1. Բացատրիր, թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):
Որովհետև բոլոր բառերը միավանկ են այդ պատճառով գրվում է են մասնիկով
Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:
2.Երկու խմբի գոյականները նախ վանկատի՛ր, հետո դրանց հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:
Օրինակ՝
ար — կըղ, նը — կար,
արկղ — արկղեր, նկար — նկարներ:
Ա. Վա – գըր, Վագր — վագրեր, աս-տըղ, աստղ — աստղեր սա-նըր, ան-գըղ, անգղ — անգղեր կայ-սըր, կայսր — կայսրեր զե-բըր, զեբր – զեբրեր:
Բ. Խըր-ճիթ, խրճիթ – խրճիթներ, ձըկ-նիկ, ձկնիկ – ձկնիկներ, դըպ-րոց, դպրոց – դպրոցներ, գըր-իչ, գրիչ – գրիչներ, կը-ռիվ, կռիվ – կռիվներ, գը-լուխ, գլուխ — գլուխներ տը-ղա, տղա – տղաներ, կը-րակ, կրակ — կրակներ:
Ա խմբում ը տառը լսվում և գրվում է վերջում:
Բ խմբում ը տառը լսվում և գրվում է սկզբում:
3. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:
Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:
Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց:
Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է:
Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց:
Միայն անգղերը էին սավառնում այդ բերդի վրա:
Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:
Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով: