Рубрика: Գրականություն 9

ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Рубрика: Հանրահաշիվ

Տնային աշխատանք

բ) 4

դ) 12

բ) 795

դ) 53000

բ) 141 246

դ)  20 026

բ) 25=52

դ) 147=1471

335 — բաղադրյալ, 642 — բաղադրյալ, 601 – պարզ

բ) 64

դ) 25

բ) 25

դ) 240

բ) 102

դ) 106

144= 24x32

256=27

333=32x37

1728=26x29

10000=24x54

4096=212

բ) 16=42

դ) 1428=1428

129

(312)3

բ) 81>18

դ) 4096>128

բ) 38 416< 65 536

դ) 10 000 000 000< 90 000 000 000

Рубрика: Գրականություն 9

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

  • Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր, ցնորք, լուսեղեն:

անծայր — ծայր չունեցող

ցնորք — երազ

լուսեղեն — լույս արձակող

  • Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,

Այս նախադասությունը նկարագրում է մթության մեջ գտնվող աստղերը։


Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.

Այս նախադասությունը նկարագրում է, թե ինչպես են դաշտերը մտնում մթության մեջ։

Մոտեցած երկնից աստղերը պայծառ

Այս նախադասությունները նկարագրում է, թե ինչպես են աստղերը պայծառ։


Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—

Այս նախադասությունը բնութագրում է աստղերին։

— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,

Այս նախադասությունները նկարագրում են այդ հերոսի կրկնվող երազը։

Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

Այս նախադասությունը նկարագրում է այդ հերոսի այրված երազը։

— Իմ լքված սրտի կարոտը անծայր

Այս նախադասությունը նկարագրում է հերոսի կարոտը։


Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

Այս նախադասությունը նկարագրում է հերոսի կարոտը։

  • Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;

Այսինքն դաշտերը արդեն մթության մեջ են մտել։

  • Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրի՛ր ըստ բանաստեղծության:

Ըստ բանաստեղծության դաշտը լուսավոր էր ։

  • Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:

Բնության

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.

Հոգևոր

Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…