Ինչո՞ւ ենք ուսումնասիրում պատմությունը:
Որ իմանանք մեր հայրենիքի, աշխարհի և մարդկության զարգացման պատմությունը։ Պատմության իմացությունը նախ կարևոր է սեփական անցյալը իմանալու համար։
Ի՞նչ է պատմությունը:
Պատումթյունը ուսումնասիրում է մարդկության անցյալը մինչև մեր օրերը։ Նրա միջոցով մենք պատկերացնում ենք, թե ինչ է կատարվել մարդկության և աշխարհի հետ, ինչպիսի զարգացում է ունեցել մարդկությունը, իմանում ենք անհետացած պետությունների և ազգերի մասին։Մինչ օրս բոլորը կարծում են, որ պատումթյունը առարկա է, որը ուսումնասիրում է հին պատմությունը, բայց այդպես չէ։
Ինչպե՞ս ենք ուսումնասիրում պատմությունը:
Պատմության մասին իմանում ենք ուսումնասիրելով սեպագրերը, հին աշխարհի պատմիչների և ժամանակագից հեղինակների գործերից։
Ի՞նչ է ժամանակագրությունը:
Ժամանակագրություն գիտությունը փաստում է իրադարձությունները՝ ըստ իրենց ծագման հերթականության։