Рубрика: Հայրենագիտություն

Սպիտակ Քաղաք

Սպիտակ, քաղաք Հայաստանի Լոռու մարզում։

Փամբակի գեղատեսիլ հովտում, Փամբակ գետի և նրա Փամբիջուր վտակի ափերին տարածված Սպիտակ քաղաքը մինչև 1949 թվականը կոչվել է Համամլու։ Կլիման բարեխառն է, մեղմ ձմեռով, չափավոր տաք ամառով։ Տարեկան տեղումների միջին քանակը 439 մմ է։

Սպիտակը ծովի մակարդակից բարձր է 1650 մ։ Սպիտակը գտնվում է ՎանաձորԳյումրի և Վանաձոր-Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկում, Փամբակի հովտում, Փամբակ գետի և դրա վտակ Ջրաշենի ափերին, ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա։ Հեռավորությունը մարզկենտրոնից 19 կմ է, իսկ մայրաքաղաքից` 97 կմ։ Քաղաքի վարչական տարածքը 6066.75 հա է։

Սպիտակի տարածքը լեռնային է. հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում՝ Փամբակի լեռնաշղթաները։ Ռելիեֆն ունի էրոզիոնդենուդացիոն կառուցվածք։ Տարածքի երկրաբանական կառուցվածքը բարդ է, ձևավորված է նստվածքային հրաբխածիններժայթքային ապարներից՝ կրաքարերտուֆածին ապարներբազալտ ու ավազաքարեր։

Երկրաշարժաբանական առումով տարածքը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի՝ աղետաբեր երկրաշարժի բարձր հավանականությամբ (9 և ավելի բալ)։ Մայրուղիների երկարությունը 52.8 կմ է։ Սպիտակի տարածքով անցնում է ԹբիլիսիՎանաձորՍպիտակՄասիս երկաթգիծը։ Սպիտակ համայնքի տարածքը գտնվում բարեխառն կլիմայական գոտում։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ չափավոր տաք։ Ամենացածր ամսական միջին ջերմաստիճանը հունվարին է՝ -4.7 0C, ամենատաք ամիսը հուլիսն է՝ +18 0C ամսական միջին ջերմաստիճանով։ Միջին հաշվով 0 0C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը Սպիտակ քաղաքում կազմում է 270 օր։ Տարեկան տեղումների միջին մակարդակը 439 մմ է։

Համամլու գյուղի հիմնադրման մասին գրավոր վավերագրեր չկան։ Ենթադրվում է, որ գյուղի բնակչության զգալի մասը, մոտ երեք դար առաջ գաղթել է Պարսկահայքի Հեր (հետագայի Խոյ) գավառից։ Համամլու կամ Համամլի անվանումը հավանաբար առաջացել է պարսկերեն համամ (բաղնիք) բառից։ Բաղնիքների առկայության մասին են վկայում (նախկին շաքարի գործարանի տեղում նախկին Դեմի կոչված հանդամասում) հայտնաբերված կավե մեծ կարասներն ու խողովակները։

Рубрика: Մաթեմատիկա

Մաթնմատիկա 12.04.2021

872. Ավտոբուսը 4 ժ-ում անցավ 240 կմ ճանապարհ: Ավտոմեքենան այդ ճանապրհը քանի՞ ժամում կանցնի, եթե գնա ավտոբուսից 20 կմ/ժ արագ:

Լուծում

  1. 240:4=60 կմ (1 ժամում)
  2. 60+20=80 կմ/ժ (ավտոմեքենա)
  3. 240:80=3 ժ (ավտոմեքենա)

Պատ.՝ ավտոմեքենա 3 ժ

874.  Գայլը, գառն ու խոտը, Աշոտը պետք է նավակով անցկացնի գետի մի ափից մյուսը: Նավակով Աշոտն իր հետ տանելու է միայն մեկը, ապա վերադառնա և տանել մյուսը: Բայց եթե գայլն ու գառը մնան իրար հետ, ապա գայլը կուտի գառանը, իսկ գառն ու խոտը մնան, ապա գառը կուտի խոտը: Ինպե՞ս պետք է վարվի Աշոտը:

1. Տեղափոխում է գառը:

2. Տեղափոխում է խոտև, գառը հետ է տեղափոխում:

3. Տեղափոխում է գայլին:

4. Տեղափոխում է գառին:

875.  400 մ երկարությամբ թունելը 60 մ երկարությամբ գնացքը որքա՞ն ժամանակում կանցնի, եթե ընթանա 20 մ/վ:

Լուծում

  1. 400+60=460 մ
  2. 460:20=23 վ

Պատ.՝ 23 վ

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու 9

Եղեգնուհի 2-րդ մաս

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։

Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։

― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։

Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գտեք և սովորեք:

Ընկղմվեց — խոր տեղում տեղավորվեց, մխրճվեց, թաղվեց

Փառավոր — փառքի՝ փառաբանության արժանի, գովելի, նշանավոր

Այլանդակ – տգեղ, գեշ, անճոռնի

Շուշաբանդ — ապակեպատ

Սաթ – սև

Փարատել — ամոքել, բուժել, սփոփել

Ուռկան — ձուկ որսալու ցանցահյուս՝ թակարդ, թարբ, ձկնորսական ցանց

  • Գրեք կանաչով նշված բառերին իմաստով հակառակ բառեր:

Գցել — վերցնել

Գեղեցկություն — տգեղություն

Հրեշտակ — սատանա

Խարդախություն — ազնվություն

Ննջել — արթնանալ

  • Ինչպե՞ս բոշան հայտնվեց թագավորի պալատում:

Բոշան խեղդեց Եղեգնուհուն և ինքը ներկայացավ որպես Եղեգնուհի: Նա նաժիշտներին ասաց, որ նրանք շատ ուշացան, արևն այրեց իրեն և փոխեց կերպարանքը։ Բայց այս վնաս չունի, եթե իրեն պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանա իր առաջվա գեղեցկությունը։ Նաժիշտները հավատացին, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։

  • Գտեք այն հատվածը, որտեղ երևում է, որ Եղեգնուհին միամիտ աղջիկ էր:

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

  • Նկարագրեք Եղեգնուհուն:

Եղեգնուհին շատ միամիտ և բարի էր:

  • Խեղդվելուց հետո ի՞նչ էր դարձել Եղեգնուհին:

Խեղդվելուց հետո Եղեգնուհին դարձել էր ձուկ:

Рубрика: Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք 12.04.2021

930.  1ժ ծորկից լցվել է 6000լ տարողությամբ ջրավազանի 1 մասը: Նույն ծորակից որքա՞ն ջուր կլցվի ջրավազանը 2 ժամում:                                                                   –

Լուծում                                                                                                 4

  1. 6000:4=1500
  2. 1500×2=3000

Պատ.՝ 3000

934. Աղջիկների աննուները դասավորի՛ր նրանց տարիքների նվազման կարգով:

Անի ամենա մեծն է:

935. Երկու թվերի գումարը 650 է, իսկ տարբերությունը՝ 0:

Լուծում

  1. 650:2=325

Պատ.՝ 325

936. Հաշվեձողիկներով պատրաստի՛ր պատկերվածին նման պատկեր: Հեռացրու 1 հաշվեձողիկ անպես, որ ստանաս 5 քառակուսի:

Երկրոդի և երրորդի մեջտեղի դաշվեձողիկը հեռացնում ենք: