Рубрика: Պատմ

Ուրարտու

Տեսաֆիլմում պատմում են Արատտա երկրի մասին, որը համարվել է փրկության երկիր։  Երկրի վրա 40 օր և 40 գիշեր ջրհեղեղ էր եղել, 150 օր անց այն նվազել էր և Նոյան տապանը նստել էր Արարատ լեռան  վրա։ Արարատը Աստվածաշնչում ներկայացվում է որպես ջրհեղեղից հետո փրկության տարածք։ Շումերական աղբյուրների Արատտան, Ասորաբաբելական աղբյուրների Ուրարտուն և Աստվածաշնչի Արարատը միևնույն երկրի՝ Հայաստանի անվանումներն են տարբեր ժողովուրդների գրավոր աղբյուրներում։ Հայկական լեռնաշխարհում երեք հզոր իշխանություններ։ Կենտրոնական և հյուսիս-արևելյան շրջաները միավորվել էին Արարատյան երկրամասի շուրջը որից ել ծագում է Ուրարտու անունը, հյուսիս-արևելքում Դիաուխի Տայք իշխանություններ, իսկ հարավում՝ վանա լճի ավազանում հզորանում էր Նաիրին, որը միավորել է Հայաստանի հարավային իշխանությունները։ Ք․ա 830-ական թվականերին Սարդուրի I-ը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա-վան մայրաքաղաքը։ Լճի ափին բարձրացող  հսկայածավալ բնակարան ժայռերի վրա նա կառուցեց բարձր պարիսպներով ու հզոր աշտարակներով  անմաչելի մի ամրոց, որի միջակված էր դառնալու, ոչ թե սովորական թագավորության, այլ աշխարհակալ մայրաքաղաք։ Ասորեստանի արձանագրություններում Սարդուրին հիշատակվում է ինչպես Ուրարտուի արքա, իսկ մայրաքաղաքի մասին հիմնադրված արձանագրություններում նա ինքն իրեն կոչում է Նաիրիի արքա։ Մայրաքաղաքի հիմնադրության արձանագրություններում Սարդուրի I-ն ներկայանում է Ասորեստանյան արքաների տիտղոսաշխարհում մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա։

Рубрика: Կենսաբանություն

Սնկերի բազմազանությունը և դերը բնության մեջ ու մարդու կյանքում

Սնկերի թագավորության հաջորդ ներկայացուցիչները ստորակարգ սնկերն են, որոնք ևս իրենց հերթին միավորվում են ստորակարգ սնկերի թագավորության մեջ: Ստորակարգ սնկերի երկու հիմնական ներկայացուցիչներն են բորբոսասնկերը և խմորասնկերը: Բորբոսասնկերը հաճախ հեշտ է հանդիպել երկար ժամանակ դրսում թողնված սննդամթերքի կամ այլ օրգանական նյութերի մնացորդների վրա` սովորական բորբոսի տեսքով: Նրանց սնկամարմինը կազմված է բարակ անգույն թելերից, որոնք ճյուղավորվելով՝ առաջացնում են բորբոս: Բազմացման շրջանում սնկամարմնից հիֆերը բարձրանում են դեպի վեր: Այդ հիֆերի գագաթին գտնվում են սպորանգիումները: Սպորանգիումներում զարգանում են սպորները: Բորբոսասնկերի շարքին է պատկանում մուկորը՝ սպիտակ բորբոսը: Այն ունի խիստ ճյուղավորված սնկամարմին՝ առանց միջնապատերի և բազմաթիվ կորիզներով: Եվս մեկ տարածված բորբոսասունկ է պենիցիլիումը՝ վրձնաբորբոսը: Նրա սնկամարմինը նույնպես կազմված է ճյուղավորված թելերից, բայց դրանք բաժանված են առանձին բջիջների, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ կորիզ: Պենիցիլը փչացող մթերքների, բանջարեղենի, խոնավ հողի վրա առաջացնում է մոխրակապույտ բորբոս: Բորբոսասնկերը բազմանում են սպորերով: Մուկորի մոտ սպորները հասունանում են սև գույնի գլխիկներում, որոնք առաջանում են թելիկների ծայրերին: Պենիցիլի մոտ սպորները զարգանում են ոչ թե գլխիկում, այլ սնկամարմնից դեպի վեր բարձրացած վրձնաձև ճյուղավորված թելերի ծայրում: Մուկորի և պենիցիլիումի հետ միասին բորբոսասնկերից են նաև ասպերգիլը, ֆուզարիումը:

Ստորակարգ սնկերի հաջորդ ներկայացուցիչներն են շաքարասնկերը կամ խմորասնկերըԽմորասնկերը ձվաձև միաբջիջ սնկեր են: Նրանք ապրում են շաքար պարունակող հեղուկներում, ինչի պատճառով կոչվում են նաև շաքարասնկեր: Խմորասնկերը շաքարը վեր են ածում սպիրտի և ածխաթթու գազի, ինչի արդյունքում ստանում են կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիա: Խմորասնկերը բազմանում են բողբոջման եղանակով: Բողբոջման գործընթացում մայրական բջջի վրա առաջանում է արտափքում, որը աստիճանաբար մեծանում է, և հասնելով մայրական բջջի չափերին՝ անջատվում է նրանից ու դառնում առանձին բջիջ: Երբեմն այդ անջատումը տեղի չի ունենում և խմորասնկերը աստիճանաբար ձևավորում են ճյուղավորված շղթայանման գաղութներ: Բացի թունավոր գլխարկավոր սնկերից, սնկերի թագավորությունը հարուստ է նաև այլ մակաբույծ ու վնասակար սնկերով: Մակաբույծ սնկերն ապրում են բույսերի, կենդանիների, մարդու օրգանիզմներում և սնվում դրանց հաշվին: Դրանցից են` մրիկասունկը, հաբեթասունկը, ժանգասունկը, մարդու և կենդանիների հիվանդություններ առաջացնող սնկերը և այլն: Մրիկ կոչվող հիվանդությունը տարածված է հացահատիկային բույսերի մոտ: Այն արտահայտվում է փոշեմրիկի կամ կարծր մրիկի ձևով: Փոշեմրիկի դեպքում հասկի բոլոր մասերը, բացի առանցքից, վեր են ածվում սև փոշու, որն իրենից ներկայացնում է սպորներ, իսկ կարծր մրիկի ժամանակ քայքայվում է միայն սերմնահատիկը, իսկ դրա արտաքին պատյանը պահպանվում է: Ժանգասունկը վարակում է հացահատիկի ցողունը և տերևները: Այն ձևավորում է դեղին, ժանգագույն կամ սև գույնի բարձիկների նման սպորների կուտակումներ, որոնք ծածկում են ֆոտոսինթեզ իրականացնող մակերեսը: Դրա պատճառով հատիկներ չեն առաջանում կամ կազմավորվում են ոչ լիարժեք: Հաբեթասնկերը աճում են ծառերի վրա՝ կեչու, հաճարենու և այլն: Սնկամարմինը տարածվում է բնափայտով, վնասում և քայքայում է այն: Ծառը վարակվում է վնասված կեղևից, ուր կարող են թափանցել սպորները: Վարակվելուց մի քանի տարի անց կեղևի վրա առաջանում է ամուր սմբակաձև պտղամարմինը, որի ստորին մասում գտնվում են խողովակներ, ուր հասունանում և զարգանում են սպորները: Բուսական մակաբույծ սնկեր են նաև կարտոֆիլի ֆիտոֆտորան, վարունգի ալրացողը, գետնամորու սպիտակ բծավորությունը: Սնկերը մեծ նշանակություն ունեն ինչպես բնության, այնպես էլ մարդու գործունեության մեջ: Նրանք մասնակցում են օրգանական նյութերի քայքայմանը և հումուսի առաջացմանը, հողագոյացմանը: Բացի այդ, սնկերը հարուստ են սպիտակուցներով և կարող են որպես սննդի աղբյուր ծառայել կենդանիների և մարդու համար: Սնկերը լայնորեն կիրառվում են մարդու կողմից գործունեության տարբեր ոլորտներում: Նրանցից ստանում են տարբեր միացություններ՝ կիտրոնաթթու, վիտամիններ, ֆերմտենտներ, հակաբիոտիկներ: Պենիցիլ բորբոսասունկը, որից առաջին անգամ ստացվել է պենիցիլին հակաբիոտիկը: Սնկերը նաև օգտագործվում են սննդարտադրության մեջ: Խմորասնկերը օգտագործվում են գարեջրի, հացի և թխվածքի պատրաստման համար: Դրանով հանդերձ սնկերն ունեն նաև բացասական նշանակություն: Դրանց մի մասը հիվանդությունների հարուցիչներ են, իսկ մյուս մասը՝ տնտեսության և կենցաղի վնասատուներ: