Рубрика: Գրականություն 9

 Ջութակ և սրինգ

Ո՞վ հնարեց ջութակը…ո՞վ հնարեց սրինգը…

Թարմ գարուն էր, օրը պայծառ, կապուտակ, անգեսի մթին անտառի պուրակում ճախրում էին թռչունները, հովը գալիս, թել—թել տանում էր ծառերի թևերն ու քղանցքները, առուն քչփչում, և գեղեցիկ Լակըմեն սիրում էր երջանիկ Հայանթուն: Հայանթին եղեգնուտի մոտ թեք ընկել, աննպատակ եղեգ էր տաշում ու քաղցր միտք անելով նայում Լակըմեին, իսկ Լակըմեն ծաղիկ էր քաղում ու երգում. և այնքան երջանիկ էր նա, որ չէր իմանում, թե ինչ էր երգում: Խոսում էր հեքիաթական անտառը, բզզում հսկա փեթակի պես լի կյանքով ու երգով: Նայում էր Հայանթին իր սիրած աղջկան և աննպատակ տաշում, տաշում էր եղեգը, դեն ձգում, նորը վերցնում, էլի տաշում: Հետո` ինչպես եղավ` տաշած եղեգը դրավ բերնին ու սկսեց փչել: Եղեգը մեղմ սուլեց: Հանկարծ մի չարաճճի միտք ծագեց նրա գլխում… Ժպտաց քթի տակ ու եղեգը առնելով գնաց մտավ թփերի մեջ: Ու մինչ Լակըմեն միամիտ, իր համար երգում էր առվակի ափին` Հայանթին սկսեց սուլել եղեգը ու նմանեցնել նրա երգին: Սկզբում սուլոցը դժվար ու կոպիտ էր, բայց շուտով այնպես վարժվեց, որ պատրանքը հաջողվեց: Ու սկսեց բարձր ու համարձակ կրկնել Լակըմեի անգիտակից երգն ու խաղերը:

— Հայանթի՛, — հանկարծ սթափվելով ձայն տվեց աղջիկը, — այդ ո՞վ է ինձ տնազ գալիս:

— Չգիտեմ, —ասավ Հայանթին թփերից դուրս գալով` չարաճճի ժպիտը հազիվ զսպելով:

Բայց Լակըմեն տեսնելով նրա ձեռքի եղեգը` գլխի ընկավ:

— Սատանա՛, էլի մի բան հնարեցիր, լավ էիր տնազ գալիս, էլ չանես:

Բայց Հայանթին ձեռք չվերցրեց իր հանաքներից: Այնքան նվագեց, այնքան սրան—նրան տնազ եկավ, որ թե՛ գործիքը կատարելագործեց և թե՛ լավ նվագող դառավ: Նվագում էր ու ամենքին զվարճացնում:

Մի տխուր տղա էլ կար, Նալը, որի սիրում էր Լակըմեին: Տխո՜ւր, հուսահատ կնայեր սրան, կարծես մայր մտնող լուսնյակ լինի գունատ, պղնձագույն: Լակըմեն գիտեր նրա սերը, բայց, էհ, երջանիկ էր, չէր մտածում նրա մասին: Ասում էին` ցնդած է այդ տղան, որովհետև մենակ շրջում է անտառներում և հորթի աղիքներ կախում ծառի ճյուղերից, չորացնում, ոլորում: Ծիծաղելով ասում էին, որ նա էլ ինչ-որ նվագարան է շինում…Եվ ահա մի անգամ անտառում Հայանթին ու Լակըմեն ջահել տղաների հետ նստել մի ծառի տակ հանգստանում էին: Երգում, զվարճանում էին տղաները գարնան սեզի վրա, և նրանց քրքիջը անտառի լռության մեջ կարկաչում էր գետակի պես: Այնտեղ էր և ծեր բանաստեղծ Խալդունը, որ եկել նստել պատանիների մեջ` զվարճացնում էր նրանց իր առակներով և ինքն էլ զվարճանում` լսելով նրանց անհոգ քրքիջը: Այնտեղ էր և Նալը, որ հեռուն, խոտերի վրա նստած նայում էր պատանիներին անժպիտ ու տխուր:

