Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Նրանց հերոսական գործերը չեն մոռացել հետագա սերունդները։ Երևանի լայնահուն փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը, որն այսօր էլ կա։ Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի` Դվինի հիմնադիրը եղավ։ Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահպանվում է որպես արգելոց։ Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ I Արշակունու օրոք (66-88թթ.)։ Այն նվիրված էր հայոց հեթանոսական Միհր աստծուն: 67 Տրդատ Առաջին Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ, առաջին դարի առաջին կեսին, Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի կամակատարները: Հայաստանի նշանակությունն այնքան մեծ էր այն ժամանակվա աշխարհում, որ Պարթևական թագավորությունը, որտեղ իշխում էին Արշակունիները, ոչ մի կերպ չէր համաձայնում Հայաստանում Հռոմի ազդեցության ուժեղացմանը: Այդ է պատճառը, որ պարթև Արշակունի թագավորի եղբայրը` Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան որպես Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական պետության համար դա անընդունելի էր, և շատ չանցած` Հռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան` 65թ. Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց Ներոնի կողմից և 66թ. վերադարձավ Հայաստան: Այդպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար` Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը: Ամրոցում կառուցվեցին նոր շինություններ, որոնցից առավել նշանավորը հեթանոսական սյունազարդ տաճարն էր: Տրդատի ուղևորությունը Հռոմ Տրդատը համաձայնեց թագն ստանալ Ներոնի ձեռքից։ Նա ուղևորվեց Հռոմ։ Ինն ամիս տևեց Տրդատի ճամփորդությունը դեպի Հռոմ։ Նրան ուղեկցում էին երեք հազար հեծյալներ և հռոմեացիների պատվո շքախումբը։ Ամենուրեք նրանց շքեղ ընդունելություն էին ցույց տալիս։ Քաղաքները, ուր նրանք կանգ էին առնում հանգստանալու, զարդարվում էին։ Հռոմեական փոխարքաներն ու աստիճանավորները նրանց դիմավորելու էին դուրս գալիս։ 68 Իտալիայի սահմանին Տրդատը նստեց այն կառքը, որը Ներոնն էր ուղարկել նրան։ Իր հյուրին զվարճացնելու համար Ներոնը հրամայում է զանազան ներկայացումներ ու խաղեր կազմակերպել։ Գլադիատորական մարտերին փոխարինում էին խրախճանքները, խրախճանքներին` որսերը։ Վերջապես Ներոնն ու Տրդատը ժամանեցին Հռոմ: Քաղաքը զարդարված էր ջահերով ու ծաղկաշղթաներով։ Ժողովուրդը շտապում էր թափանցել ֆորում, որ տեսնի արարողությունը։ Մոտիկ տների բոլոր տանիքները լի էին հանդիսականներով։ Հենց որ լույսը բացվեց, Ներոնը, սենատորների ուղեկցությամբ, մտավ ֆորում։ Բարձրանալով ռոստրա` քարե բարձրություն, որտեղից հռետորները դիմում էին ժողովրդին, նա նստեց բազմաթոռին։ Դրանից անմիջապես հետո երևաց Տրդատը իր շքախմբով։ «Քեզ հայտարարում եմ Հայաստանի արքա, քանզի և՛ դու հասկացար, և՛ ուրիշները հասկացան, որ ես կարող եմ և՛ խլել, և՛ տալ թագավորություններ»։ Ապա Ներոնը Տրդատին առաջարկեց ռոստրա բարձրանալ և նրա գլխին դրեց թագը… Մեծամասնությունը շատ լավ հասկանում էր, որ չնայած Տրդատի առերևույթ հնազանդությանը` նա վերցնում էր այն, ինչ հայ ժողովուրդը արդեն ձեռք էր բերել զենքի ուժով, իսկ Ներոնը շնորհում էր այն, ինչ արդեն իրեն չէր պատկանում։ Ներոնն այլևս չէր կարող երազել Հայաստանն իրեն ենթարկելու մասին։ Դրա համար էլ նա ամեն կերպ ջանում էր գոնե շահել նրա համակրանքը։ Երբ Տրդատը պատրաստվում էր վերադառնալ, Ներոնը նրա հետ բազմաթիվ հմուտ արհեստավորներ ուղարկեց։ Նրանք պիտի օգնեին վերակառուցել Արտաշատը։ «Հին Հռոմ» (ընթերցանության գիրք):
День: 13 мая 2021
Ջրի կաթիլը
Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:
Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:
Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել) կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:
— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:
Ծերուկը մտածեց, մտածեց բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:
— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:
— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:
Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր, ցած էր ընկնում:
— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:
— Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:
— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է: Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Հոգսն, կարգ, կախարդության, փորձում
2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.
ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել +
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել
3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները (իմաստով մոտ բառեր):
Կլոր – կլորակ
Ծերուկ – ծերունի
Տկլոր – մերկ
Պարզ — մաքուր
- Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.
ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ +
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ
5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա) մարդկանցով – մարդիկ
բ) վայրենիներ — վայրենի
գ) կախարդություն – կախարդ +
դ) գազանիկներ – գազան
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:
ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական +
դ) երանգ – գոյական
7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
Պատասխանել – պատասխանեց
Ճանկռոտել – ճանկռոտում
Երևալ – երևում է
Վազվզել – վազվում էին
8.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական (գործողություն կատարողը) և ստորոգյալը (գործողությունը):
Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:
Ենթակա — ծերուկ
Ստորոգյալ – զննում էր
9.Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն:
Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:
11.Գրի՛ր մեկ բառով.
Ա) վազ տալ — վազել
Բ) պատառ-պատառ անել — մասնատել
Գ) գուշակություն անել — գուշակել
Դ) որոշում կայացնել — որոշել
12.Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:
Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով
բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են երևում:
13.Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.
Ա) կախարդություն անելը
Բ) բոլորին զարմացնելը
Գ)ամեն ինչ իրար խառնելը
Դ) ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է +
14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:
Հոգսեն Զննողը որոշեց, որ դիմի կախարդության և գազանիկների վրա կարմիր ներկ, որը վհուկի արյուն էր:
15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:
Անանուն կախարդը ջրի կաթիլը նմանեցրեց մեծ քաղաքի:
Моя будущая профессия
Здравствуйте, меня зовут Арам, мне 9 лет, я учусь в четвертом классе. Когда стану взрослым, я хочу стать стоматологом. Я очень люблю эту профессию, потому что очень интересно. Стоматолог лечить зубы и дарит людям красивую улыбку.
