Рубрика: Հայոց լեզու 9

Ջաննի Ռոդարի «Թափանցիկ Ջակոմոն»

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:


Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Իմ կարծիցով մենակ Ջակոմոյի մտքերն էին երեվում:

  • Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Այո, մեր շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

  • Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Ոչ, վատ կլիներ, որովհետև մարդիկ չէին կարող գաղտնիք պահել:

  • Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Ես կարծում եմ, որ հեղինակը փոխաբերական իմաստով է ասում, որ Ջակոմոնեն թափանցիկ է:

  • Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Իմ կարծիքով պատմվածքը լավ բանի մասին է, որովհետև սովորեցնում  է ազնիվ լինել:

  • Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Այս պատմվածքը ինձ սովորեցրեց ազնիվ լինել և սուտ չխոսել:

Լեզվական առաջադրանքներ

  1. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:
ԻնչԻնչպիսի
ՄարմինՉտեսնված
ԱրյունԹափանցիկ
ՈւռուցքՊարզ
ՍիրտՓոքրիկ
ՍուտԿրակե
ՏառՄեծ
ԳաղտնիքԲարի
ԳունդԱզնիվ
ԲառՉար
ՁայնԴաժան
  • Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:

Օրինակ՝ մորաքույր — մայրիկի քույրիկը, ժամացույց — ժամ ցույց տվող սարք:

Մայրաքաղաք –  մայր քաղաք

Մահապատիժ – մահ բերող պատիժ

Անարդար – ոչ արդար

Բանտախուց – խուց, որը գտնվում է բանտում

Միջանցք – որևէ տարածության միջով ձգվող նեղ անցում

Լուսամուտներ – որտեղից լույսը մուտք է գործում  

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 10.05.2021

  1. Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի  հարյուրավորը 8 է, միավորը 4, իսկ մնացած կարգերում գրված է 9:

1. 99498

2. 99894 +

3. 98998

4. 98994

2. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե  նրա  գրությանը ձախից կցագրենք 3 թվանշանը:

1. 3-ով

2. 30-ով

3. 300-ով +

4. 3000-ով

3. Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատկից մեծ է 10-ով:

1. 21

2. 40 +

3. 56

4. 60

4. Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստանաս անհավասարություն.

6կմ 50մ > 6կմ  *3 մ

  1. 4 +
  2. 5
  3. 6
  4. 7
  5. Ընտրի՛ր այն շարքը,  որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:
  6. 3466, 5153, 78427, 62436
  7. 3466, 5153, 62436, 78427
  8. 78427, 62436, 3466, 5153
  9. 78427, 62436, 5153, 3466 +

6. Գայանեն գնեց 800գ ալյուր: Նրա տօրթի համար օգտագործեց 1/5 մասը: Քանի՞ գրամ ալյուր նա օգտագործեց:

1. 160գ +

2. 320գ

3. 480գ

4. 640գ

7. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 3կգ 8գ-ը գրամներով:

1. 308գ

2. 3800գ

3. 3080գ

4. 3008գ +

8. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5ժ 24ր-ն րոպերներով:

1. 524ր

2. 274ր

3. 324ր

4. 144ր

9. Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է  30 սմ:  Գտի՛ր քառակուսու պարագիծը:

1. 15 սմ

2. 60 սմ +

3. 122 սմ

4. 225 սմ

10. Ո՞ր գծապատկերում 1/8 մասն է ներկված:

                                                                          +

11. Հաշվի՛ր բեկյալի երկարությունը, եթե նրա  կողմերի երկարությունները 12 սմ, 23 սմ, 38 սմ և 47 սմ են:

Լուծում

  1. 12+23+38+47=120

Պատ.՝ 120

12. Հաշվի՛ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է:

12+22+32+42+52+62+72+82+92=468

13. Դի՛ր փագագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:

(4800:60+20)x8=800

14.  Հաշվի՛ր 2536+45x(48240:80-503) արտահայտության արժեքը:

Լուծում

  1. 48240:80=603
  2. 603-503=100
  3. 45×100=4500
  4. 4500=2536=7036

Պատ.՝ 7036

15. Կռահի՛ր օրինաչափությունը  և տրված թվերից հետո ավելացրու ևս մեկ թիվ:

1, 5, 10, 16, 23

16. Ուղղանկյան լայնությունը 54մ  է, որը կազմում  է երկարության 1/3 մասը: Գտի՛ր ուղղանկյան մակերեսը:

Լուծում

  1. 54×3=162 մ (երկարություն)
  2. 162×54=8748 մ 2

Պատ.՝ 8748 մ 2

17. Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800կմ  ճանապարհ: Առաջին օրը ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ պակաս: Որքա՞ն ճանապարհ անցավ նա առաջին օրը:

Լուծում

  1. 12-4=8ժ (երկրորդ օրը)
  2. 12+8=20 ժ (երկու օրը)
  3. 1800:20=90կմ/ժ
  4. 90×12=1080 կմ ժ (առաջին օրը)
Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 09.05.2021

  1. Քանի՞ տասնակ կա 958 թվի մեջ:

1. 5 +

2. 95

3. 9

4. 58

  1. Ընտրի՛ր այն պատասխանը, որում  XVI թիվը գրված է հնդկական թվանշաններով:
  2. 17
  3. 16 +
  4. ԺՉ
  5. ԺԷ
  6. Որքանո՞վ է  531 և 163  թվերի գումարը մեծ 163-ից:
  7. 368-ով
  8. 163-ով
  9. 531-ով +
  10. 205-ով

4.   Ընտրի՛ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստանաս անհավասարություն 6523 < 6*23

1. 3

2. 4

3. 5

4. 6 +

5. Ընտրի՛ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝  ստացված թվերը դասավորված լինեն նվազման կարգով:

7*5, 765, *45

  1. 1
  2. 4
  3. 7 +
  4. 8
  5. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում  է 6տ 5ց 8կգ-ը կիլոգրամներով
  6. 658  կգ
  7. 685 կգ
  8. 6508 կգ +
  9. 6805 կգ
  10. 7. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում  է 3օր  19ժ-ը ժամերով:
  11. 22 ժ
  12. 91 ժ +
  13. 199 ժ
  14. 319 ժ

8. Ո՞րը կլինի ամենամեծ մնացորդը թիվը 7-ի բաժանելիս.

1. 5

2. 6

3. 7

4. 8 +

9. Աստղիկն իր մոտ եղած գումարի 1/3-ով գնեց գիրք՝ վճարելով 1200 դրամ : Որքա՞ն դրամ մնաց Աստղիկի մոտ:

1. 800 դրամ

2. 1200 դրամ

3. 3600 դրամ

4. 2400 դրամ  +

10. 4/5, 3/3, 6/7, 2/3 և 7/6 կոտորակներից  քանի՞սն են կանոնավոր

1. 2

2. 3

3. 4 +

4. 5

11. 55 թիվը ներկայացրո՛ւ  հինգ իրար հավասար գումարելիների գումարի տեսքով:

Լուծում

  1. 55:5=11
  2. 11+11+11+11+11

12. 487 և 63 թվերի գումարը փոքրացրո՛ւ 10 անգամ:  Կազմի՛ր արտահայտություն և հաշվի՛ր նրա արժեքը:

Լուծում

(487+63):10=55

13. Հաշվի՛ր 37x(912-7×56)+45000:(250×6) արտահայտության արժեքը:

Լուծում

  1. 7×56=392
  2. 912-392=520
  3. 520×37=19240
  4. 250×6=1500
  5. 45000:1500=30
  6. 19240+30=19270

Պատ.՝ 19270

14. Տրված թվերից հետո գրի՛ր ևս մեկ թիվ ըստ օրինաչափության:

4, 9, 19, 34, 54, 79

15. Աստղանիշի փոխարեն գրի՛ր բաց թողնված թվանշանները (պատասխանում գրի՛ր բաժանարարը և քանորդը):

16. A քաղաքից միևնույն ուղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա: 4 ժամ  հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում էր 73 կմ, իսկ երկրորդը 87 կմ:

Լուծում

1. 73×4=292 կմ (առաջին ավտոմքենան)

2. 87×4=348 կմ (երկրորդ ավտոմքենան)

3. 348-292=56 կմ

Պատ.՝ 56 կմ

17. Ուղղանկյան երկարությունը 37 մմ է, որը 14-ով մեծ է լայնությունից :  Գտի՛ր ուղղանկյան պարագիծը:  

Լուծում

1. 37-14=23 մմ

2. P=2x(37+23)=120 մմ

Պատ.՝ 120 մմ

Рубрика: English

Ex 13 page 50 Present simple or Present Continuous

Ex.13

  1. Listen. The birds are singing in the garden.
  2. I often buy fruit from the greengrocer,s.
  3. My mother is drinking  tea now.
  4. Look at Tom and Jim. They  walks up the hill.
  5. That man is laughs at the moment.
  6. The cat is playing with a ball now.
  7. We always  wear warm clothes in winter.
  8. He often eats a sandwich at lunchtime.
  9. Be quite. The girls are sleeps.
  10. How often do you go to the cinema?
  11. They nevers eat carrots.
  12. They nots like potatoes.
  13. What are you doing now?
  14. Can you see him? Walking down the street.
Рубрика: Русский язык

О профессиях

— Моя мама — врач, — говорит  Наташа. — Все хорошо знают, какая работа у врача: лечить людей. Я люблю рассказывать о маминой работе. — Мой отец — шофёр, — говорит  Катя. — Все знают, какая работа у шофёра: возить  людей. Мой папа редко говорит о своей работе, но он может целый час говорить об автомобилях, моторах, дорогах. — Мой папа — геолог, — говорит Лена, и ребята замолкают. Все смотрят на неё. — А кто такой геолог? — спрашивает  Катя. — Геолог собирает дорогие камни! Однажды и я нашла горный хрусталь, — с гордостью сказала Лена, — а мой папа нашёл мрамор, уголь и другие камни.

