1․Քաղաքակրթությունների առաջացումը հին արևելքում
2․ Մարդկանց կրոնական պատկերացումները
3․ Ուրարտու






Բիայնիլի-Ուրարտուն ստեղծվել է Ք․ա IX դարի կեսերին։ Արարատը ասորեստաներեն անվանվել է Ուրարտու, իսկ մեր թագավորները անվանել են՝ Բիայնիլի։
Տուշպա մայրաքաղաքը կառուցվել է Սարդուրի I-ի կողմից՝ Վանա լճի արևելյան ափի վիթխարի ժայռի լանջին։
Սալմանասար III-ը Ասորեստանի թագավորն է, որը կառավարել է (Ք․ա 859-824թթ)։ Նա իր արձանագրության մեջ հիշատակել է Պետության առաջին հայտնի թագավոր Արամունի մասին։
Սարդուրի I-ը Վանի թագավորն էր, ով կառուցել է Տուշպա մայրաքաղաքը, կարողացել է չեզոքացնել ասորեստանյան սպառնալիքը և ընդլայնել է պետության սահմաները։ Մյուս նորարարությունը սեպագրի ներմուծումն էր։ Մեզ են հասել ասորերեն լեզվով գրված Վանի թագավորություննից սեպագիր արձանագրություններ։
Իշպուինի թագավորը, ով կառավարել է Վանի թագավորությունը (Ք․ա 825-810թթ)։ Իշպուինին և Մենուան բանակը վերազինեցին պողպատե և երկաթե զենքերով, իսկ բրոնզե հանդերձանքը՝ տաճարներին։ Հաջորդ քայլը ասորերեն սեպագրերից անցումն էր և ներմուծումն էր։
Մենուա թագավորը, ով կառավարել է (Ք․ա 810-786թթ)։ Մենուան Իշպուինիի հետ բանակը վերազիննել և ասորերեն սեպագրերին անցումն ու ներմուծումն էր։
Երկաթե դարը պատմական շրջան է, որը գործիքները և զենքերը պատրաստելիս երկաթե լայն կիրառմամբ։
Սեպագիրը ամենավաղ գրային համակարգերից մեկն է, որի անունը ստացել է գրելու ձևից՝ կավի սայլիկի կամ ժայռի վրա արված սեպաձև նշաններից։
Վերափոխությունը այն է, որ հասարակական կյանքի որև է ոլորտի ոչ արմատական փոփոխություն։

Վանի թագավորությունը ստեղծվել է IX դարի կեսերին։ Վանի թագավորությունը նաև հայտնի է եղել ինչպես, Ուրարտու և Բիայնիլի։

Վանի թագավորության ժամանակ երկաթի կիրառումը վճռորոշ դարձավ։ Երկաթի հանքեր կային հատկապես երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներում։ Թագավորության զինվորները կրում էին երկաթե թրեր և երկաթե ծայրով նիզակներ։

Պետությունը հզորացնելու նպատակով Իշպուինին և Մենուան ռազմարշավներ ձեռնարկեցին տարբեր ուղղություններով։ Հյուսիսում և հարավ-արևելքում պետության սահմանները զգալիորեն ընդլայնվեցին՝ ապահովելով ոսկու և երկաթի լրացուցիչ պաշարներ։ Կառուցվեցին մի շարք ամրոցներ, որոնք ծառայում էին ինչպես պաշտպանության համար, այնպես էլ՝ հարձակման։ Փուլ առ փուլ իրագործված այս և այլ վերափոխությունների արդյունքում աստիճանաբար հավասարակշռվում են Վանի թագավորության և Ասորեստանի ուժերը։

Թագավորները իրենց բանակը ուժեղացնելու համար օգտագործել են երկաթե և պողպատե զենքր։ Դրա շնորհիվ կարողացել են հակակշռվեն իրենց հակառակորդի հետ։

Սարդուրի I-ինի իրագործած վերափոխումը ավելի լավն է, որովհետև կառուցել է Տուշպա մայրաքաղաքը, կարողացել է չեզոքացնել ասորեստանյան սպառնալիքը, ընդլայնել է պետության սահմաները և սեպագրի ներմուծումը։

Իմ երկիրը արյունացնելու համար սկզբում իմ բանակի քանակը կմեծացնեի և կուժեղացնեի։ Դրա շնորհիվ երկիրը կուժեղանար և մարդիկ կլինեին ուրախ ու ապահով։ Հարուստ մարդկիկ կարևոր իրավիճակում կնգնեին, սովորական մարդկան և վատ ապրող մարդկան համար կլիներ ամենալավ իրավիճակը աշխարհում։