1. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նոր բառերով:
Ա. Ծաղիկ, ուղի, լույս, բույր, պատ, ուլունք:
Բ. Արևածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն, զգեստապահարան:
Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ, ուղղություն, ուղղել, անուղղելի, այգեստան, գազանանոց:
2. . Տրված նախադասությունները լրացրո՛ւ:
Բառերն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ:
Բաղադրյալ բառերի բաղադրիչներ լինում են արմատներն ու ածանցները:
Միայն արմատներով, առանց ածանցի, կազմված բաղադրյալ բառերը բարդ բառերն են:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը ածանցավոր բառերն են:
Բարդածանցավոր են այն բաղադրյալ բառերը, որոնք կազմված են արմատներ և ածանցներ:
3. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:
ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:
բ) Մուտ, անք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային:
Խնդրանք – խնդիրի մեջի ի-ն դուրս է մնացել։
Ձուլածը – ձույլի յ տառը դառնում է ու։
Ջրային – ջուր բառի ու տառը սղվում է։
Ոսկեշող – ոսկի բառը ի տառը և ա հոդակապը հնչունափխվում են և դառնում են ե։
Կնամեծար – կին բառի ի տառը սղվում է։
Թթվային – թթու բառի ու տառը սղվում է։
Պիտանի – պետ բառի ե հնչունափոխվում և դառնում ի։
Տարեմուտ – տարի բառի ի հնչյունափոխվում է և դառնում ե։