Рубрика: բնագիտություն

Սնկեր

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
  2. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
  3. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
  4. Սունկը բույս է, թե  կենդանի։ Պարզաբանե՛ք։
Рубрика: Հայոց լեզու 9

Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լրացնելով բաց թողած տառերը:

Անգամ

Երբ

Սուրբ

Ավելորդ

  • Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

Առավոտ+յան

Ժամ+ա+նակ

Պատասխան-եցին

Հարևան+ներ

  • Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         սանդուղք     

բ/ սիրուն                գեղեցիկ

գ/ բղավել               գոռալ

դ/ դաշտ                 դաշտավայր

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր +

դ/տանձ — պարզ

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով. 

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

Բոլորը եզակի թվով են:

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ առավոտյան -գոյական +        

դ/  միտք – գոյական

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.04.2021

823. A վայրից միևնույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին երկու հեծյալ:

Նրանցից մեկը անցել է 8 կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը՝ 10 կմ/ժ արագությամբ: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը 3 ժ հետո:

Լուծում

  1. 8×3=24 կմ (առաջին հեծյալ)
  2. 10×3=30 կմ (երկրորդ հեծյալ)
  3. 30-24=6 կմ

Պատ.՝ 6 կմ

824. Տպագրիչը տպագրական հաստոցով 1 ժամում տպագրում է 4000 տպագրական թերթ: Նրա օրվա պլանը 32000 թերթ տպելն է: 3 ժամ աշխատելուց հետո  դեռ քանի՞ թերթ նա պետք է տպագրի՝ օրվա պլանը կատարելու համար:

Լուծում

  1. 4000×3=12000 տպագրված
  2. 30000-12000=20000 տպագրական թերթ

Պատ.՝ 20000 տպագրական թերթ

833. Նկարում բերված տվյալներում որոշի՛ր մրգերից յուրաքանչյուրի գինը

Լուծում

  1. 210-160=50 դրամ (խնձոր)
  2. 110-50=60 դրամ (տանձ)
  3. 160-60=100 դրամ (նուռ)

Պատ.՝ 50 դրամ խնձոր, տանձ 60 դրամ և նուռ 100 դրամ

834. Երեք տակառում կա 480լ ջուր: Առաջին և երկրորդ տակռներում միասին՝  կա 300լ ջուր, իսկ երկրորդ և երրորդ տակառներում միասին՝ 320լ ջուր: Որքա՞ն ջուր կա տակառներից յուրաքանչյուրում:

Լուծում

  1. 480-320=180լ (երրորդ տակառ)
  2. 320-180=140լ (եկրորդ տակառ)
  3. 300-140=160լ (առաջին տակառ)

Պատ.՝ 180լ երրորդ, 140լ երկրորդ, 160լ առաջին