— Հայանթի՛, — ասավ բանաստեղծ Խալդունը, — մի բան նվագի` լսենք: Այ, Նալն էլ, ասում են նվագել գիտե. նա էլ որևէ բան կնվագի, կզվարճանանք: Դե, ձեզ տեսնեմ, ջահելներս:

— Այո՛, նվագեցե՛ք, նվագեցե՛ք, — ձայն տվին բոլոր տղաները և զվարթացան:

— Նվագեցե՛ք, — կատակեց չարաճճիներից մեկը, — և ո՛վ հաղթի, թող նա՛ լինի Լակըմեի սիրուն արժանի:

Բոլորը ծիծաղեցին: Ճպտաց լուսածիծաղ Լակըմեն և ուրախացավ, որ Հայանթին պիտի իր շնորհքը ցույց տա: Ժպտաց նաև Հայանթին, բայց հեգնորեն, ինքնավստահ և աչքի տակով նայեց Նալին, որը անշարժ նստել էր` ծիծաղելի գործիքը թևի տակին: Հայանթին համաձայնեց:

Եվ որ ցույց տա, թե ինքը ահ չունի, հայտնեց, որ առաջ ինքը կնվագի. «Նվագեմ, թող ձայները կտրեն», — մտածեց նա իր ուժը գիտակցելով:

Թեք ընկավ գեղեցիկ Լակըմեն փարթամ ծաղիկների վրա, պատանիների շրջանակի մեջ, կարծես ձյունափայլ լուսին լիներ` սև նոճիների միջից նայելիս:

Ամենքը ակամա նայեցին նրա լուսափթիթ դեմքին ու սկսեցին երազել:

Ժպտաց գեղեցիկ Հայանթին, ու այդ ժպիտի հետ ցոլաց նրա ձյունե ատամնաշարը:

Ժպտաց նաև գեղեցիկ Լակըմեն, և նրա վայրահակ սև թարթիչներից կախ ընկավ սիրուն, մանրիկ ժպիտը:

Ու Հայանթին սրինգը դնելով վարդիթերի շրթունքներին` սկսեց նվագել:

Դուրս թռավ նվագը ու գնաց, հովի պես շնկշնկաց ու սուրաց լռանիստ հովտի մեջ: Եվ սուլոցներն այնպես առատորեն շաղ տվեց, որ կարծես աղբրի մարգարտաշար ու կլկլան կաթիլներ լինեին քարեքար թափվելիս` անտառի հստակ լռության մեջ: Բյուրեղի պես մաքուր և արծաթի պես հնչուն էր այդ սուլոցը, առատ, զարմացնող, շոյիչ ու հարբեցնող:

Եվ ի՜նչ բազմազան խաղեր, ի՜նչ պատրանք… կարծես սոխակներ ու սարյակներ լինեին իրար ձայն տալիս, երջանիկ մայիսին; Եվ ինչ զվարճալի տնազ երկու երջանիկների, որ ծաղիկների մեջ կարծես թռվռալիս, խաղալիս լինեին և մի սիրած ու սիրված աղջիկ քրքջալիս լինի, երջանիկ մոռացության մեջ:

Ու այսպես ծլվլաց ու կլկլաց եղանակը, արա՜գ, ինչպես լճակի կայծկլտուք և մի վերջին ժխորով ունկնդիրներին շշմեցրեց ու նետի պես թռավ, կտրվեց:

— Ապրե՛ս, Հայանթի, ապրե՛ս, — ձայն տվին ամենքը հիացած:

— Ապրե՛ս, Հայանթի՛, — ասավ Լակըմեն` չկարողանալով ծածկել իր հիացումը և գուրգուրոտ աչքերով նայեց շառագունաց գեղեցիկ պատանուն:

— Ի՜նչ ճարպիկ ելևէջներ, չէի՜ր ասի, թե մարդ էր նվագողը, — խոսեց մինը հափշտակված:

— Հը՜մ, ճարտար նվագ էր, —ասավ բանաստեղծ Խալդունը:

— Ապրե՜ս, Հայանթի, ապրե՜ս, — կրկնեցին ամենքը միաբերան և ծաղիկներ քաղելով նետեցին նրա գիրկը:

Լուռ էր Նալը… անշա՜րժ` ինչպես գիշերվա լռանիստ ու մռայլ արձան: Ունքերը խոժոռ, զուսպ սաստը աչքերում, հիվանդ իր խորհրդավոր արվեստով` գետնին էր նայում, միշտ թևի տակ սեղմած տարօրինակ գործիքը:

Հերթը նրանն էր…

— Է՛հ, հիմի էլ թող Նալը նվագի, — կարգադրեց ծեր բանաստեղծը:

Ու մինչ Նալը կպատրաստվեր` մի շշուկ անցավ բոլորի մեջ, երբ նայեցին նրա ծիծաղելի, հողի գույն գործիքին:

— Շերեփ է, — փսփսաց մեկը ու քիչ մնաց փռթկար:

— Թիակ է, — ասավ մյուսը, — վերցնես, մարդու մեջքին թակես:

— Սպասեցե՛ք, գուցե մարդը ուզում է իր այն աղեղով բուրդ գզի, — ծիծաղեց երրորդը:

Ժպտաց մինչև անգամ Հայանթին, և չար էր այդ ժպիտը:

Միայն Լակըմեն չխոսեց: Երբ նայեց Նալի աչքերին, զգաց, որ այդ պատանու մեջ թաքնված է մի մռայլ ու աղետավոր հոգի: Եվ մի անորոշ ահ մտավ սիրտը:

Նայեց նրան և ծեր բանաստեղծը և գլուխը թեթևակի շարժեց:

Եվ նա, այդ խորհրդավոր Նալը, հանկարծ շուրջը նայեց ոգևորված, վճռական: Հանկարծ գունատվեց, կերպարանափոխվեց, և բոլորը սաստված շունչները պահեցին: Եվ նա գործիքը ծնկան, ինքը վրան կռացած ինչպես գետնահակ, լացող ուռենի` հանկարծ ջլուտ, նիհար ձեռքով քաշեց աղեղը լարերի վրայով ու սկսեց:

Տարօրինակ ձայն հանեց այդ գործիքը: Տխուր ու մաղձոտ մարդու ձայն: Ինչպես սիրտը լցված մարդ, որ հազիվ է զսպում հեկեկոցը` այնպես այդ խեղդված ձայնը ծանր ու տխուր սկսեց դողալ և հետզհետե լցվելով ուժեղացավ, ծավալվեց ու գանգատավոր շեշտով մի հարցմունք արեց, հետո զսպելով իր փղձուկը նորից սրտին ընկավ, մարեց:

Հետո — իբրև դրան պատասխան—մի ուրիշ ձայն, ավելի ուժեղ և հնչուն, սկսեց որբ ձայնով սրվել, արծարծել մի տխուր պատմություն, այնքան տխուր, որ կարծես տառապած մարդկության վեպը լիներ: Սկսեց այնպես հեծկլտալ, այնպես հոնգուր—հոնգուր լաց լինել, որ ծառերի բները լցրեց թախիծով, տրտմեցրեց ծաղիկները, սառեցրեց արևի լույսը, հորիզոնում ծավալվեց անապատների անհուն տրտմությամբ և աշխարհը դարձրեց տխո՜ւր—տխո՜ւր վշտերի հովիտ: Լուրջ էր այդ եղանակը, ինչպես մահը, և անկեղծ, ինչպես մարդուս մեջ թաքնված սիրտը: Սրտից էր, — ահա թե ինչու այնպես սաստեց ու հափշտակեց ամենքի սիրտը: Ճշմարիտ էր այդ երգը, և ամենքը տրտմած կախեցին գլուխներն ու այդպես գետնահակ մտածել սկսեցին այն մեծ տառապանքի վրա, որը գիտես, որ կա՛, ճշմարի՛տ է, ամենուրե՛ք, ամենքի՛ համար:

