Yesterday I gօt up at 7 o’clock, I washed my face and teeth. Then I had breakfast with my grandfather. Yesterday I did not go to school. it snowed for the first time in Spitak. After breakfast I played with my toys. At 1 o’clock I had lunch with my grandfather and brother. Then I did my homeworks and went to sleep. In 6 o’clock and I had pasta for dinner. I talked to my mom in the evening and went to bed at 10 o’clock.
День: 5 декабря 2021
Երգի հրապույրը 05.12.2021
Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…
Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …
Առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:
Պատսպարվեր – ապաստան տալ, մնալու տեղ տալ
Անձավ – քարանձավ, քարայր, այր
Անգութ – անխիխճ
Հեկեկալ – լացել
Բյուրազան – բազմատեսակ
Ամայի – անբնակ, անշեն
Ծածուկ – քողարկված
Ապառաժ – ժայռ
Եղեգ – սրինգ
Հորդ – վարար
Ցայտել – ցողել, շաղել, ցնցղել
Չարքաշ – ծանր աշխատանք անող մարդ
- Դրանցից մի քանիսը գործածի՛ր նախադասությունների մեջ:
Անձրևի ժամանակ երեխաները պատսպարվում էին վրանում:
Հայաստանի լեռրներում կա շատ անձավ:
Բորենին շատ անգութ կենդանի է:
Հիվանդը ցավից հեկեկում էր:
- Կարդա՛ և ընդգծի՛ր երկհնչյուն պարունակող բառերը:
Յոթ, այստեղ, կային, ժայռեր, այնտեղ, աղբյուր, պայծառ, ամայի, անհայտ, բույսերով, իսկույն, հնչյուն, այնպես, ցայտեցի, դյութական, մենակություն, խայթում, անգթությամբ, կյանքում, այդ, բույն:
- Առանձնացրո՛ւ համեմատությունները և բացատրի՛ր:
չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն — ծաղիկները թիթեռների պես գեղեցիկ էին ու տարածվել էին ամենուր
պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես – մանուկների նման գեղեցիկ ու զրնգուն ձայնով աղբյուրներ
Նա մենակ էր, ինչպես մի թռչուն – պատանին մենակ էր, այսինքն ընտանիք չուներ:
- Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հոմանիշներով:
- Միտքը ինչպե՞ս փոխվեց: Համեմատի՛ր:
Բարին հաղթեց չարին:
- Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հականիշներով: Ի՞նչ ստացվեց:
- Կարդա՛ և մեկնաբանի՛ր:
- Առանձնացրո՛ւ պատմվածքի ,բանալի , մտքերը, կարդա՛ և մեկնաբանի՛ր:
Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսինքն տղան ուզում էր, որ մարդիկ իրար սիրեին ու բարի լինեին, իրար օգնեին: Ձկնիկը տղային խորհուրդ տվեց սրինգ շինել և նվագել, որպեսզի մարդիկ լսեն, հուզվեն ու քարը սիրտ դառնա:
Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ձուկն էր ասել, մարդիկ լսեցին տղայի երգը հուզվեցին, գրկեցին աղքատ տղային, հասկացան, որ նա միայնակ է, առաջին անգամ վշտահար հեկեկացին: Մարդկանց քար սրտերը վերացան և նրանք դարձան բարի: