Рубрика: Ֆիզիկա-աստղագիտություն

Ինչն է օգնում թռչուններին թռչելիս, ինչի շնորհիվ են նրանք և ինքնաթիռները թռչում? Ինչու են թռչունները թռչում չնայած երկրի ձգողությանը (գրավիտացիային):

Նրանց աջակցում է օդը։ Ձգողության ուժին, որը թռչնին ցած է քաշում, հակադարձում է վերամբարձ ուժը: Դա տեղի է ունենում, երբ քամին հարվածում է թռչնի թևին: Իրականում, գրեթե բոլորը զգացել են այս ուժը: Այն պահին, երբ դուք ձեռքը դուրս եք հանում մեքենայի կամ գնացքի պատուհանից և քամու տակ եք դնում, այս ուժը բացում կամ բարձրացնում է ձեր ափերը: Գրեթե նույնը տեղի է ունենում թռչնի թևի հետ, բայց շատ ավելի ակտիվ, քանի որ թեւն ավելի մեծ է։ Այն ուժը, որը թռչունին առաջ է տանում, կոչվում է քարշի ուժ և հակադրվում է այն ճակատյին դիմադրությամբ:

Իհարկե, թռչուններին  հարկավոր չէ անպայման սպասել քամի լինի, որպեսզի նրանք կարողանան թռչել: Նրանք իրենց թևերի շարժումներով ստեղծում են օդի հոսք, որը բարձրացնում է դրանք։ Այս փեղկերը հատկապես կարևոր են թռիչքի ժամանակ, քանի որ այդ դեպքում թռչունը կարող է պարզապես օդապարիկի պես սահել՝ ճիշտ բռնելով քամին բարձրության վրա:

Իհարկե, ձգողականությունը դեռևս հեշտ չէ հաղթահարել, ուստի թռչուններն օգտագործում են բոլոր հնարավորությունները քաշը նվազեցնելու համար, ինչը նշանակում է, որ նրանք կարող են հեշտացնել իրենց թռիչքը: Ուստի նրանց ոսկորները սնամեջ են և լցված օդով, ունեն կարճ աղիքներ, որոնց մեջ սնունդը երկար չի մնում և նույնիսկ ատամներ չունեն։

Կարող եք դիտել նաև թռչունների թռիչքի մասին հետաքրքիր տեսանյութը:

Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100մմ-ով: Յուրաքանչյուր 1կմ բարձրանալիս ջերմաստիճանը նվազում է 6 աստիճանով:

Օրինակ՝ եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360մմ (760մմ – 4 x 100մմ = 360մմ):

Մթնոլորտային ճնշումը փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն ընդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումը նվազում է:

Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան ճնշումը ցածր է, և հակառակը:

Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասա­րաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր:

Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր (կազմված է հունարեն իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):

Ամպեր: Մթնոլորտային տեղումներ: Կայծակ: Օզոն, օզոնի շերտ: Ստրատոսֆրա: Մեզոսֆերա: Արծաթափայլ ամպեր: Մթնոլորտի շերտերը:

Անցյալ անգամ մենք ուսումնասիրեցինք և վերհիշեցիք շարժումը: Իմացանք թե ինչ բան է շարժում? Դա ինչ որ մի նյութական մարմնի տեղափոխությունն է ժամանակի ընթացքում, տարածության մեջ: Այսինքն, այլ մարմինների նկատմամբ նրա դիրքը ժամանակի ընթացքում փոփոխվում է: Եվ ինչ հասկացանք…

Որ ուրեմն այստեղ շատ կարևոր են հետևյալ 3 գաղափարները՝

տարածություն, ժամանակ և նյութ.

Առանց այս 3 հիմնասյուների ոչինչ լինել չի կարող, հետևաբար և շարժում լինել չի կարող: Այսինքն՝ Տարածությունը, ժամանակը և նյութը կարելի է ասել, որ դրանք ամեն բանի գոյության հիմքն են հանդիսանում: Եվ եթե դրանցից որևէ մեկը չկա ուրեմն մնացածն էլ, ինչպես նաև շարժումը գոյություն ունենալ չեն կարող: 

Հետո հասկացանք որ այս 3 հասկացությունները հիմնված են նյութի և նրանց հատկությունների վրա և եթե մենք այդ հատկությունները ուսումնասիրենք կիմանանք, թե շարժումնինչ օրենքներով է լինում ընդհանրապես: Եվ սկսեցինք ուսումնասիրել տարածության և ժամանակի հատկությունները: Ասացինք, որ ժամանակը համասեռ է, այսինքն, չկա մի այնպիսի պահ բնության մեջ, որն առանձնահատուկ է մյուսների համար: Այսինքն, եթե ժամանակի որևէ պահին ուսումնասիրենք բնության երևույթները հետո կպարզենք, որ այդտեղ բնության օրենքները այլ են, քան մյուս պահերին, այդպիսի բան գոյություն չունի: որ  պահին էլ ուսումնասիրենք դրանք բոլորը նույն օրենքները կլինեն և կգործեն միևնույն ձևով: Իհարկե, մենք տարբեր իրավիճակներ և պրոցեսներ կգործեն, որոնք կուսումնասիրենք, սա կարևոր է չշփոթել, բայց թե ինչը ինչի հետ է կապված և որ օրինաչափություններով է գործում, այդ օրենքները կլինեն նույնը: Տարածությունը նույնպես համասեռ է: Այսինքն չկա որևէ կետ տարածության մեջ, որն առանձնահատուկ է: Նաև իմացանք, որ տարածությունը իզոտրոպ է, այսինքն չկա հատուկ ուղղություն տարածության մեջ: Եվ դրանց հետ կապված, ինչ որ բաներ պահպանվում են: 

Рубрика: Գրականություն 9

Երաժշտության դերը մարդու կյանքում

Երաժշտությունը մարդու կյանքում մեծ դեր ունի։ Նա մարդուն ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում։ Երաժշտության միջոցով մարդը կարողանում է արտահայտել իր զգացմունքներն ու ապրուները, ճաշակ է զարգացնում։ Թե՛ տխուր, թե՛ ուրախ պահին երաժշտությունը մեր հետ է։ Տխուր պահին սփոփել է,  իսկ ուրախ պահին խինդ ու ուրախություն է լցնում մարդու սրտին ու հոգին։ Դեռ մանկուց երեխան պետք է լսի ու սիրի մաքուր երաժտություն։ Լսի այդպիսի երգեր, որոնք երկար տարիների կյանք։ Մենք այդ գանձերից շատ ունենք։