Рубрика: Հայրենագիտություն

Հին աշխարհի 7 հրաշալիքները

Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, որը քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը, շուտով նրա հետ համաձայնվել են Փիլոն Բյուզանդացին, իսկ ավելի ուշ՝ Անտիպատրոս Սիդոնացին։ Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերըԱլեքսանդրիայի փարոսըԶևսի արձանն ՕլիմպոսումՀռոդոսի կոթողըՇամիրամի կախովի այգիներըՀալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։

Եգիպտական բուրգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։ Քեոփսի բուրգի ներսի պատերին հայտնաբերված մոնոսկրիպտների և պատկերների վերծանումից հայտնի դարձավ, որ ի սկզբանե բուրգը կառուցվել է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի պատվին։

Ալեքսանդրիայի փարոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժ4ամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)։

Զևսի արձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։

Հռոդոսի կոթող[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտացիները և հին հույները իրենց աստվածների և արքաների համար քանդակում էին վիթխարի արձան, այդ հսկա քանդակներում մարմնավորելով նրանց մեծությունը։ Նման կոթողներին հույները կոլոսսուս էին անվանում։ Այս բառը հունարենից անցել է շատ ժողովուրդների, այդ թվում և ռուսներին, բայց արդեն կոլոսս (колосс-հսկա,վիթխարի) դարձած, որը գործածվում է հսկա արձանների կամ կոթողների համար։ Կոթողը կառուցվել է Հռոդոս կղզում, որը ժամանակին եղել է ծովային առևտրի ճանապարհների կենտրոնում․Միջերկրածովային աշխարհի, ԵգիպտոսիՓյունիկիայի և Սիրիայի հանգուցակետում։Հռոդոս նավահանգստում միշտ կանգնած են եղել առևտրական նավերը։ Հին աշխարհի այս նշանավոր կղզին իրականում անկախ պետություն էր։ Կղզում կենտրոնացված մեծ հարստությունը նպաստել էր կղզին զանազան արձաններով ու կոթողներով զարդարելուն։ Այդպիսի քանդակների թվին է պատկանում Լաոկոոնի հռչակավոր արձանախումբը։ Հռոդոսցիների կյանքը շատ բանով էր կապված ծովային առևտրի և նավագնացության հետ։ Նրանք հռչակված էին եղել որպես նավագնացներ։ Հռոդոսցիները իրենց քաղաքի պաշտպանությունը շատ լավ էին կազմակերպում, դրա ծնորհիվ էլ պատերազմում հաղթեցին եգիպտացիներին։ Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36 մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից, որի կառուցումը տևել է 12 տարի։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը, որպես մետաղ(բրոնզ)։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:Հին աշխարհում Հռոդոսյան կոթողի վրայով անցնող միջորեականը համարվում էր առաջին կամ գլխավոր միջորեականը։ Դա ընդունել էր նաև Պտղոմեոսը,հետագայում էլ արաբները։ Բայց 16-րդ դարում այդ միջորեականը տեղափոխել են Կանայան կղզիներ, ապա Փարիզ, իսկ 1884 թվականից սկսած՝ Գրինվիչ:

Շամիրամի կախովի այգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։

Հալիկառնասի դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։

Արտեմիսի տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։

Рубрика: բնագիտություն

Ջուրը պետք է մաքուր լինի

Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում:

Մարդիկ ջանում են մաքուր պահել ու աղտոտումից պահպանել ջուրը: Բայց և այնպես, գետերի, լճերի, ծովերի մեջ թափվում են կենցաղային, գործարանների, ֆաբրիկաների օգտագործած և աղտոտված ջրերը: Նման ջրերը իրենց մեջ պարունակում են հիվանդածին մանրէներ և կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր թունավոր նյութեր: Աղտոտված ջրերում ոչնչանում են ձկներն ու ջրային այլ կենդանիները, չեն աճում բույսերը: Եթե մարդը որպես սննդամթերք օգտագործում է, օրինակ, աղտոտված ջրում ապրող ձկան միսը, ապա թունավոր ու վտանգավոր նյութերն անցնում են մարդու օրգանիզմ՝ առաջացնելով թունավորում:

Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի ամենուրեք մաքուր պահել ջրերը: Սովորաբար խմելու ջրի մաքրությանը հետևում են բժիշկները և տարբեր մասնագետներ: Գյուղերում պետք է աղտոտումից պահպանել աղբյուրների, ջրհորերի, լճակների ջուրը: Ուստի չի կարելի դրանց մեջ բաց թողնել անասնագոմերի և կենցաղային կեղտոտ ջրերը: Բնակավայրը ջրով ապահովող ջրի ավազանները, խողովակները պահպանում են աղտոտումից, իսկ գետերից կամ լճերից վերցվող ջուրը զտում են’ ֆիլտրում, և, եթե անհրաժեշտ է, ավելացնում մանրէներ ոչնչացնող նյութեր:

Ջրի պահպանության նպատակով Հայաստանում ընդունված է հատուկ օրենք, որով արգելվում է գետերի, լճերի մեջ բաց թողնել  աղտոտված ջուրն ու թափոնները

Рубрика: Մաթեմատիկա

Տնային աշխատանք 04.02.2021

461. Խանութը երկու օրում վաճառեց 44 արկղ դեղձ: Առաջին օրը վաճառվեց 4 արկղով ավելի, քան երկրորդ օրը: Քանի՞ կիլոգրամ դեղձ վաճառվեց յուրաքանչյուր օրում, եթե առաջին օրվա վաճառվածը 80կգ-ով ավելի էր երկրորդ օրվա վաճառվածից:  

Լուծում

  1. 80:4=20կգ (1 արկղում)
  2. 44-4=40
  3. 40:2=20 արկղ (2-րդ օրը)
  4. 44-20=24 արկղ (1-ին օրը)
  5. 24×20=480կգ (1-ին օրը)
  6. 20×20=400կգ (2-րդ օրը)

Պատ.՝ 480կգ և 400կգ

467. Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝ օգտվելով հավասարությունից:

ա) 46×20=920

     46×21=966

     46×22=1012

Рубрика: Մաթեմատիկա

Դասարանական Աշխատանք 04.02.2021

463. Աստղանիշը փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն:

ա) 534<5*5       534<535

9247>9*43         9247>9243

4290<42*8         4290<4298 

345224>345*90      345224>345290

բ) 6245>62*4     6245>6244

3024>30*5       3024>3025

12354<12*00       12354<12300

101701<101*01   101701<101801

464. Պատասխանի՛ր հարցերին:

  • Քանի՞ հարյուրյակ կա 465407 թվի հարյուրյակների կարգում: 4 հատ
  • Քանի՞ տասնյակ է պարունակում 34560 թիվը: 6 տասնյակ
  • Ո՞րն է 3365 թվի  նախորդ կլոր տասնյակը: 3360
  • Որքա՞ն է 3262 թվի և դրա նախորդ կլոր հազարյակի տարբերությունը: 262
  • Որքա՞ն է 2132 թվի և դրա նախորդ կլոր տասնյակի տարբերությունը: 2

466. Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝ օգտվելով հավասարությունից:

 ա) 465+586=1051

466+587=1053

467+584=1051

բ) 743-218=525

744-218=526

743-219=524

467. Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝ օգտվելով հավասարությունից:

բ) 700:20=35

720:20=36

740:20=37