Рубрика: Հայոց լեզու 9

Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ

Անգամ
Երբեք

Դարձավ

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով +
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Վատ                                                    Լավ

Սովորական                                      Անսովոր

Պարզ է                                                Անհասկանալի է
Երկար                                                 Կարճ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր +

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————                 

բ/ հարցերին     —————————————               

գ/ դարակները  —————————————               

դ/ խրճիթ   + 

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Մարդ                                     Պարզ
Մորուք                                  Երկար

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է              ձանձրացնել
    բ/չէր կարողանում              չկարողանալ
    գ/դնեն                                   դնել
    դ/դարձավ                            դարձել է
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա      ստվեր, ամպեր, նամականիշ

ստորոգյալ    ունի, գրում, խմում

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին +
դ/ տարվա կեսը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                     կաղամբ
  • Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Ինչուիկը շատախոս էր, հարցասեր և բարի:
  • Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր +
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  • Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Ինչուիկը  հուսահատվելով գնաց սարի գագաթ և այնտեղ կառուցեց մի տնակ:
  • Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:


1. Ինչու՞ երեխան խաղալիք ունի, որովհետև խաղալիքով երեխաները խաղում են:

2. Ինչու՞ մարդը  օդ ունի, որովհետև մարդը առանց օդ չի կարող ապրել:

3. Ինչու՞ մարդը գնդակ ունի, որովհետև մարդը խաղում է գնդակով:

  • Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

1. Ինչու՞ ձեռքը մարդ ունի:

2. Ինչու՞ ճյուղը ծառ ունի:

3. Ինչու՞ ստվերը մարդ ունի:

