Рубрика: Հորինուկ

Տնային աշխատանք

1203. Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև տասնորդականները.

ա) 0,1 ⋅ (81,34 + 6,73) = 8,8

բ) 5,6 ⋅ (7,4 – 3,9) = 19,6

գ) (3,4 + 2,01) ⋅ 1,2 = 6,5

դ) (9,4 – 8,7) ⋅ 1,4 = 1

ե) (8,5 + 6,12) ⋅ 2,3 = 33,6

զ) (12,1 – 5,73) ⋅ 0,1 = 0,6

1204. Թվերը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները, ապա կատարե՛ք հաշվումները.

ա) 2,9519 + 0,24159 = 3,19

բ) 24,35907 – 14,4346 = 9,93

գ) 43,927 ⋅ 0,00609 = 0,4393

դ) 11,4444 : 3,52222 = 3,25

ե) 3,509 ⋅ (0,7654 – 0,333) = 1,5444

զ) (17,6249 – 2,6951) : 3,729 = 4,002

1205. Կատարե՛ք հաշվումները` թվերը նախապես կլորացնելով մինչև տասնորդականները, ինչպես նաև առանց կլորացնելու, ապա համեմատե՛ք ստացված արդյունքները.

ա) (3,26 + 2,045) ⋅ (0,376 – 0,18)  

(3,3 + 2) ⋅ (0,4 – 0,2)=1,06

(3,26 + 2,045) ⋅ (0,376 – 0,18)=1,03978

1,06 > 1,03978

բ) (13,99 – 1,95) : (1,58 + 1,43)=

(14 – 2) : (1,6 + 1,4)=4

(13,99 – 1,95) : (1,58 + 1,43)=4

4=4                                                    

գ) 4,026 ⋅ 3,828 + 2,106 ⋅ 0,99

4 ⋅ 3,8 + 2,1 ⋅ 1=17,3

4,026 ⋅ 3,828 + 2,106 ⋅ 0,99=17,496468

17,3 < 17,496468

դ) 10,54 : 21,08 – 0,048 : 0,48

10,5 : 21,1 – 0,05 : 0,5=0,49763033

10,54 : 21,08 – 0,048 : 0,48=0,4

0,49763033 > 0,4

1206. Կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները և համեմատե՛ք թվերը.

ա) 0,136 և 0,144

0,14 < 0,144

բ) 2,254 և 2,256

2,25 < 2,26

գ) 3,769154 և 3,767002

3,77 = 3,77

դ) 12,129 և 12,131

12,13 = 12,13

ե) 7,9951 և 8,0049

8= 8

զ) 0,009 և 0,001

0,01 > 0

1219. Հետևյալ թվերը դասավորե՛ք աճման կարգով.

20-ի 7 %-ը, 15-ի 8 %-ը, 90-ի 3 %-ը, 100-ի 5 %-ը։

1.2, 1,4, 2.7, 5

1220. Գծե՛ք մի քառանկյուն, որի անկյուններից երկուսը բութ լինեն։

Рубрика: Русский язык

Урок 36

1.Запиши глаголы в неопределённой форме.

Ставят = поставят

Везёт = пояезет

Бегают = побегают

Цветёт = подцветет

Плачет = поплачет

Несёт = понесет

Пахнет = запахнет

Завтракает = позавтракает

Бредёт = побредет

Делаете = поделаете

Знакомят = познакомят

Разгребёт = поразгребет

Вешаем = повешаем

Плетём = подплетем

Трясёт = потрясет

Мокнут = замокнут

Квакают = поквакают

2. Данные словосочетание замените глаголами неопределённой формы.

Оказывать помощь = помочь

Очищать пол от сора = чистить

Вести наблюдения = наблюдать

Давать совет = советовать

принять решение-решить

нести службу-служить

отправиться в путешествие-путешествовать

3. Подберите к глаголам синонимы. Запишите глаголы в неопределённой форме.

Строят — строить,

изумить — поразить,  

шумит — шуметь, кричать,

просил — просить,

бить — колотить

наблюдают — наблюдать, смотреть, замечать

охраняет — охранять, беречь, оберегать

поймают — поймать, схватить

фантазирует — фантазировать, мечтать, воображать

плакать — хныкать, рыдать

сказать — произнести, промолвить

гореть — пылать

блестел — блестеть, сверкать

идёт — идти, ходить

превозносить — хвалить

стережёт — стеречь, охранять.

