Рубрика: Գրականություն 9

Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին

Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր:

Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի, ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը:

Սովորեցրեք նրան խաղալ, ինչպես նաև՝  վայելել հաղթանակները: Եթե կարող եք՝  նրան հեռու պահեք նախանձից, սովորեցրեք մեղմ ծիծաղելու գաղտնիքը:  Թույլ տվեք, որպեսզի նա շուտ հասկանա, որ զոռբաներին հաճոյանալը ամենահեշտ բանն է:

Եթե կարող եք՝ սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով…Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի նա կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերի մեջ երևացող մեղուների և բլուրի կանաչ ստորոտի ծաղիկների մասին:

Երբ նա դպրոցում լինի, նրան նաև սովորեցրեք, որ շատ ավելի պատվաբեր է համբերատար տանել անհաջողությունը, քան խաբել…

Սովորեցրեք նրան վստահել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է…

Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ: Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին…

Սովորեցրեք նրան, որպեսզի լսի բոլոր մարդկանց, միայն թե սովորեցրեք նաև, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:

Եթե կարող եք՝  սովորեցրեք  ժպտալ տխրության պահերին: Սովորեցրեք նրան, որ արտասվելը ամոթ չէ: Նրան ցինիկներին ծաղրել սովորեցրեք, ինչպես նաև՝ խույս տալ մարդահաճությունից:

Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ հոգին:

Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, բայց նաև սովորեցրեք կանգնել ու պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:

Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն որակները:

Թույլ տվեք, որպեսզի նա քաջ լինի, որպեսզի դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:

Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:

Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել…Նա այնպիսի սիրուն տղուկ է՝  իմ որդին…

Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ: 

Աբրահամ Լինքոլնը եղել է ԱՄՆ-ի 16-րդ նահագահը։ Աբրահամ Լինքոլնը ծնվել է Հարդին Քաունթի քաղաքում 1809 թվականի փետրվարի 12-ին։ Լինքոլնի հայրը Թոմաս Լինքոլն էր, իսկ մայրը՝ Նենսի Լինքոլնը։ 1861 թվականի մարտի 4-ին Աբրահամ Լինքոլն դարձել է նախագահ, իսկ մահացել է 1865 թվականի ապրիլի 15-ին։ Մերի Թոդ Լինքոլնը եղել է առաջին տիկինը ԱՄՆ-ում և Աբրահամի կինը։ Աբրահամ Լինքոլնը ունեցել է չորս երեխա։

Ներկայացրեք ձեր մտորումները՝ Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: / 10 նախադասություն և ավել/։ 

Ուսուցիչը երեխաներին պետք է դաստիարակի լինել մարդ։ Մարդ նշանակում է լինել բարի, ազնիվ, ճշտախոս, ընկերասեր, հայրենասեր, ուրախանալ դիմացինի լավով։ Երեխաներին պետք է սովորեցնել հարգել մեծերին, օգնել միմյանց, լինել կրթված։ Երեխաներին պետք է սովորեցնել շատ գիրք կարդալ։  Ուսուցիչը պետք է երեխաներին սովորեցնի ինքնավստահ լինել, հավատալ սեփական ուժերին։ Ուսուցիչը պետք է խրախուսի, որպեսզի երեխաներն ավելի ոգևորված սովորեն։ Ուսուցիչը պետք է սովորեցնի լինել ազնիվ, նույնիսկ եթե սխալ է։ Ուսուցիչը պետք է լինի սովորողի երկրորդ ծնողը։ Ուսուցիչը պետք է լինի հոգեբան։ Այդպիսին պետք է լինի ուսուցիչը։

Рубрика: Հայոց լեզու 9

Իմ աշխարհը

Իմ կարծիքով մարդը ունի երկու աշխարհ՝ արտաքին և ներքին։ Արտաքին աշխարհում նա ծնվում է, ապրում ու արարում։ Այս աշխարհում բազմաթիվ մարդիկ կան ու շատ երևույթներ, իրադարձություններ են կատարվում։ Մարդը կամա, թե ակամա դառնում է դրանց վկան կամ մասնակիցը։ Իսկ ներքին աշխարհում, նա մենակ է իր հույզերի ու ապրումների հետ։ Այստեղ ինքն է որոշողը և կատարող։ Իմ ներքին աշխարհը գունեղ է ու գեղեցիկ։ Այստեղ ինձ շրջապատում են բարությունը, վառ գույները, հաճելի երաժշտությունը։ Բոլորը երջանիկ են ու բարի։ Ես շատ կցանկանայի, որ իմ արտաքին և ներքին աշխարհները լինեն ներդաշնակ ու մի քիչ միանման։