածներրը (mo)
Hg, — 201×1.66×10-27=34
Al2O3 — 102×1.66×10-27=17
H2O=18×1.66×10-27=3
3.Տարրերի հարաբերական ատոմային զանգվածները (Ar)
Hg — 201
Al — 27
O – 16
H — 1
O — 16
4.Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr)
Hg — 201
Al2O3 — 102
H2O — 18
5.Զանգվածային բաժին(w)
CO2
W(C)-12/40×100=30
W(O2)-32/40×100=80
6. O -ի դիրքը ՊՀ -ում , էլեկտրոն, պրոտոն, նեյտրոնների թիվը:
Թթվածինը գտնվում է ՊՀ-ի երկրորդ պարբերությանը, երկրորդ կարգում, վեցերորդ խմբում, երկրորդային։
Օ
e— — 8
p+ — 8
no — 8
Ապրիլ ամսվա ամփոփում
2023-24թ ուսումնական տարվա հաշվետվություն
1․ Երկկենցաղների բազմացումը և զարգացումը
2․ Երկկենցաղների բազմազանությունը և դասակարգումը
3․ Երկկենցաղների արտաքին կառուցվածքը
4․ Սողունների բազմացումը և զարգացումը
5․ Միջատների բազմացումը և զարգացումը
6․ Ձկների բազմազանությունը և դասակարգումը
7․ Մակաբույծ որդերի բազմազանությունը
8․ Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում
10․ Օղակավոր որդերի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները
12․ Ոսկրային ձկներ
13․ Քորդավորների բազմազանությունը
14․ Կենսաբանության գիտելիքի ստուգում
16․ Հետաքրքիր փաստեր ջրիմուռների մասին
17․ Սնկերի բազմազանությունը և դերը բնության մեջ ու մարդու կյանքում
18․ Բակտերյաների կառուցվածքը, բազմացում հիվանդությունները
19․ Բակտերևներ