1043. Չորս պարկերից առաջինում 156 ընկույզ: Երբ առաջինից 10 ընկույզ լցրեցին երկրորդի մեջ, 8-ը՝ երրորդի մեջ, իսկ 12-ը՝ չորորդի մեջ, ապա պարկերում ընկույզների քանակները հավասարվեցին: Ընդամենը քանի՞ ընկույզ կար 4 պարկերի մեջ:
Լուծում
- 156-10-8-12=126
- 126×4=504 ընկույզ
Պատ.՝ 504 ընկույզ
1044. A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին հեծանվորդն ու մոտոցիկլավարը: Շարժվելուց որոշն ժամանակ անց նրանց միջև հեռավորությունը 36 կմ էր: Հաշվի՛ր, թե այդ պահին նրանցից յուրաքանչյուրը որքան ճանապարհ էր անցել, եթե մոտոցիկլավարը անցել էր 3 անգամ ավելի, քան հեծանվորդը:
Լուծում
- 36:4=9 կմ (հեծանվորդ)
- 9×3=27 կմ (մոտոցիկլավար)
Պատ.՝ հեծանվորդ 9 կմ և մոտոցիկլավար 27 կմ
1045. A և B վայրից միարժամանակ շարժվեցին երկու հեծանվորդ: Նրանցից մեկ արագությունը 20 կմ/ժ, մյուսինը 22 կմ/ժ: Նրանք հանդիպեցին շարժվելուց 2 ժ հետո: Հաշվի՛ր A-ից B ճանապարհի երկարությունը:
Լուծում
- 22×2=44 կմ
- 20 x2=40 կմ
- 44+40=84 կմ
Պատ.՝ 84 կմ