4.Заменитте фразеологизмы глаголами неопределённой формы.

бить баклуши — бездельничать
вешать нос — расстроиться, огорчиться
литать в облаках  — мечтать
задать головоломку — загадывать
зарубить  на носу — запомнить
ждать у моря погоды — бездействовать
дать слово — пообещать
дрожать как осиновый лист — бояться
писать как курица лапой — неразборчиво писать
ходить на голове —  дурачиться, шалить
считать ворон — отвлекаться
держать в голове — запомнить
клевать носом — засыпать
наговорить с три короба — наврать
держать язык за зубами — молчать
задать баню — отругать, бранить


5.Напишите глаголы в настоящем, будущем и прошедшем времени.

Наст.Прошед.Будущее
БегаюбегалБуду бегать
ТрогаюТрогалБуду трогать

Бегать, трогать.

6.Определите вид и время глаголов.(совершенный ,несовершенный )

Речушка замёрзла.

совершенный

На быстрине над полыньёй поднимается пар.

несовершенный

Речка дышит.

совершенный

От её холодного дыхания вырастут на закраинах льда белые венчики цветов.

несовершенный

Рубрика: Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:

Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ լողափերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:

Խորտակված սուզանավների անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:

Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:

Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրերով՝  տորթը զարդարեց:

Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ծովախորշերի երկարությամբ:

2. Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

Կան ջրային խուզարկուներ («խուզարկու»), որոնք (որ) ծովերում (ծով) ու օվկյանոսներում (օվկիանոս) գանձեր (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային հաջողություններ (հաջողություն): Վագներն իր ընկերների (ընկեր) հետ Ֆլորիդայի ափի (ափ) մոտ խորտակված իսպանական նավում (նավ) ավելի քան միլիոն դոլար արժեքով (արժեք), գանձ (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ թիվ (թիվ) են կազմում այնպիսի որոնողները (որոնող), որոնք (որ) չեն կարողանում նույնիսկ որոնել (որոնում), ծախսերը (ծախս) փակել:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Բնակչություն, զորք, երամ:

Մի երկրի բոլոր զինվորները, միասին թռչող թռչուններր, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները:

Մի երկրի բոլոր զորքը, միասին թռչող երամը, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակչությունը:

Рубрика: Հայոց լեզու 9

Մեկ գիշեր անտառում

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։

Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։

Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։

Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։

Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։

Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։

Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։

Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.

— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։

Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։

Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։

Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։

Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։

Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։

— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։

Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։

— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։

Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.

— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…

«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։

Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.

— Հա՜, հա՜, հա՜…

Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։

Վախից հրեցի Վանուն.

— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..

Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։

— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…

Վանին քմծիծաղ տվեց.

— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։

— Ի՞նչ գիտես։

— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…

— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…

— Բա, իհարկե։ Քնի, քնի…

Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։

Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։

Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։

Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։

Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…

Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…

Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։

Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։

Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։

— Արի, արի, — կանչեցի բարձր։

Իմ ձայնից Վանին զարթնեց։

— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։

— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։

Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։

— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…

Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։

Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…

Ուրեմն շա՜տ հեռացան…

Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…

Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.

— Էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.

— Հեեե՜…

Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։

Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.

— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Ոչ մի պատասխան։

Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։

— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։

Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…

Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…

Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։

Հեղինակ՝ Ստեփան Զորյան

Աղբյուրը  

Պատասխանել հարցերին

Ի՞նչ իմացար անտառի մասին, որ չգիտեիր:

Ես չգիտեի, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում։

Եթե դուք լինեիք տղայի փոխարեն ի՞նչ կզգայիք և ինչպես կվերաբերվեիք ձեր ընկերներին:

Եթե ունենայի նման լավ ընկերներ, ես էլ իրենց լավ կվերաբերվեի։

  1. Ո՞րն էր պատմվածքի ամենահետաքրքիր հատվածը: 

Այն, որ բուն երեխայի նման լաց է լինում և մեծի նման ծիծաղում։

2. Ի՞նչ խորհուրդ կտայիր տղաներին: 

Ես խորհուրդ կտայի տղաներին, որ միշտ մնան հավատարիմ ընկերներ:

Рубрика: Հայոց լեզու 9

Կարդալ բայը չի սիրում հրամայական

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենանք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:


—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 

Բնավ – բոլորովին

Կենսակերպ – ապրելակերպ

  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 

Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Այս մտքի իմաստն այն է, որ կարդալու համար հատուկ ժամանակ պետք չէ, այն ինչպես սերը, միշտ պետք է յուրաքանչյուրիս կյանքում լինի: Երջանիկ է այն մարդը, ով ընթերցում է:

  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 

Ես եզրակացության եկա, որ ընթերցանությունը կյանքում շատ պետք է գալու, որովհետև գորք չկարդալով մարդը չի կարողանա խոսել և չի կարողանա իր մտքերը արտահայտել:

  • Բացատրի՛ր վենագիրը: 

Վերնագրի իմաստն այն է, որ ոչ մեկի չես կարող հրամայել, որ կարդա: Մարդն ինքը պետք է ցանկություն ունենա կարդալու:

Рубрика: Հայոց լեզու 9

Ազատ լինել չի նշանակում անգործության մատնվել

Մարդիկ տարբեր կերպ են հասկանում ազատ լինելու վիճակը։ Ոմանք մտածում են, որ իրենք պետք է պառկեն մեջքի վրա, երկնքի աստղերը հաշվեն, իսկ ուրիշները աշխատեն ու իրենց պահեն։ Ուզում են վայելել ուրիշի աշխատանքի արդյունքը։ Ո՛չ։ Հազար անգամ ո՛չ։ Ազատ լինել նշանակում է ազատ ստեղծագործել, արարել, մտածել, ոչ մեկից, ոչինչից կախված չլինել։ Արվեստագետը ինքը ընտրի իրեն հետաքրքրող թեման, շինարարը իր նախագծով կառուցի։ Մտածողը պետք է իր մտքերը արտահայտի, ոչ թե կրկնի ուրիշի պարտադրանքը։ Ազատ պետք է լինել և հոգեպես և ֆիզիկապես։ Ազատ լինել չի նշանակում անգործության մատնվել։

Рубрика: Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

1. Բացատրիր, թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):

Որովհետև բոլոր բառերը միավանկ են այդ պատճառով գրվում է են մասնիկով

Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:

2.Երկու խմբի գոյականները նախ վանկատի՛ր, հետո դրանց հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:

Օրինակ՝

ար — կըղ, նը — կար,

արկղ — արկղեր, նկար — նկարներ:

Ա. Վա – գըր, Վագր — վագրեր, աս-տըղ, աստղ — աստղեր սա-նըր, ան-գըղ, անգղ — անգղեր կայ-սըր, կայսր — կայսրեր զե-բըր, զեբր – զեբրեր:

Բ. Խըր-ճիթ, խրճիթ – խրճիթներ,  ձըկ-նիկ, ձկնիկ – ձկնիկներ, դըպ-րոց, դպրոց – դպրոցներ, գըր-իչ, գրիչ – գրիչներ, կը-ռիվ, կռիվ – կռիվներ, գը-լուխ, գլուխ — գլուխներ տը-ղա, տղա – տղաներ, կը-րակ, կրակ — կրակներ:

Ա խմբում ը տառը լսվում և գրվում է վերջում:

Բ խմբում ը տառը լսվում և գրվում է սկզբում:

3. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:

Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց:

Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է:

Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց:

Միայն անգղերը էին սավառնում այդ բերդի վրա:

Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:

Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

Рубрика: Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

1. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած = գառն — արած,

բեռնակիր = բեռն — ա — կիր,

մատնել = մատն — ել:

Գառնուկ = գառն — ուկ 

Բեռնել = բեռն — ել 

Դռնակ = դռն — ակ

Թոռնիկ = թոռն — իկ

Լեռնային = լեռն — ային

Ծոռնիկ = ծոռն — իկ

Հարսնուկ = հարսն — ուկ

Մատնոց = մատն — ոց

Ողնաշար = ողն – ա — շար

Ձկնկիթ = ձկն — կիթ

Ոտնաման = ոտն — աման

Մկնդեղ = մկն — դեղ

2. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռ = բեռներ 

Գառ = գառներ

Դուռ = դռներ

Եզ = եզներ

Թոռ = թոռներ

Լեռ — լեռներ

Ծոռ = ծոռներ

Հարս = հարսներ

Ձուկ = ձկներ

Մատ = մատներ

Մուկ = մկներ

Նուռ = նռներ

Այս բոլոր գոյականները հոգնակի են դառնում ներ մասնիկով

3. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի վերջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Հեռագիր = հեռու – ա – գիր

Հարթավայր = հարթ — ա – վայր

Լրագիր = լուր – ա – գիր

Գետաձի = գետ – ա – ձի

Մեծատառ = մեծ – ա – տառ

Նստատեղ = նստել – ա – տեղ

Առագաստանավ = առագաստ – ա – նավ

Բոլոր բառերի վերջին բաղադրիչները գոյականներ են:

1. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛րԲոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած = գառն — արած,

բեռնակիր = բեռն — ա — կիր,

մատնել = մատն — ել:

 

Գառնուկ = գառն — ուկ 

Բեռնել = բեռն — ել 

Դռնակ = դռն — ակ

Թոռնիկ = թոռն — իկ

Լեռնային = լեռն — ային

Ծոռնիկ = ծոռն — իկ

Հարսնուկ = հարսն — ուկ

Մատնոց = մատն — ոց

Ողնաշար = ողն – ա — շար

Ձկնկիթ = ձկն — կիթ

Ոտնաման = ոտն — աման

Մկնդեղ = մկն — դեղ

2. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրուՈ՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

 

Բեռ = բեռներ 

Գառ = գառներ

Դուռ = դռներ

Եզ = եզներ

Թոռ = թոռներ

Լեռ — լեռներ

Ծոռ = ծոռներ

Հարս = հարսներ

Ձուկ = ձկներ

Մատ = մատներ

Մուկ = մկներ

Նուռ = նռներ

Այս բոլոր գոյականները հոգնակի են դառնում ներ մասնիկով

3. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛րԲոլոր բառերի վերջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Հեռագիր = հեռու – ա – գիր

Հարթավայր = հարթ — ա – վայր

Լրագիր = լուր – ա – գիր

Գետաձի = գետ – ա – ձի

Մեծատառ = մեծ – ա – տառ

Նստատեղ = նստել – ա – տեղ

Առագաստանավ = առագաստ – ա – նավ

Բոլոր բառերի վերջին բաղադրիչները գոյականներ են:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

1156. Կատարե՛ք գործողությունները և համեմատե՛ք արդյունքները.

ա) 3,76 ⋅ 0,1 և 10,26 ⋅ 0,03,

0,376 < 30,78

բ) 5,71 ⋅ 23 և 2,8 ⋅ 45

131,33>126

գ) 1,92 ⋅ 8,4 և 17,5 ⋅ 0,8

16,128>14

դ) 4,25 ⋅ 11,1 և 56,8 ⋅ 0,2,

47,175>11,36

ե) 0,705 ⋅ 9,43 և 8,99 ⋅ 0,77

6,64815<6,9223

զ) 0,006 ⋅ 1000 և 100 ⋅ 0,083

6<8,3

1157. Կատարե՛ք բազմապատկում.

ա) (6,4 ⋅ 0,5) ⋅ 0,2

0,640

բ) 8,1 ⋅ (10,1 ⋅ 0,93),

76,0833

գ) (15,2 ⋅ 6) ⋅ 8,7

793,44

դ) 9,8 ⋅ 6,5 ⋅ 4,3

273,91

ե) 5 ⋅ 9,8 ⋅ 0,2

9,8

զ) 36,2 ⋅ 10 ⋅ 8,5

3077

1158. Կատարե՛ք բազմապատկում.

