Рубрика: Հայոց լեզու 9

Ջաննի Ռոդարի «Թափանցիկ Ջակոմոն»

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:


Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Իմ կարծիցով մենակ Ջակոմոյի մտքերն էին երեվում:

  • Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Այո, մեր շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

  • Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Ոչ, վատ կլիներ, որովհետև մարդիկ չէին կարող գաղտնիք պահել:

  • Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Ես կարծում եմ, որ հեղինակը փոխաբերական իմաստով է ասում, որ Ջակոմոնեն թափանցիկ է:

  • Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Իմ կարծիքով պատմվածքը լավ բանի մասին է, որովհետև սովորեցնում  է ազնիվ լինել:

  • Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Այս պատմվածքը ինձ սովորեցրեց ազնիվ լինել և սուտ չխոսել:

Լեզվական առաջադրանքներ

  1. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:
ԻնչԻնչպիսի
ՄարմինՉտեսնված
ԱրյունԹափանցիկ
ՈւռուցքՊարզ
ՍիրտՓոքրիկ
ՍուտԿրակե
ՏառՄեծ
ԳաղտնիքԲարի
ԳունդԱզնիվ
ԲառՉար
ՁայնԴաժան
  • Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:

Օրինակ՝ մորաքույր — մայրիկի քույրիկը, ժամացույց — ժամ ցույց տվող սարք:

Մայրաքաղաք –  մայր քաղաք

Մահապատիժ – մահ բերող պատիժ

Անարդար – ոչ արդար

Բանտախուց – խուց, որը գտնվում է բանտում

Միջանցք – որևէ տարածության միջով ձգվող նեղ անցում

Լուսամուտներ – որտեղից լույսը մուտք է գործում  

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 10.05.2021

  1. Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի  հարյուրավորը 8 է, միավորը 4, իսկ մնացած կարգերում գրված է 9:

1. 99498

2. 99894 +

3. 98998

4. 98994

2. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե  նրա  գրությանը ձախից կցագրենք 3 թվանշանը:

1. 3-ով

2. 30-ով

3. 300-ով +

4. 3000-ով

3. Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատկից մեծ է 10-ով:

1. 21

2. 40 +

3. 56

4. 60

4. Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստանաս անհավասարություն.

6կմ 50մ > 6կմ  *3 մ

  1. 4 +
  2. 5
  3. 6
  4. 7
  5. Ընտրի՛ր այն շարքը,  որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:
  6. 3466, 5153, 78427, 62436
  7. 3466, 5153, 62436, 78427
  8. 78427, 62436, 3466, 5153
  9. 78427, 62436, 5153, 3466 +

6. Գայանեն գնեց 800գ ալյուր: Նրա տօրթի համար օգտագործեց 1/5 մասը: Քանի՞ գրամ ալյուր նա օգտագործեց:

1. 160գ +

2. 320գ

3. 480գ

4. 640գ

7. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 3կգ 8գ-ը գրամներով:

1. 308գ

2. 3800գ

3. 3080գ

4. 3008գ +

8. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5ժ 24ր-ն րոպերներով:

1. 524ր

2. 274ր

3. 324ր

4. 144ր

9. Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է  30 սմ:  Գտի՛ր քառակուսու պարագիծը:

1. 15 սմ

2. 60 սմ +

3. 122 սմ

4. 225 սմ

10. Ո՞ր գծապատկերում 1/8 մասն է ներկված:

                                                                          +

11. Հաշվի՛ր բեկյալի երկարությունը, եթե նրա  կողմերի երկարությունները 12 սմ, 23 սմ, 38 սմ և 47 սմ են:

Լուծում

  1. 12+23+38+47=120

Պատ.՝ 120

12. Հաշվի՛ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է:

12+22+32+42+52+62+72+82+92=468

13. Դի՛ր փագագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:

(4800:60+20)x8=800

14.  Հաշվի՛ր 2536+45x(48240:80-503) արտահայտության արժեքը:

Լուծում

  1. 48240:80=603
  2. 603-503=100
  3. 45×100=4500
  4. 4500=2536=7036

Պատ.՝ 7036

15. Կռահի՛ր օրինաչափությունը  և տրված թվերից հետո ավելացրու ևս մեկ թիվ:

1, 5, 10, 16, 23

16. Ուղղանկյան լայնությունը 54մ  է, որը կազմում  է երկարության 1/3 մասը: Գտի՛ր ուղղանկյան մակերեսը:

Լուծում

  1. 54×3=162 մ (երկարություն)
  2. 162×54=8748 մ 2

Պատ.՝ 8748 մ 2

17. Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800կմ  ճանապարհ: Առաջին օրը ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ պակաս: Որքա՞ն ճանապարհ անցավ նա առաջին օրը:

Լուծում

  1. 12-4=8ժ (երկրորդ օրը)
  2. 12+8=20 ժ (երկու օրը)
  3. 1800:20=90կմ/ժ
  4. 90×12=1080 կմ ժ (առաջին օրը)