Մարդիկ տարբեր կերպ են հասկանում ազատ լինելու վիճակը։ Ոմանք մտածում են, որ իրենք պետք է պառկեն մեջքի վրա, երկնքի աստղերը հաշվեն, իսկ ուրիշները աշխատեն ու իրենց պահեն։ Ուզում են վայելել ուրիշի աշխատանքի արդյունքը։ Ո՛չ։ Հազար անգամ ո՛չ։ Ազատ լինել նշանակում է ազատ ստեղծագործել, արարել, մտածել, ոչ մեկից, ոչինչից կախված չլինել։ Արվեստագետը ինքը ընտրի իրեն հետաքրքրող թեման, շինարարը իր նախագծով կառուցի։ Մտածողը պետք է իր մտքերը արտահայտի, ոչ թե կրկնի ուրիշի պարտադրանքը։ Ազատ պետք է լինել և հոգեպես և ֆիզիկապես։ Ազատ լինել չի նշանակում անգործության մատնվել։