Ամռանը ես հանգստանում էի Սևանում։ Մի օր զբոսնելիս, ես մի փոքր շուն տեսա։ Նա շատ անօգնական էր ու թույլ։ Ես շանը տուն բերեցի։ Սկսեցի հոգ տանել ու խնամել նրան։ Շունը ընտելացավ ինձ։ Մենք միասին խաղում էինք, զբոսնում՝ այգում։ Բայց եկավ բաժանվելու ժամանակը։ Ես պետք է վերադառնայի Երևան։ Նա կարծես զգում էր, որ մենք շուտով բաժանվելու էինք։ Պառկում էր ոտքերիս մոտ ու տխուր հայացքով ինձ էր նայում։ Ես չէի կարող նրան ինձ հետ վերցնել ու շատ վատ էի զգում դրա համար։ Այդ օրը ես հասկացա, որ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։