Ու այդպես գնա՜ց եղանակը, տաքացավ: Ու ոնց հուսահատ անապատի շուրթերից` ինչպես գերեզմանից` դուրս գար դալուկ լուսնյակը և անապատին նայեր իր մեռելի դեմքով, այնպես հանկարծ դուրս ելավ չորրորդ լարի տխուր ձայնը ու երգեց ծա՜նր, լիաձա՜յն ու տիրաբա՜ր: Ու երբ դրան խառնվեց նաև երրորդ լարը, լսվեցին այնպիսի ոռնոցներ, կարծես այդ անկենդան անապատում լցվել էին գոս տատասկներ, որ պառավ ձեռքերի պես օդում կարկամած գութ էին աղերսում: Բայց չկա՜ր գութ… Հանկարծ զայրացավ եղանակը, անցավ բարակ լարերի վրա ու սկսեց այնպես սողոսկել, հեծել, ինչպես խորշակը փչելիս լիներ, տարուբերելով այն տատասկները, որ խելացնոր շարժումներով կարծես կոծապար էին բռնել: Եվ երբեմն լսվում էին այնպիսի ճռոցներ ու լացեր, կարծես հուսահատ միայնությունը, նստած ավազների վրա, փետում էր իր գորշ մազերը:

Այնպես երգե՜ց, երգեց ու հետո մեղմելով հաշտվեց, հեռացավ ու տխո՜ւր թախիծով սրտին ընկնելով լռեց…կարծես նորից մտավ իր գերեզմանը:

Մի ծպտուն իսկ չլսվեց: Ունկնդիրները քարացած էին: Ամենքը ներշնչված այդ խոր նվագով` մռայլ հայացքները բարձրացրին դեպի Լակըմեն ու Հայանթին:

Ահա՜ թե որն է նվագը:

Ցած դրեց սրինգը պարտված Հայանթին ու նախանձախնդիր նայվածքը ահով ուղղեց Լակըմեին: Մռայլվել էր Լակըմեն: Բայց այդ մռայլը նման էր մի թեթև թուխպի, որ գալիս սքողում է գեղեցիկ մայիսյան օրը: Ճիշտ է, վախով էին լցված նրա որսորդ տեսած եղնիկի աչքերը, բայց նա բարձրացնելով այդ շողշողուն աչքերը` դեպի Հայանթին` ասավ կարծես նեղացած:

— Գնանք տուն, Հայանթի:

Տղայքը հարցական հայացքով նայեցին Լակըմեին ու չհասկացան նրա երկյուղը: Ու մինչ ամենքը շփոթված աչքերով նայում էին նրան, նա վեր կացավ ու Հայանթու հետ հեռացավ:

Երբ քիչ հեռու էին, փսփսաց.

— Ես քե՛զ եմ սիրում, Հայանթի, քե՛զ, նա այնպես տխո՜ւր է… նա ինձ վախեցնում է իր գործիքով: Նրա նվագը օձի պես մտավ սիրտս ու գալարվեց: նանք, նվագի՛ սրինգդ և նորից ուրախացրո՛ւ ինձ:

նաց նա, և մռայլ շիրմաքարի պես մնաց Նալը` հայացքը դեպի հեռացող անսիրտ ու գեղեցիկ Լակըմեն, դողդոջ ձեռքը գործիքին սեղմած:

Մնացին ունկնդիրները և ծեր բանաստեղծ Խալդունը:

— Ապրե՜ս, Նալ, — ասին նրանք, և այդ ասին մի ձայնով, որով մխիթարում են մեռելատերերին:

Տխրեց Նալը և գլուխը կախես: Հանկարծ բարձրացրեց իր գործիքը և ուզում էր քարին խփի կոտրի, բայց միայն դառնորեն օդում թափ տալով դրեց և գլուխը ափերի մեջ առած` լռեց:

Նայեց նրան ծեր բանաստեղծը` ժպտաց գորովալից աչքերով ու ծանր թափ տալով իր ալևոր գլուխն ասաց.

— Ինչո՞ւ ես ուզում կոտրել այն գործիքը, որ քեզ հետ է ծնվել և քեզ հետ պիտի մեռնի: Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համար են աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիք չկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ — ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:

նա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:

Ու տանջվի՛ր… Այո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը — այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…

Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել…

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

քղանցք —  զգեստի ներքևի ծայրը, փեշ:

աննպատակ – անիմաստ

հեգնորեն – հեգնաբան

փարթամ – շքեղ

նոճ – նոճի

լռանիստ – լուռ կերպով նստած՝ տարածված

ջլուտ – զարգացած ու պիրկ ջլեր՝ մկանունք ունեցող, մկանուտ: Ձլուտ ոտք՝ բազուկներ

գանգատ – տրտունջ, բողոք, դժգոհություն

սաստել – կարգի հրավիրել

Գութ – խիղճ

աղբրակ – փոքր աղբյուր

Նաց — նացիստ

  • Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին:

Լակըմեին գեղեցիկ և միամիտ էր, Հայանթուն երջանիկ էր, իսկ

Նալին՝ անշարժ և լուռ։

3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, նախադասություն) 

ա. սրնգի նվագի համար,

Եվ սուլոցներն այնպես առատորեն շաղ տվեց, որ կարծես աղբրի մարգարտաշար ու կլկլան կաթիլներ լինեին քարեքար թափվելիս` անտառի հստակ լռության մեջ: 

բ. ջութակի նվագի համար:

Ճշմարիտ էր այդ երգը, և ամենքը տրտմած կախեցին գլուխներն ու այդպես գետնահակ մտածել սկսեցին այն մեծ տառապանքի վրա, որը գիտես, որ կա՛, ճշմարի՛տ է, ամենուրե՛ք, ամենքի՛ համար:

4․ Ո՞ր հատվածում է արտահայտված պատմվածքի գլխավոր ասելիքը:

Նա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև: Ու տանջվի՛ր…

 5. Ո՞րն է պատմվածքի ասելիքը: 

Պատմվածքի իմաստը այն էր, որ պետք է աշխատել, թեկուզ, որ քո մոտ չի ստացվում։  

Рубрика: Ֆիզիկա-աստղագիտություն

Գերձայնային արագություն և մարմիններ

Գերձայնային արագություն են անվանում այն արագությունը, որը գերազանցում է ձայնի արագությունը։ Մարմինների համար, որոնք շարժվում են 20 °C ջերմաստիճան ունեցող չոր օդում ծովի մակարդակի բարձրության վրա, այս արագությունը մոտավորապես հավասար է 343 մ/վ կամ 1,235 կմ/ժ։ Ձայնի արագությունից ավելին քան հինգ անգամ մեծ արագությունները (Մախ 5) անվանում են հիպերձայնային։ Թռիչքները, երբ մարմնի միայն մի մասն է շրջապատված գերձայնային արագություններով շարժվող օդով, անվանում են մերձձայնային։ Սա հիմնականում վերաբերվում է Մախ 0,8-ի և Մախ 1,23-ի միջև ընկած արագությունների տիրույթին։

20-րդ դարի սկզբում «գերձայնային» բառը օգտագործվում էր որպես ածական նկարագրելու համար ձայները, որոնց հաճախությունը բարձր էր լսելի ձայնի հաճախությունից։ Այս ձայնի ժամանակակից անվանումն է «ուլտրաձայն«։

Գերձայնային մարմիններ

Ժամանակակից մարտական կործանիչներ

Օդագնացության ամերիկյան ինստիտուտի՝ այս տարվա կոնֆերանսի շրջանակում ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում ներկայացվել է գերձայնային ինքնաթիռ, որը թույլ կտա ուղևորներին Ավստրալիայից Եվրոպա տեղափոխվել ընդամենը 5 ժամում: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկյան Boeing ավիաշինական կորպորացիայի ինքնաթիռը կընթանա ժամում 6.500 կմ արագությամբ:

Ընկերությունում նշել են, որ նորույթը կօգտագործվի թե՛ ուղևորափոխադրումների, թե՛ ռազմական կարիքների համար:

Նշվում է, որ ինքնաթիռի շնորհիվ կտրուկ կնվազեցվի միջազգային չվերթների թիվը:

Այսպես, օրինակ, գերձայնային ինքնաթիռով Նյու Յորք-Լոնդոն չվերթը կտևի 2 ժամ:

«Մեզ շատ է ոգևորում գերձայնային տեխնոլոգիայի ներուժը, որը կկապի աշխարհն ավելի արագ, քան երբևէ», — ասել է ոլորտի մասնագետ Քևին Բոուքաթը:

Այս ուղղաթիռը, որին կարելի սովորել կառավարել ընդամենը 45 րոպեում:

Բերնուլի օրենք

Դպրոցական հանրագիտարան: Բերնուլիի օրենքը `որպես էներգիայի պահպանման օրենքի հետևանք Բերնուլի օրենքի կիրառություն բժշկության մեջ

Рубрика: Հայոց լեզու 9

Հայոց լեզու

1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ`

Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

Ա.Դասագիրք – դասագրքեր, հեռագիր — հեռագրեր, արոտավայր — արոտավայրեր, լրագիր — լրագրեր, ծառաբուն — ծառաբներ, մրգաջուր — մրգաջրեր, մրջնաբույն — մրջնաբներ, ծաղկեփունջ — ծաղկեփնջեր, միջնապատ — միջնապատեր

Բ.Վիպագիր — վիպագիրներ, մեծատուն — մեծատուններ, զինակիր — զինակիրներ, ժամացույց — ժամացույցներ, կողմնացույց — կողմնացույցներ, երգահան — երգահաններ, քարահատ — քարահատներ, պատմագիր — պատմագիրներ, քանդկագործ — քանդակագործներ

2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի վիճակագրերը պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները ու հողագործները: Երկրորդ տեղում գյուղական նամակատարներ են: Հաջորդը մատուցողներն ու բուժքույրներն բուժքույր են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները, հետախույզները ու  պահակները: Ամենից քիչ քայլում են նահանգապետերը ու նախարարները:

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցներն հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ շնաձկների արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

4. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:

Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև  է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտումև ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:

Рубрика: Հանրահաշիվ

Դասարանական աշխատանք

137. Արտահայտության մեջ *-ը փոխարինե՛ք միանդամով, որ ստացվի նույնություն.

ա) x3 ⋅ x5 = x8

գ) (a4)5 ⋅ (a3)4 = (a4)6 ⋅ a3 ⋅ a 5

ե) (n5)4 ⋅ n = n21

138. Արտադրյալը գրե՛ք կատարյալ տեսքի միանդամով.

ա) a3 ⋅ a2 ⋅ a7 = a12

գ) x ⋅ xy ⋅ xyz ⋅ xy ⋅ x = x5y3z

ե) 3a3 ⋅ 3a3 =9a6

139. Թիվը ներկայացրե՛ք 2​-ի կամ 5​-ի աստիճանի տեսքով.

ա) 254

55

գ) 322

25

ե) 93

32

140. Աստղանիշը փոխարինե՛ք այնպիսի միանդամով, որ ստացվի նույնություն.

ա) 4x2y ⋅ 5ax3y = 20x5y2a

գ) 2/7xy ⋅ 7x3a = 2x4ay

ե) 1/2ab2 ⋅ 4ab4 = 2a2 b6

141. Հաշվե՛ք արտահայտության արժեքը և պատասխանը վերլուծե՛ք պարզ արտադրիչների.

ա) 1000

23x53

գ) 152

32x52

142. Հաշվե՛ք հարմար եղանակով.

ա) 5 ⋅ 127 – 5 ⋅ 125 = 15850

գ) 126x – 53 x = 73x2