



Նախապատմությունը կամ նախնական պատմությունը սկսվում է մինչգրային ժամանակաշրջանից (մոտ 2,6 միլիոն տարի առաջ) և ձգվում է մինչև ամենավաղ գրային համակարգերի հայտնվելը (մոտ 5000 տարի առաջ)։
Հոմո էրեկտիուս կամ ուղղաձիգ մարդը առաջացել է մոտ 1,5 միլիոն տարի առաջ։ Հոմո էրեկտիուսը օգտագործել է կրակ և այլ գործիքներ։
Գիտնականների խոսքերով նեանդերթալցիները համարվում են հոմո սապիենսի ենթատեսակը։ Նրանք առաջացել են մոտ 150000-130000 տարի առաջ և վերացել են 30000 տարի առաջ։
Հոմո սապիենսը կամ բանական մարդ։ Հոմո սապիենսը այսօրվա մարդը, որը քայլում է երկու ոտքով առաջացել է 160000-70000 տարի առաջ։
Գաղթը այն է, երբ մարդը մի երկրից մյուս երկիր է տեղափոխվում։
Տեխնոլոգիան գիտելիքներ և գործիքներ են, որոնք մարդիկ օգտագործում են իրենց կյանքը բարելավելու համար։
Տոհմը արյունակիցներից կազմված մարդկանց խումբ է։
Քարի դարը մարդկության պատմության ամենահին դարաշրջանն է, որում օգտագործում էին հիմնականում քարե գործիքներ։
Հին քարի դար կամ հին հունարեն պալեոլիթը առաջացել է 2,6 միլիոն տարի առաջ և վերացել է մ․թ․ա 12000 թվականին։
Միջին քարի դար հին հունարեն մեզոլիթը եղել է 12-րդ հազարամյակից մինջև 10-րդ հազարամյակը։
Նոր քարի դարը հին հունարեն նեոլիթը եղելլ է 10-րդ հազարամյակից մինջև 5-րդ հազարամյակը։

Քանի որ մարդկության նախապատմության վերաբերյալ նյութեր չկան, պատմաբանները դիմում են հնագիտության և կենսաբանության (գենետիկայի) օգնությանը։

Հին քարի դարում մարդիկ սկսել են պատրաստել գործիքներ, ընտելացնել կենդանիներին և կրակ օգտագործել։ Ամենաառաջին գործիքները պատրաստվել են քարից, դրա համար էլ այդ դարաշրջանը անվանել են հին քարի դար։

Նեանդերթալցիները և հոմո սապիենսները տարբերվում էին մյուս նախամարդկանցից նրանով, որ նրանք ունեին իրենց լեզուն և նրանք ավելի զարգացած էին։

Որովհետև կրակն օգտագործելով կարող էին սնունդ պատրաստել, տաքանալ։

Տարբեր գործիքներ և գիտելիքներ օգտագործելով մարդիկ բարելավում էին իրենց կյանքը։

Հայաստանը գտնվում էր Եվրոպայի և Արևմտյան Ասիայի բանուկ խաչմերուկում, որտեղից էլ սկիզբ են առել Եվրոպայի և Ասիայի բնակեցումները։