Рубрика: English

Ex 2, 3 page 140

Ex.2

This is me and my family. We are at the park. My sisther is painting. Can you see my two brothers? They are riding their bikes. My mum is siting on a bench. She is reading a book. Look at my dad. He is writhing an email. Can you see me? I,m under the tree. I am playing my guitar.

Ex.3

This is Anna. She lives in a big house. Anna gets up early every morning.

She brushes her teeth, haves a shower and catches the bus to school. After school, Anna and her brother Sean goes swimming. They love swimming.

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 05.05.2021

771.  Արտահայտի՛ր նշված միավորներով

ա) 3023մ=3կմ 23մ

452սմ=4մ  52սմ

324մմ=32սմ 4մմ

բ) 60222գ= 60կգ 222գ

4052կգ=40ց 52կգ

3004կգ=3տ  4կգ

772. Գտի՛ր անհայտ բաղադրիչը:

ա) 32768:32=1024

1024×32=32768

25=50500:2020

50500:25=2020

բ) 7550:302=25

7550:25=302

2211=39798:18

2211×18=39798

գ) 28×303=8484

8484:28=303

3636=101×36

3636:36=101

773. Գտի՛ր անհայտ բաղադրիչը:

ա)  5392+2456=7848

7848-2456=5392

2156=8978-6822

8978-2156=6822

բ) 55878=21547+34331

55878-21547=34331

 36349-345=36004

36004+345=36349

գ) 100001=94446+5555

100001-5555=94446

20002-14750=5252

20002-5252=14750

Рубрика: Հայոց լեզու 9

Մայրենի04.05.2021

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Կողքին, վարդ, տարօրինակ, անգամ

 2.  Փուշ  բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
Ես քաղեցի այգում աճած փուշը:

Արայի կոկորդին փուշ դարձավ իր ասած սուտը:

3. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի +

դ/ ծաղկի խանութ

4. Տեքստից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
Մատ-պարզ

Քաղաքային-ածանցավոր

Գրիչ-ածանցավոր


5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Գոյական — տներ, երկրում

Ածական —  սուր, կլոր

Բայ – կառուցված էին

6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց — ճամփորդել
բ/պետք է վճարեք — վճարել
գ/ասաց — ասել
դ/երազում էր — երազել

7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել:

8. Լրացրո՛ւ առածասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի:   — պատմողական

Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:  — հարցական

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
Արևածաղիկ

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
——————————————————————————————————————————————————————————————————————————————————

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

————————————————————————————

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 03.05.2021

1043. Չորս պարկերից առաջինում 156 ընկույզ: Երբ առաջինից 10 ընկույզ լցրեցին երկրորդի մեջ, 8-ը՝ երրորդի մեջ, իսկ 12-ը՝ չորորդի մեջ, ապա պարկերում ընկույզների քանակները հավասարվեցին: Ընդամենը  քանի՞ ընկույզ կար 4 պարկերի մեջ:

Լուծում

  1. 156-10-8-12=126
  2. 126×4=504 ընկույզ

Պատ.՝ 504 ընկույզ

1044. A վայրից հակադիր ուղղություններով  շարժվեցին հեծանվորդն ու մոտոցիկլավարը: Շարժվելուց որոշն ժամանակ անց նրանց միջև հեռավորությունը 36 կմ էր: Հաշվի՛ր, թե այդ պահին նրանցից յուրաքանչյուրը որքան ճանապարհ էր անցել, եթե մոտոցիկլավարը անցել էր 3 անգամ ավելի, քան հեծանվորդը:

Լուծում

  1. 36:4=9 կմ (հեծանվորդ)
  2. 9×3=27 կմ (մոտոցիկլավար)

Պատ.՝ հեծանվորդ 9 կմ և մոտոցիկլավար 27 կմ

1045. A և B վայրից միարժամանակ շարժվեցին երկու հեծանվորդ:  Նրանցից մեկ արագությունը 20 կմ/ժ, մյուսինը 22 կմ/ժ: Նրանք հանդիպեցին շարժվելուց 2 ժ հետո: Հաշվի՛ր  A-ից B ճանապարհի երկարությունը:

Լուծում

  1. 22×2=44 կմ
  2. 20 x2=40 կմ
  3. 44+40=84 կմ

Պատ.՝ 84 կմ

Рубрика: Հայոց լեզու 9

Մայրենի 03.05.2021

  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

54 — հիսունչորս, 847 — ութ հարյուր քառասունյոթ, 6985 — վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, 12546 — տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց, 68 -վատսունութ, 95 – ինսունհինգ, 15 – տասնհինգ, 58 – հիսունութ, 697 – վեց հարյուր ինսունյոթ, 89 – ութսունինը:

  • Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:
Միասին  թվականներԱռանձին թվականներ
11548
23200
89840
71963
95123
12325
87845
  • Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

30, 40, 50, 60, 70, 80, 90,