ա) 7,31 ⋅ 2,06

15,0586

բ) 0,1 ⋅ 4,767

0,4767

գ) (–5,32) ⋅ (–2,2)

11,704

դ) 20,02 ⋅ (–11,99)

-240,0398

ե) (–34,8) ⋅ (–0,348)

12,1104

զ) 12,12 ⋅ 10,01

-121,3212

1164. Գրե՛ք այն բոլոր կանոնավոր կոտորակները, որոնց հայտարարները միանիշ թվեր են:

2/1, 3/2, 4/3, 5/4, 6/5, 7/6, 8/7, 9/8

1167. Փռված անկյան մեջ նրա գագաթից ճառագայթ է տարված այնպես, որ ստացված երկու անկյուններից մեկը 30o ‐ով մեծ է մյուսից։ Ի՞նչ չափեր ունեն այդ անկյունները։

Լուծում 1

  1. 180:2+(30:2)=105
  2. 180:2-(30:2)=75

Լուծում 2

  1. (180-30):2=75
  2. 75+30=105

1168. Քառակուսու պարագիծը 240 սմ է։ Գտե՛ք նրա մակերեսը։

Լուծում

  1. 240:4=60
  2. 60×60=3600

1169. Երկու քաղաքների միջև եղած ճանապարհը մեքենան կարող է անցնել 5 ժամում, եթե ընթանա 80 կմ/ժ արագությամբ։ Սակայն մեքենան ճանապարհի առաջին կեսն անցել է 100 կմ/ժ արագությամբ, երկրորդը` 50 կմ/ժ։ Ինչքա՞ն ժամանակում է մեքենան անցել ամբողջ ճանապարհը։

Լուծում

80×5=4002) 400:2:100=23) 400:2:50=44) 2+4=6

1170. Շոգենավն առաջին օրն անցավ ամբողջ ճանապարհի 1/7‐ը, իսկ երկրորդ օրը՝ 2/7‐ը։ Ճանապարհի ո՞ր մասը մնաց անցնելու։

Լուծում

  1. 7-(2+1)=4
Рубрика: Մաթեմատիկա

Դասարանական առաջադրանքներ՝ 1148-ա,գ,ե; 1150-ա,գ,ե,; 1152-ա,գ,ե; 1159; 1161; 1163-ա,գ Լրացուցիչ առաջադրանքներ՝1148-բ,դ,զ; 1150-բ,դ,զ; 1152-բ,դ,զ; 1160; 1162; 1163-բ,դ,զ

1148. Կատարե՛ք բազմապատկում.

ա) 3,81 ⋅ 2,95=11,2395

բ) 16,387 ⋅ 0,29=4,75223

գ) 0,782 ⋅ 0,55=0,4301

դ) 17,32 ⋅ 896,1=15520,452

ե) 1,11 ⋅ 0,32=0,3552

զ) 0,92 ⋅ 10,03=9,2276

1150. Կատարե՛ք բազմապատկում.

ա) 6,251 ⋅ 7=43,757

բ) 0,302 ⋅ 5=1,51

գ) 18,11 ⋅ 30=543,3

դ) 14,55 ⋅ 2=29,1

ե) 0,04 ⋅ 85=3,4

զ) 6,37 ⋅ 9=57,33

1152. Կատարե՛ք բազմապատկում.

ա) 12 ⋅ 0,36=4,32

բ) 200 ⋅ 1,25=250

գ) 5 ⋅ 66,99=334,95

դ) 4 ⋅ 2,575=10,3

ե) 77 ⋅ 0,98=75,46

զ) 134 ⋅ 1,73=231,82

1159. Գտե՛ք իրար հաջորդող այն երկու բնական թվերը, որոնց գումարը հավասար է 43‐ի։

21, 22

1160. Գտե՛ք 17‐ի բազմապատիկ բոլոր երկնիշ թվերը։

17, 34, 51, 68, 85

1161. Ո՞րն է այն ամենամեծ բնական թիվը, որին բաժանվում են 48 և 64 թվերը։

16

1162. Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.

ա) 4 ⋅ 17 ⋅ 5=340

բ) 6 ⋅ 39 ⋅ 5=ա170

գ) 4 ⋅ 8 ⋅ 5=160

դ) 25 ⋅ 19 ⋅ 8=3800

1163. Արտահայտե՛ք կիլոգրամներով.

ա) 7 կգ 344 գ

7,344 կգ

բ) 13 կգ 45 գ,

13,45 կգ

գ) 1 կգ 600 գ,

1,6 կգ

դ) 4 ց 15 կգ 23 գ,

415,25 կգ

ե) 10 ց 75 կգ 110 գ

175,110

զ) 188 գ։

0,188 կգ