Рубрика: Հայոց լեզու 9

Մայրենի 07.02.2021

Հեքիաթ երեք շների մասին

Լինում են, չէն լինում մի երեք շներ, Ջեկո, Խածի և Բոնի: Ջեկոն, որոշեց պատրաստել տնակ փայտից, իսկ Խածին, որոշեց պատրաստել տնակ ստվերաթղտից, Բոնին էլ, որոշեց պատրաստել տնակ երկաթից: Մի օր գայլը եկավ երեք շներին ուտի: Գայլը գնաց Ջեկոի մոտ և ասաց.

— Բացիր դուռը, իսկ եթե չբացես ես քեզ կուտեմ:

— Ոչ չեմ բացի դուռը-ասում է Ջեկոն:

Գայլը փչեց Ջեկոի տնակը և Ջեկոն փախավ Խածի տնակը: Ջեկոն ասաց.

— Գայլը գալիս է այտեղ:

— Մի վախեցիր Ջեկը ես նրանից չեմ վախենում-ասում է Խածին:

Գայլը գալիս է Խածի և Ջեկոի մոտ: Գայլը նորից ասաց իր խոսքերը.

-Բացեք դուռը, իսկ եթե չբացեք ես ձեզ կուտեմ:

— Ոչ չենք բացի դուռը-ասում են Խածին ու Ջեկոն:

Գայլը փչեց Խածի տնակը Ջեկոն և Խածին փախան Բոնի տնակը: Ջեկոն ու Խածին ասացին.

— Գայլը գալիս է այտեղ:

— Մի վախեցեք ես նրանի չեմ վախենում-ասում է Բոնին:

Գայլը գալիս է Ջեկոի, Խածի և Բոնի մոտ: Գայլը նորից ասաց իր խոսքերը.

-Բացեք դուռը, իսկ եթե չբացեք ես քեզ կուտեմ:

— Ոչ չենք բացի դուռը-ասում են Բոնին, Խածին և Ջեկոն:

Գայլը փեց տնակը չքանդվեց, Գայլը այնքան փչեց, որ արդեն հոգնեց և գնաց անտառ:

Եվ  երեք  շները ապրեցին երկար տարիներ: