Ամանորը, խորհրդանշում է նոր, գալիք տարվա գալուստը։ Ասում են, որ ինչպես դիմավորում ես այն, անպես էլ անցնում է տարին։ Դրա համար մարդիկ մեծ շուքով և ուրախությամբ են դիմավորում ամանորը։ Ես շատ եմ սիրում, երբ գեղեցիկ զարդարում են տունը և ամբողջ ընտանիքը հավաքվում է մեծ սեղանի շուրջը։ Ընտանեկան այս ուրախ հավաքույթը ինձ համար շատ կարևոր է։ Այն նշանակում է, որ ընտանիքը միասնական է, և այստեղ իշխում է սերն ու հարգանքը։