Рубрика: Հայրենագիտություն

Հայաստնաի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետությունից բացի` այսօր գոյություն ունի նաև հայոց երկրորդ պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)։ Այն ստեղծվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես կոչվում է նաև Արցախի Հանրապետություն: Լեռնային Ղարաբաղի տարածքը հիմնականում ընդգրկում է հայոց պատմական Արցախ աշխարհը, որը դարեր շարունակ անկախության համար մղած պայքարի օրինակ է եղել։ Ղարաբաղը Հայկական լեռնաշխարհին բնորոշ երկնասլաց լեռներով, խոր կիրճերով ու գետահովիտներով մասնատված մակերևույթ ունի։ Լեռնային Ղարաբաղի գրեթե կենտրոնական մասով հյուսիսից հարավ ձգվում է Արցախի (Ղարաբաղի) լեռնաշղթան։ Այս լեռներից են սկիզբ առնում Թարթառը, Խաչենագետը, որոնց գեղատեսիլ հովիտներում ծվարել են բազմաթիվ գյուղեր, քաղաքներ, պատմաճարտարապետական կոթողներ: Արցախյան հուշարձաններից իրենց վեհությամբ առանձնանում են Գանձասարի և Ամարասի վանքերը, Քարվաճառի ժայռափոր բերդապարիսպները, խաչքարերը և այլն։ Արցախ աշխարհը հայտնի է իր բացառիկ գեղեցկությամբ հյուսված գորգերով, հատկապես վիշապագորգերով։ Արցախյան բնապատկեր24 Հանրապետության տարածքի հյուսիսում ձգվում են անտառներով պատված Մռավսարի լեռները, որոնց հյուսիսային լանջերին ընկած է Շահումյանի շրջանը։ Այս շրջանի ազատագրման մարտերին մասնակցեցին և հայոց պատմության մեջ ոսկե տառերով գրվեցին բազմաթիվ քաջարի հայորդիներ, որոնցից են ազգային հերոսներ Շահեն Մեղրյանը, Թաթուլ Կրպեյանը և ուրիշներ։ 1920-ական թվականների սկզբին խորհրդային իշխանությունները անարդարացիորեն Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին և նրա տարածքի մի մասում ձևավորեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Այնպես արվեց, որ ԼՂԻՄ-ը ուղղակի սահման չունենա Հայաստանի հետ։ Հայաստանի և Ղարաբաղի միջև առաջացավ մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ միջանցք։ Նայե՛ք ՀՀ և ԼՂՀ քարտեզին։ Ցո՛ւյց տվեք ԼՂՀ սահմանները և նրան սահմանակից պետությունները։ Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ճնշումները և բռնությունները բերեցին Լեռնային Ղարաբաղում անկախության համար ազատագրական պայքարի, որը սկիզբ առավ 1988 թվականին։ Այն պսակվեց ոչ միայն հայոց պատմական Արցախի անկախությամբ, այլև Լեռնային Ղարաբաղին հարակից հայկական տարածքների ազատագրմամբ։ Արցախյան պատերազմում հերոսացան բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայոց հողի այս փոքր հատվածի ազատագրության համար։ Հիշե՛ք Արցախյան ազատամարտում հերոսացած ազատամարտիկների անուններ։ Արցախի ազատագրմամբ հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ պայքարելու է իր զավթված պատմական հայրենիքի վերադարձի համար։ Այս պայքարին զինվորագրվելը յուրաքանչյուր 25 հայ մարդու սրբազան պարտքն է, քանի որ հայոց հայրենիքի արևմտյան հսկայածավալ հատվածը դեռ սպասում է մեր նահապետ Հայկի զավակներին։ Արցախի լեռներից ճյուղավորված բարձրադիր բնական հարթության վրա է գտնվում արցախյան հաղթանակների խորհրդանիշ Շուշին։ Շուշին հայոց պատմության մեջ հայտնի է որպես կրթության, մշակույթի` իր ժամանակի եզակի կենտրոններից մեկը։ Շուշիում են ծնվել հայ անվանի գրող Մուրացանը, նշանավոր պատմաբան Լեոն, մեծանուն դերասան Վաղարշ Վաղարշյանը, տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և շատ այլ մտավորականներ: Շուշիից ընդամենը 10 կմ հյուսիս, ցածրադիր հարթավայրում է գտնվում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այստեղ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի նստավայրերը։ Արցախը բազմապիսի բնական հարստություններ ունի։ Արգավանդ դաշտերը, արագահոս գետերը, հարուստ ընդերքը, մեղմ եղանակը երկրի զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում։ Այժմ Հայաստանի և համայն աշխարհի հայության նյութական աջակցությամբ վերակառուցվում են Արցախի ճանապարհները, դպրոցները, գործարկվում են գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկությունները և այլն։ Իսկ Արցախի բանակը, որն ամենամարտունակն է համարվում ողջ Հարավային Կովկասում, պատրաստ է ամեն վայրկյան արժանի Ղազանչեցոց եկեղեցին Շուշիում 26 հակահարված հասցնել իր անկախությանը սպառնացող ամեն մի թշնամու։ Ներկայումս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ջանքերը ուղղված են ոչ միայն Արցախ աշխարհի վերականգնմանն ու զարգացմանը, այլև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ե՞րբ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Պատմական Հայաստանի ո՞ր տարածքն է այն ընդգրկում։

2. Ի՞նչ գիտեք ԼՂԻՄ-ի մասին։ Ինչի՞ց սկիզբ առավ 1988 թվականի ազատագրական պայքարը։

3. Պատմական ի՞նչ կոթողներ կան Արցախում։

4. Արցախյան ազատամարտի ի՞նչ հերոսների գիտեք։

5. Երբևէ եղե՞լ եք Արցախում։ Եթե այո` համառոտ պատմե՛ք այդ մասին։

Рубрика: բնագիտություն

Առյուծի մասին տեղեկություն 05.04.2021

Առյուծը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Առյուծները տարածված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում: Սակայն այժմ նրանք այնտեղ գրեթե լրիվ ոչնչացված են: Պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և արգելոցներում, շատ քիչ քանակությամբ՝ Հնդկաստանում: Ապրում են սավաննաներում, կիսաանապատներում և անապատներում: Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ 2 մ է, պոչինը՝ մինչև 1 մ, կենդանի զանգվածը հասնում է 250 կգ-ի: Արուն պարանոցի շուրջը և մարմնի առջևի մասում ունի բաշ: Գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Գազանների արքա համարվող առյուծը չի թաքնվում, զոհին չի դարանակալում և գաղտագողի չի հարձակվում նրա վրա: Ուժով, ճարպկությամբ, համարձակությամբ դժվար թե որևէ կենդանի համեմատվի նրա հետ: Երկար ժամանակ առյուծներն աֆրիկյան սավաննաների տիրակալներն են եղել: Տեղի բնակիչները հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է ներխուժել և մարդկանց աչքի առաջ քարշ տվել-տարել ցլիկ կամ կով: Մարդիկ կարծել են, թե առյուծների ոչնչացումով կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Սակայն ստացվել է հակառակը. հիվանդությունների տարածման հետևանքով ավելի շատ կենդանիներ են ոչնչացել: Պարզվել է, որ առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: Այժմ առյուծների որսն արգելված է: Հատուկ թույլտվությամբ կարելի է որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում: Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են (մոտավորապես 30 սմ) ու խայտաբղետ, նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է 25–30 տարի: Առյուծներն ապրում են խմբերով’ պրայդներով, որտեղ լինում են 2-ից ավելի արուներ և էգեր: Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, միմյանցից անբաժան և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 05.04.2021

  1. Գտի՛ր նշված թվի մասը
    1. 35-ի 3/7 մասը

35:7=5

5×3=15

  • 420-ի 5/6 մասը

420:6=70

70×5=350

  • 180-ի 5/9 մասը

180:9=20

20×5=100

  • 2000-ի 9/10 մասը

2000:10=200

200×9=1800

  • 140-ի 5/7 մասը

140:7=20

20×5=100

  • 100-ի 5/5 մասը

100:5=20

20×5=100

  1. Հաշվի՛ր
    1. 415 կգ-ի 2/5 մասը

415:5=83

83×2=166

  • 480 դրամի 5/6 մասը

480:6=80

80×5=400

  • 18ժ-ի 2/3 մասը

18:3=6

6×2=12

  • 320 լ-ի 6/8 մասը

320:8=70

70×6=420

  • 510 մ2-ու 2/17 մասը

510:17=30

30×2=60

  • 480 կմ-ի 5/16 մասը

480:16=30

30×5=150

  1. Աննա գնել էր 800 գ կարագ: Տորթի համար օգտագործվեց այդ կարագի 3/5 մասը: Որքա՞ն կարագ օգտագործվեց տորթի համար:

Լուծում

  1. 800:5=160
  2. 160×3=480 գ

Պատ.՝ 480 գ

  1. Սոնան կարդացել է 126 էջանոց գրքի 5/6 մասը: Քանի՞ էջ է նա այդ գրքից կարդացել և քանի՞ էջ է մնացել կարդալու:

Լուծում

  1. 126:6=21
  2. 21×5=105 էջ

Պատ.՝ 105 էջ

  1. Ավտոմեքենան պետք է անցներ 180 կմ ճանապարհ: Ճանապարհի 2/3 մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու:

Լուծում

  1. 180:3=60
  2. 60×2=120 կմ

Պատ.՝ 120 կմ

  1. Ջրավազանում կար 800 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի երեք քառորդ մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:

Լուծում

  1. 800:4=200
  2. 200×3=600 լ ջուր
  3. 1 ժամում ծորակից լցվում է 600 լ տարողությամբ ջրավազանի ¼ մասը: Նույն ծորակից  որքան ջուր ջրավազան կլցվի 2 ժամում:

Լուծում

  1. 600:4=150
  2. 150×1=150 լ ջուր

Պատ.՝ 150 լ ջուր